Design a site like this with WordPress.com
Get started

Լաստիվեր

Լաստիվերն առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է: Այնտեղ մենք կարող ենք տեսնել քարանձավներ, որտեղ ժամանակին ճգնավորներ են ապրել: Քարանձավները հսկայական կիրճի եզրին են, և հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որն ավելի շատ  նման էր լաստի, ոչ թե աստիճանի և այդ իսկ պատճառով այդ վայրը  ստացավ «Լաստիվեր» անվանումը: Այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը:
Բացի այդ այնտեղ է գտնվում նաև «Լաստիվեր Անապատը», որտեղ կարող ենք տեսնել ծառերի վրա կառուցված բազմաթիվ գեղեցիկ խրճիթներ և տներ, որոնք ծառայում են որպես գիշերակաց զբոսաշրջիկների համար:

Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեցեցիկ տեսարանը: Լաստիվերը հանրության համար առավել հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ էկոտուրիզմի սիրահարները սկսեցին  արշավներ կազմակերպել դեպի Լաստիվեր:

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան


Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

Լիկոտոն և Բոնոկոնը

Լիկոտոն մի տղա կար նա հզոր քաջ էր, նա ժամ առ ժամ ուժեղանում էր: Լիկոտոնը մի անգամ տեսավ մի աղջկա որի անունը Բոնոկոն էր նրանք ընկերացան իրար հետ, և մի որ Լիկոտոն ու Բոնոկոնը որոշեցին գնան 5 ամսով Վիկատոլիա հետ հետ գան և ամուսնանան: Նրանք գնացին Վիկատոլիա և հետ վերադարցան 5 ամսից և ամուսնացան իրար հետ նրանց հարսանիքը շատ ուրախ անցավ: Նրանք ունեցան մի տղա և աղջիկ որոնց անուները, տղայինը Մեկիտ աղջկանը Բեկիտ նրանք իրար շատ էին սիրում երբ մեծացան նրանք դարձան 7 տարեկան նրաանց ծնվեց մի աղջին որի անունը նորից դրեցին Բեկիտ, երբ Բեկիտը դարձավ 4 տարեկան, Մեկիտն ու Բեկիտը որոշեցին որ պետք է նրանք իրենց փոքր քրոջը վերցնեն և փախնեն Մելանդիա նրանք իրենց պայուսակները դասավորեցին և ճանապարհ գնացին, ճանապարհի կեսին մի տղա կար նա մտածեց որ գոցղանա Բեկիտին: Մեկիտն ու Բեկիտները շատ խորամանկ էին նրանք հասկացան որ այդ տղան ուզում է գողանալ մեծ Բեկիտին, երբ այդ տղան ուզում էր արդեն գողանալ Բեկիտին Մեկիտն ու այնպես արեցին որ այդ տղան ընկնի ձորը, և այդ տղան ընկավ ձորը նրանք շարունակեցին իրենց ճանապարհը: Նրանք հասան տեղ: Մեկիտը որոշեց մի տուն առնել, նա շատ գեղեցիկ տուն առավ, նրանք որոշեցին այդ տունը ծախեն և ավելի լավ տուն առնեն նրանք իրար հետ մի սենյակում էին քնում որովհետև իրար շատ էին սիրում Միկիտն ամեն օր տան համար առևտուր էր անում բերում տուն նրանք արդն աշխատում էին երեքով մի տեղ որ միշտ միասին լինեն և մինչև այս որ նրանք իրար հետ են ապրում և նույնիսկ չեն ուզում ամուսնանալ:

Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր գնացել ենք Երևանի պատմության թանգարան, այտեղ մեզ եկսկուրսիան անցկացրեց ընկեր Աննան:Մեզ պատմեցին Երևանի մասին, Երևանի եկեղեցիների մասին հետո մենք խաղ խաղացին մի թմի անունը Էրեբունի էր իսկ մյուսինը Երևան, ես Երևան թմում էյ, բայց այնտեղ մեր միավորները հավասար էր, ընկեր Աննան մեզ շնորհակալագիր տվեց և մենք երբ եկանք դպրոց այդ շնորհակալագիրը կախեցին մեր դասարանում, այնտեղ շատ հետաքրքիր անցկացրեցինք մենք ծանոթացանք իրենց հարևաներին տատիկի անունը Ուտես տատի էր իսկ պապիկինը Պաս պապի Ուտես տատիկը շատ էր սիրում պատրաստել յոըղոտ ճաշեր և կերակրել մարդկանց բայց Պաս պապիկը չեր սիրում յուղոտ ճաշեր, Ուտես տատիկը բարեկենդանին եկավ և յուղոտ ճաշեր մարդկանց տվեց հետո որ Պաս պապիկը եկավ Ուտես տատիկին թրձնելով տարան սարը և գցեցին ձորը և եկավ Պաս պապիկը: Մենք գնացինք այգի վազեցինք և գնացինք պիցա ուտելու:

Առասպել գամված Արտավազդի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, որը Հայաստանին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը հեկեկում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից, ոնց որ թե ամբողջ երկիրն է իր հետ տանում՜: Ինձ էլ մնում է փլատակների վրա թագավորեմ:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Թագակալելուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին, և միաժամանակ փոխելով բարի ու առաքինի մարդկանց անգութ ու դաժան մարդկանցով: Երկիրը ցնցվեց նոր տիրակալի անարդարություններից: Եվ մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ անիրավ Արտավազդը երկաթյա շղթաները ձերքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:

Արդեն երկու հազար տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Քայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով պահում աշխարհը ինքնաքանդումից:

Առասպել Տորք Անգեղի մասին

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

Առասպել Հայոց լեռների մասին

Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար:

Իմ բնակավայրը

Ես ծնվել եմ Երևան քաղաքում, ապրոմ եմ Աջափնյակ համայնքում :

Տարածքով Աջափնյակը Երևանի 4-րդ ամենամեծ վարչական շրջանն է։

Մեր տանից մինչև դպրոց 15 րոպե է:

Աջափնյակում է գտնվում է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, որտեղ ես սովորում եմ թավջութակ, ֆլեյտա, դաշնամուր:

%d bloggers like this: