Design a site like this with WordPress.com
Get started

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ ՀայաստանիԱրարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը[1]։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկենու, կաղնու, հացենու և այլ ծառատեսակ; Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։ Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի)

Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

%d bloggers like this: