Design a site like this with WordPress.com
Get started

Ծույլ գետը

աթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա±վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո±նց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

Դ. Սոկոլով

Նամակ ձյանը

Ձյու՛ն, ես շատ եմ քեզ կարոտել, ես ուզում եմ տարբեր փաթիլներ տեսնեմ, ուզում եմ խաղալ դահուկ, սահնակ, պատրաստել ձնեմարդ, շատ հետաքրքիր տեղեր ճամփորդեմ, ես ուզում եմ, որ ձյունը իմ ձեռքերի մեջ սառուց լինի։
Սիրով ձյանը՝ Ագապե Ավագյանից։

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,Եվ հրաժեշտ է ասել,Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափումԱրագիլի թևի տակ,Դեղին թերթեր է թափումԱռվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծեսԾեր տանձենին անտառի,Թվում է, թե մոտ վազես,Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,Պարապ-սարապ թևը կախ,Բայց արդեն գործ է ճարել,Տեսեք ինչքան է ուրախ:

%d bloggers like this: