Design a site like this with WordPress.com
Get started

Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Առաջադրանքներ
1)Անծանոթ բառերը գրի՛ր word-ի էջում և online բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2) Գրի՛ր այն բառը, որը կրկնվում է բոլոր քառատողերում:

3)Տրված բառերի համար գրի՛ր հակառակ իմաստ ունեցող  բառերը.
Փոքր-
շինել-
հեռու-
վրա-
շատ-
գնալ-
4)Ինչպիսի՞ն է քո աշխարհը:

Մեդիատեխնոլոգիա

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր ստեղծագործությունը, ձայնագրի՛ր և ուղարկիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: