ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ Աթաբեկ Խնկոյան
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանացմ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:
Դարավոր-տարիներ շարունակ դարերով
Ագահ-անկուշտ
Անհագ-չկշտացող
Անգետ-չգիտեցող
Զորանա- Զորությունը ավելանալ
Գիրանամ-չաղանալ
Ապերախտ-երախտամոռ
Կուզիկ-կռացած
Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:
_ Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ
Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:
ոտանավոր, որդան, որ, ոտք, ոզնի, որպեզի, որովետև, օգուտ, օդավակայան, օդ, օթաչու, օրորոց, որդ, որթ։
Նախադասությունը լրացրո՛ւ:
Իմ գնդակը գլորվում է, որովհետև կլոր է:
Ընկերս եկավ մեր տուն, որ դաս անենք:
Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև ձմեռ է:
Հետաքրքիր է իմանալ:
Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը
Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք, վերցնել երկնաքարերի սառույցի նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին: