Design a site like this with WordPress.com
Get started

Ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ, 
Թե պատահմամբ, 
Մի մեծ ագռավ 
Մի գունդ պանիր 
Դաշտում գտավ, 
Կտուցն առավ, 
Ծառին թռավ։ 
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի… 
Բայց դեռ չառած համը իսկի, 
Աղվեսն անցավ ծառի մոտով, 
Գերվեց, էրվեց պանրի հոտով։ 
Վազեց գնաց բերնի ջուրը, 
Եվ թուլացան կուռն ու ճուռը, 
Էն ժամանակ իրա ձևին, 
Ծառի տակից, աչքն ագռավին, 
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, 
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ 
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ 
Ես քո գերին 
Քո էդ սևիկ 
Վառ աչքերին, 
Նուրբ ծալքերով 
Զույգ թևերին։ 
Մի դու մտիկ, 
Էդպես քթիկ, 
Էդպես ճտիկ, 
Մախմուր ագին, 
Խաս ու ղումաշ, 
Ատլասն հագին։ 
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի 
Ձայնն էլ կըլի հրեշտակի։ 
Երգի, քուրիկ, մի ամաչի, 
Իմ ուզածը մի մեծ բան չի։ 
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ 
Երգելում էլ եղար վարպետ, 
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, 
Թռչունների մայր թագուհի։ 
Ագռավ ազին իրեն տված 
Գովեստներից շշմած, ուռած՝ 
Ագռավային 
Բկովը մին 
Որ չկռռա՜ց,  
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Գերվել- Գերի վերցնել

 Կուռ-ձեռքը

Ճուռ-ոտք

 Մտիկ-նայել

Շողոքորթ-կեղծավոր

  • Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:  Պանիրն ընկավ ծառիցը ցած
  • Բնութագրի՛ր առակի  գլխավոր հերոսներին:

Ագռավը-միամիտ,աղվես-խորամանկ

  • Փորձի՛ր արդարացնել  աղվեսին: Նա սոված էր։
  • Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Մի օր ագռավը դաշտից մի կտոր պանիր է գտնում։ Այդ պահին հայտնվում է աղվեսը և նրան սուտ գովեստներ է տալիս։ Ագռավը բերանը բացում է, որ երգի, պանիրը ընկնում է ցած։ Աղվեսը վերցնում և գնում է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: