Design a site like this with WordPress.com
Get started

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

Ուղիղ երեք ամիս առաջ սկսվեց նոր ուսումնական տարին։ Սեպտեմբեր ամսին դրսում կարծես գարնանային և ամառային եղանակ լիներ, հոկտեմբերին՝ գարուն, իսկ արդեն նոյեմբերին՝ պարզապես ոսկե և հրե աշուն։ Անկեղծ ասած, ես հենց աշնանային առաջին օրն էլ ուզում էի, որ ձմեռը շուտ գար։ Ինչո՞ւ եք զարմանում, յուրաքանչյուր երեխա էլ ուզում է, որ ձմեռը շուտ գա, որովհետև ձմռան վերջին օրը բոլորիս կողմից սիրված տոնն է՝ Նոր Տարին։

 Այս տարի աշնանը շատ լավ եղանակ էր, որովհետև շա՜տ տաք էր։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ Սեպտեմբերի 1-ը, իսկ այսօր աշնանային վերջին օրը։ Կցանկանամ, որ մյուս տարի էլ աշունը այսպես լավ և պայծառ լինի։ Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն։ Միշտ լինես այդպես լուսավոր և պայծառ։ Դու միշտ էլ շատ գեղեցիկ ես՝ ոսկե ու հրե՝ ինչպես իսկական Արևը։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: