Design a site like this with WordPress.com
Get started

Ստեղծագործում ենք. Կյանքը երգի, երկնքի պես

Կյաքը միշտ ուրախ է կամ տխուր: Եղանակներն լինում են տխուր և ուրախ: Ամառը ուրախ է և զվարճալի: Ամռանը շատ տաք է լինում: Ամառը ամենա ուրախ եղանակն է տարվա մեջ: Ամառը կյանքում չի տխրում: Գարունը մեկ տխրում է մեկ ուրախանում, մի օր ցուրտ է, մի օր տաք: Գարնանը հաճախ անձրև է գալիս: Գարուն է, այս օր գարունն շատ ուրախ է և օրը արևոտ: Աշուն է, տերևները չորանում են և ծառերի վրայից ընկնում են ցած: Աշնանը կյանքը ուրախ է իմ համար է իմ համար: Աշնանաը հաճախ ձյուն է գալիս: Ձմռանը շատ ցուրտ է և ձյուն է գալիս: Ձմեռը ուրախ է: Այդպես մարդիկ, կենդանիները և եղանակները կամ տխրում են կամ ուրախանում:

  1. Գրիր քեզ դուր եկած հատվածը:

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր: սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք: վսեմ-էություն ունեցող բար-պտուղ

2.Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք: արևահամ, լացակումած, վառման, հեզաճկուն, նաիրյան, մուգ, ջինջ, լուսե,

3.Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

4.Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

5.Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

6.Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

7.Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Մայր հեքիաթ, վերլուծություն

Մայր ծիծեռնակը բույն էր շինել և ամեն օր նա իր ձագուկներին կեր էր բերում: Մի գարնան երեկո, երբ մայր ծիծեռնակը կեր բերեց իր ձագուկներին: Ձագուկները ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները: Այդ ժամանակ նրանցից մեկը, երևի ամենա սովածն էր կամ արմենից անզգուշը, շտապեց և ընկավ բնից: Մայրիկը ճչաց և գնաց ձագուկի հետևից: Այդ վարկյանին մի կատու եկավ, վեր թռցրեց փոքրիկ ձագուկին: Մայր ծիծեռնակը իր սուր կտուցով ընկավ կատվի ետևից: Կատուն մտավ ամբարի տակը: Մայր ծիծեռնակը գնաց կանգնեց ծառի ճյուղին, և այդ պահիմ մի ճյուղ ընկավ մայր ծիծեռնակի վրա:

Այս պատմվացքը ցույց է տալիս, որ կենդանիներնել են մտածում իրենց ձագուկների մասին, և տխրում են:

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Ամենից լավ ընկերը։

Մի պայծառ օր էր, մայրիկս ինձ հանեց դուրս, որովհետև շատ էի ծուլացել։ Երբ դուրս եկա, շատ ձանձրացա, որովհետև մեր բակում ոչ մի երեխա չէր ապրում։ Բայց երբ ճոճանակի վրա էի ճոճորվում, մի տղա տեսա։ Նա նստեց նստարանի վրա։ Ես մտածեցի, որ նա միակ տղան է,որը իմ տարիքն է և որոշեցի ժամանակ չկորցնել և ծանոթանալ։

-Բարև՛, ես Միլլան եմ։

Այդ տղան նայեց իմ վրա ու ժպտաց։

-Բարև՛, իսկ ես Սամվելն եմ։

Ես շատ էի ուրախացել, որովհետև նա իմ կյանքի առաջին ընկերն էր։ Մենք ավելի լավ ծանոթացանք, և ես իմացա, որ նա մեր նոր հարևանն է և նոր է եկել մեր մոտ։ Մենք ամեն օր պայմանավորվում էինք՝ երբ դուրս գալ և հանդիպել։ Այդպես մենք դարձանք լավ ընկերներ։

  1. Գրել նշված բառերի հոմանիշները։ պայծառ-լուսավոր, ձանձրանալ-ծուլանալ, առաջին-
  2. Բնութագրել գլխավոր հերոսներին։ Միլլա-նա ձանձրանում էր, Սամվել-նա սիրում էր ընկերանալ

Ամենից լավ գյուղը

Մի գյուղում ապրում էր Սամվել անունով տղա: Նա միայնակ էր և հոգնել էր միայնակությունից: Այդ գյուղում ոչ ոք չեր բնակվում բացի Սամվելիս: Մի օր նա արթնացավ և տեսավ, որ անձրև է գալիս և մենակ նստեց տանը: Հաջորդ օրը արթնացավ և տեսավ, որ նորից է անձրև գալիս: 3 օր այդպես շարունակ արթնացավ և տեսավ, որ անձրևը չի կտրվում և նստեց տանը: Այդպես մեկ ամիս անցավ, երբ անձրևը կտրվեց, Սամվելը գնաց դուրս և տեսավ մի տղա կանգնած է այնտեղ, կարծես իր տարիքին էր: Նա շատ էր ուրախացել և ուզում էր ընկերանալ:

-Բարև ես Սամվելն եմ:

-Բարև ես Հայկն եմ:

-Արի իրար հետ ընկերներ դառնանք.

-Այո, ես շատ եմ ուզում ընկերանանք իրար հետ, և դու կլինես իմ ամենալավ ընկերը: Նրանք ընկերներ դարձան և Արդեն Սամվելն ու Հայկն են բնակվում այդ գյուղում: Նրանք ամեն օր գնում էին դուրս խաղալու:  

  1. Գրել նշված բառերի հոմանիշները։
  2. Բնութագրել գլխավոր հերոսներին։
  3. Գրել քեզ դուր եկած հատվածը:

Գրքի մասին տեղեկություն

Գիրքը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։

Ներկայումս առավել տարածվածը թղթի վրա տպագրված գիրքն է:

 Հայերեն առաջին տպագիր գիրքը՝  «Ուրբաթագիրքը», լույս է տեսել 1512 թ-ին, Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի ջանքերով: 

Հետաքրքիր պաստեր գրքի մասին

Աշխարհի ամենամեծ գիրքը դա ծովային օրենքների գիրքն է, նրա երկարությունը 2 մետր է, լայնությունը 1 մետր իսկ հաստությունը մեկ ու կես մետր։

Աշխարհի ամենածանր գիրքը դա {Գիգասի կոդն է}, նաև հայտնի է {Սատանու աստվածաշունչ} անունով։Լեգենդով այդ գիրքը գրել է չեխական ճգնավոր մի գիշերվա ընթացքում սատանու օգնությամբ։Ձեռագրի կշիռը մոտ 75կգ է։

Ամենահին գիրքը գտնվել է Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող գերեզմանում։Հիմա գիրքը գտնվում է Բուլղարիայի Սոֆֆի թանգարանում, այդ գիրքը բերել է մի մարդ , որը ուզեցել է անհայտ մնալ։Գրքի ձեռագիրը գրվել է 2500 տարի առաջ և ներկայացվում է վեց հատ էր իրար միացրաց, 24 անգամ ոսկով շրջափակված։

Ամենափոքր գիրքը հայտվել է Գինեսի ռեկորդներում 2002 թվականինզ որը ստեղծել է ռուս ամենակարողը։Գրքի չափսը 0.9×0.9մմ, իսկ գրքի մեջ գրված է Չեխովի Քամելեոն պատմվածքը։

Ագատա Կրիստին համարվել է աշխարհի ամենալավ գրողը, նրա 78 գրվածքները թարգմանվել են 44 լեզուներով և վաճառվել 2-x միլիարդ պատճեններ։

Ամենամեծ հրապարակումը եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական փաստաթղթերը։Ասում են, որպեսզի այն կարդալ սկզբից մինչև վերջ պետք է ամեն օր կարդալ առավոտից մինչև երեկո վեց տարի։

9.Ամենամեծ բառարանը կարելի է ասել որ {Գերմանական բառարանն է}, որը ստեղծվել է Յ. և Վ. Գրամներից 19-րդ դարում, որը սկսվել է պատրաստվել 19-րդ դարում, իսկ վերջացրել են այն 20-րդ դարում։

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության
ըստ քո բնորոշման
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Ալեքսանդրայի փարոսը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից: ն Մի աղքատ ջաղացպան էի: Ունեի մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր: Մի անգամ աղվեսը եկավ ու պանիրս տարավ: Թակարդ դրեցի ու բռնեցի գող աղվեսին: Աղվեսին ուզում էի սպանել, բայց շատ խնդրեց, որ բաց թողնեմ ու ինձ շատ լավություն կանի: Աղվեսը թագավոր աղբանոցում փնտրում մի ոսկի է գտնում, մի անգամ գնում է թագավորի պալատ ու խաբում, որ իր թագավորի ոսկին են չափում, հաջորդ անգամ, նորից է խնդրում, ակն ու մարգարիտ չապեն: Աղվեսը խորամանկությամբ զարմացնում է թագավորին: Հաջորդ անգամ գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քո աղջիկն ուզում է։ Թագավորը շատ է ուրախանում և ասում, դե գնացինք հարսանիքի պատրաստույուն արեք: Աղվեսը գնում է ջաղացպանի մոտ ասում, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ, պատրասվի որ գնանք հարսանիք, ջաղացպանը ասում է, ես ով թագավորի աղջիկը ով, ես վոչ շոր ունեմ, ոչ էլ տուն, աղվեսը ասում է ես ամենինչ պատրաստել եմ գնում է թագավորի մոտ ասում է, թշնամիները եկան թագավորի տուն տեղ տարան շորերը տարան ինչ տուր շոր ձի որ գնամ տամ , թագավորը տալիս է, աղվեսը տանում է տալիս ջաղացպանին և ջաղացպանը հագնվում է գնում են թագավորի մոտ: Որ մտնում են պալատ ջաղացպանը հիանում է նայում չորս կոմը, թագավորը աղվեսին հարցնում է ոնցոր տուն տեղ տեսած չլինի, աղվեսը ասում է որ իր ունեցածը իր ունեցածի հետ է չափում…
  2. Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով: ջաղացպան-նա աղքատ է, թագավոր-նա հարուստ էր, աղվես-նա խորամանկ է:
  3. Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Ջաղզացպանն ու աղվեսը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

4. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

 Անծանոթ բառ չկա

5. Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։

6. Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։

7. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրու մի քանի նախադասությամբ։ Որ չի կարելի գողանալ և խաբել

8. Հեքիաթի գաղափարին համապատասխան առած ասացվածքներ ընտրիր։ Փոս փորողը փոսն կնկնի:

%d bloggers like this: