Design a site like this with WordPress.com
Get started

«Աշխատանքային երգեր» 

Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա

Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Էսօր ուրբաթ է 

Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,

Սըրտիկ արծաթէ թաս է։

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:

Սըրտիկ մալուլ մի մընա—

Աշխարհ մարդու չի՛ մնա։

Աշունն եկաւ ցօղալէն,

Ծառի թըփեր դողալէն.

Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—

Աշխարհ մարդու չի՛ մընա։

Կըռունկ կանչեց սարերուն,

Ղարիբ տըղէն երերուն,

Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—

Աշխարհ մարդու չի մնա։

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

1.Կռունկն ընկավ կալերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կտրավ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կապեմ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկներգ

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

2.Ա՜յ տղա, պարի մեջը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Ես եմ քո խաղի մեջը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկներգ 2 անգամ

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,

Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

Հարի, հարի, խնոցի

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

Փեսեն էկավ՝ տեղ չկա,

Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: