Posted in Պատմություն 8

Սեպտեմբեր ամսվա Հաշվետվություն. Պատմություն

Բագրատունիների հաստատումը հայոց գահին – սովորեցինք, թե ինչպես Բագրատունիները կարողացան ուժեղանալ և վերականգնել հայկական թագավորությունը։ Աշոտ Ա Բագրատունին դարձավ հայոց թագավոր, և Հայաստանը կրկին ունեցավ անկախ պետականություն։ Անցանք նաև Սևանի ճակատամարտը, որտեղ Աշոտ Բ Երկաթը կարողացավ հաղթանակ տանել արաբական զորքերի նկատմամբ և ամրապնդել Հայաստանի անկախությունը։

Բագրատունյաց Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը – իմացանք, թե ինչպես էին զարգանում քաղաքները, առևտուրը, արհեստները, գյուղատնտեսությունը և մշակույթը։ Կառուցվում էին եկեղեցիներ ու վանքեր, զարգանում էին կրթությունն ու գիտությունը։

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո – ուսումնասիրեցինք, թե ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Հայաստանը թուլացավ, իսկ տարածաշրջանում սկսվեցին նոր արշավանքներ և պատերազմներ։

Posted in Գրականություն 8

Վերև-Ներքև

Մարդու կյանքը միշտ չէ, որ հեշտ, հարթ և անհոգ է լինում։ Կյանքի ճանապարհին յուրաքանչյուր մարդ հանդիպում է տարբեր դժվարությունների, փորձությունների ու անհաջողությունների։ Երբեմն մենք բարձրանում ենք վեր՝ լի հույսերով, երազանքներով և մեծ նպատակներով, բայց հանկարծ կարող ենք ընկնել ներքև և մտածել, թե այլևս ուժ չունենք շարունակելու ճանապարհը։

Այդպիսի պահերին ամենակարևորը չհանձնվելն է և հավատալը, որ յուրաքանչյուր դժվարություն հնարավոր է հաղթահարել։Հաճախ այն մարդը, ով արդեն բարձր դիրքի է հասել, չի գնահատում իր ունեցածը և անընդհատ դժգոհում է կյանքից։ Նա կարող է նույնիսկ չհասկանալ, թե որքան դժվար ճանապարհ են անցել ուրիշները նույն արդյունքին հասնելու համար։ Իսկ այն մարդը, ով սկսել է ներքևից, ով շատ է աշխատել, մի քանի անգամ ընկել է, հիասթափվել, բայց կրկին ուժ է գտել վեր կենալու և առաջ շարժվելու, սովորաբար ավելի լավ է գնահատում իր հաջողությունը։ Նա գիտի, թե ինչ արժե յուրաքանչյուր փոքր հաղթանակ և ինչքան ջանք է անհրաժեշտ մեծ արդյունքի հասնելու համար։Կյանքում սխալվելը նույնպես բնական է։

Մենք բոլորս սովորում ենք մեր սխալներից։ Երբ մարդը որևէ բանի հասնում է շատ արագ և առանց դժվարությունների, երբեմն չի հասցնում հասկանալ, թե որն է ճիշտ ճանապարհը, իսկ որը՝ սխալ։ Իսկ նա, ով երկար ժամանակ աշխատել է, համբերատար սպասել, փորձել, սխալվել և նորից փորձել, ձեռք է բերում ոչ միայն հաջողություն, այլև փորձ, գիտելիք և ուժեղ բնավորություն։

Այսօր էլ կան մարդիկ, ովքեր արդեն հաջողության են հասել և երբեմն ծաղրում կամ թերագնահատում են նրանց, ովքեր դեռ ճանապարհի սկզբում են։ Սակայն ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կլինի։ Այն մարդը, ով այսօր դեռ ներքևում է, վաղը կարող է հասնել շատ ավելի մեծ հաջողությունների, եթե շարունակի աշխատել և հավատալ իր ուժերին։Այդ պատճառով երբեք պետք չէ ծաղրել ուրիշներին կամ մտածել, թե նրանք ոչնչի չեն հասնի։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը և իր ժամանակը։ Կարևորն այն է, որ մենք չդադարենք երազել, աշխատել, պայքարել և սովորել մեր սխալներից։ Հենց այդպես մարդը կարող է հասնել իր նպատակներին և ստեղծել այն ապագան, որի մասին միշտ երազել է։

Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքեր

38. Ինչո՞ւ իմաստ ունի (−3)2 արտահայտությունը, բայց իմաստ չունի −32-ը։

Առաջինը դրական թիվ է երկրորդը բավասական,իսկ արմատական արտահայտությունը չի կարող բացասական լինել

39. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) ✓72=7

բ) (−1,1)2=1,1

գ) (−3)2=3

դ) 62+(−6)2=12

ե) (−2)⋅(−8)=4

զ) (−1,5)2+9,=4,5

է) 9⋅6−5,=7

ը) (−1)2+02+12։=2

40. Տրված արտահայտություններից մեկն իմաստ ունի, իսկ մյուսը՝ ոչ։ Ընտրե՛ք իմաստ ունեցող արտահայտությունը և հաշվե՛ք արժեքը։

ա) −17² և 15²,=15

բ) -✓-1և2✓-1և✓2=15

գ)✓ −2⋅✓−32 և ✓(−3)⋅(−12),=60000

դ)✓ (1−5)² և ✓1−5²,

ե) ✓−24−6 և ✓18−2,

զ) 11−✓1 և 44−✓4։

41. Հաշվե՛ք արտահայտության արժեքը։

ա) ✓(1+2+3)²=6

բ)✓ (−1−2)²,=3

գ) ✓23−(−2)³,=4

դ) 372−(−36)2,=1

ե) 1+(−1)3,=0

զ) (1−4)2−9,=0

է) (2!−3!)2,=4

ը) (−3)2+24։=5

43. Պարզեցրե՛ք արտահայտությունը։

ա) ∣2−9∣+3(4−4),

բ) 3(3−1)+2(1−3),

գ) 5(2−3)−22−33,

դ) ∣1−4∣−3,

ե) 0,64+∣1−2∣,

զ) 22+(2−1)2։

44. Ազատվե՛ք կոտորակների հայտարարի իռացիոնալությունից, բերե՛ք ընդհանուր հայտարարի և գրե՛ք կոտորակի տեսքով։

ա) 23+13,

բ) 52−12,

գ) 3,5−32,

դ) 12+14,

ե) 95−0,1։

Տնային աշխատանք

42. Փոփոխականի տրված արժեքի դեպքում հաշվե՛ք արտահայտության արժեքը։

ա) x+2+∣3−x∣, երբ x=7,

բ) 2a−3a+8,25, երբ a=−2,

գ) b, երբ b=16,

դ) (x+1)2, երբ x=−5000։

Posted in Պատմություն 8

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:

Բյուզանդիան Հայաստանի մեծ մասը գրավելուց հետո փորձում էր թուլացնել հայերի ռազմական ուժը։ Այդ պատճառով հայ իշխաններին ու զինվորականներին հեռացնում էին Հայաստանից և տեղափոխում կայսրության այլ շրջաններ։ Դրա հետևանքով Հայաստանի պաշտպանությունը ավելի թուլացավ։

բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը։

1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիան պարտվեց, որովհետև նրա բանակում միասնություն չկար, իսկ սելջուկները լավ էին կազմակերպված և ճիշտ մարտավարություն էին օգտագործում։ Ճակատամարտի ժամանակ Բյուզանդիայի բանակի մի մասը նույնպես հեռացավ մարտից, ինչն ավելի ծանրացրեց վիճակը։

գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Բյուզանդիայի քաղաքականությունն ու սելջուկների արշավանքները հայության համար։

Բյուզանդիայի վարած քաղաքականության պատճառով Հայաստանը ռազմական առումով թուլացել էր։ Սելջուկների արշավանքների հետևանքով շատ բնակավայրեր ավերվեցին, մարդիկ զոհվեցին կամ ստիպված հեռացան իրենց բնակավայրերից։ Հայաստանը կորցրեց իր նախկին ուժը, իսկ հայերի մի մասը տեղափոխվեց այլ տարածքներ, այդ թվում՝ Կիլիկիա։

Posted in Պատմություն 8

Բագրատունյաց Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը

ա. Պարզաբանի՛ր։Ի՞նչ մշակութային (պատմագրություն, գրականություն, փիլիսոփայություն,ար վե ստ և ճարտարապետություն) ձեռքբերումներ ունեցավ Բագրատունյաց Հայաստանը։Ինչ պի սի՞ փոփոխությունների են թարկ վեց մշակույթն այդ շրջանում։

Բագրատունյաց Հայաստանի ժամանակ մշակույթը մեծ զարգացում ապրեց։ Կառուցվեցին գեղեցիկ եկեղեցիներ, վանքեր ու քաղաքներ, հատկապես Անիում և Աղթամարում։ Զարգացան նաև պատմագրությունը, գրականությունը և կրթությունը։ Այդ ժամանակ ստեղծագործել է նաև Գրիգոր Նարեկացին։ Մշակույթը միայն կրոնական չէր, այլ ավելի շատ սկսեց անդրադառնալ նաև մարդու կյանքին ու հասարակությանը։

բ. Հիմավորի՛ր։Ինչու ենք Բագրատունյաց Հայաստանի մշակութային զարթոնքը համարո ւմհայկական վերածնունդ։

Այս շրջանը անվանում են հայկական Վերածնունդ, որովհետև մշակույթը, գրականությունը, արվեստը և գիտությունը նոր վերելք ապրեցին։ Մարդիկ սկսեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել մարդու, գիտելիքի և աշխարհիկ կյանքի նկատմամբ։

գ. Բացատրի՛ր։Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Բագրատունյաց ժամանակաշրջանիպատ մագ րու թյու նը, որոնցով տարբերվում էր նախորդ ժամանակաշրջանի պատմագրությունի ց։

Բագրատունյաց ժամանակաշրջանի պատմիչները հիմնականում գրում էին իրենց ժամանակի դեպքերի մասին։ Նրանք նկարագրում էին պատերազմները, քաղաքական կյանքը, քաղաքների զարգացումը և երկրի վիճակը։ Նախորդ շրջանի պատմագրության համեմատ՝ նրանց աշխատություններում ժամանակակից իրադարձություններին ավելի մեծ տեղ էր տրվում։

Posted in Պատմություն 8

Պատմություն

Պատկերացրո՛ւ, որ դու կաթողիկոս Պետրոս Գետադարձն ես կամ Վեստ Սարգիսը և պետք է Գագիկարքային համոզես, որ մեկնի Կոստանդնուպոլիս՝ բանակցությունների։ Ինչպե՞ս կփորձես համոզելնրան, որ մեկնի Կոստանդնուպոլիս։

Գագիկ արքա, իմ կարծիքով պետք է գնաս Կոստանդնուպոլիս և փորձես խոսելով լուծել հարցը։ Բյուզանդիան շատ հզոր պետություն է, իսկ եթե պատերազմ սկսվի, մեր երկիրը կարող է շատ վնասներ կրել։ Գուցե բանակցությունների միջոցով հնարավոր լինի խուսափել պատերազմից։

Հիմա փորձի՛ր հակառակը համոզել արքային։Ի՞նչ ես կարծում, եթե Գագիկ II արքան չգնար բանակցելու, դա ի՞նչ խնդիրներ կառաջացներ։Արդյո՞ք հայկական զորքերը կկարողանային դիմակայել Բյուզանդիայի հարձակմանը։

Բայց մյուս կողմից ես կարող էի նաև խորհուրդ տալ, որ չգնաս։ Հնարավոր է՝ Բյուզանդիայի կայսրը քեզ խաբի կամ չպահի իր խոստումը։ Ավելի լավ կլինի մնաս Հայաստանում և ղեկավարես մեր զորքը։Եթե Գագիկ II-ը չգնար բանակցելու, հնարավոր է Բյուզանդիան հարձակվեր Հայաստանի վրա։ Հայկական զորքը հաստատ կփորձեր դիմադրել, բայց Բյուզանդիայի բանակը ավելի մեծ ու ուժեղ էր, դրա համար երկար ժամանակ դիմանալը շատ դժվար կլիներ։

Posted in Գրականություն 8

Ես և Նա

Ես և նաԷջԱղբյուրՔննարկումԿարդալԽմբագրելԴիտել պատմությունըԱրտաքին տեսք թաքցնելՏեքստՓոքրՍովորականՄեծԼայնքՍովորականԼայնԳույն (բետա)ԱվտոմատԲացՄուգԵս և նաՆար-ԴոսԱղբյուր. Տեսածրած էջեր(Մի կորած մարդու հիշատակարանից)Այս հիշատակարանն իմ ձեռքն ընկավ պատահական կերպով, թե ինչպես՝ հետաաքրրքական չէ։ Սա մի մեծ տետր էր, որի մեջ «կորած մարդը» ինչպես ինքն էր ենթավերնագրել իր հիշատակարանը, երկար տարիներ, համարյա թե օրը օրին գրի է անցրել իր անհատական կյանքի անցուդարձը։Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան։Այս էլ ասեմ․ «կորած մարդը» իր հիշատակարանի այն մասը, որ վերաբերում է իր անկման տրագեդիային, վերնագրել է «Ես և նա»։ Այդ վերնագրով էլ տալիս եմ տպագրության։Նար-ԴոսԵՍԵս սիրում էի նրան։Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միայն թե նա հրամայեր։Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։Բայց…Օ՛հ, այդ «բայց»-ը…Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից― այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։Սակայն շարունակեմ պատմությունս։Մի անգամ, երբ հեռու հյուսիսում ուսանողական մենակյաց սենյակումս փակված, դիսերտացիայիս վերջին գլուխներն էի գրում, մի նամակ ստացա, որի մեջ ապշեցուցիչ անողոք անկեղծությամբ գրում էր նա, որ իր սիրո նախկին հավաստիացումներն ընդունեմ իբրև ցավալի թյուրիմացություն և աշխատեմ մոռանալ իրեն, որովհետև ինքը ուրիշի կին է լինելու շուտով։ «Գիտեմ, այս բանը շատ էլ հաճելի չպիտի լինի քեզ համար, բայց ի՞նչ արած, աշխարհիս մեջ ամեն բան պատահում է և ամեն բան կարող է պատահել»— այսպիսի հեգնակա՞ն ասեմ, թե՞ դիվական անխիղճ խոսքերով էր վերջացնում իր նամակը։Սկզբում կարևորություն չտվի այդ նամակին․ կարծում էի, թե մի կատակ է այդ, որով չարաճճին ուզում է զվարճալի մի խաղ խաղալ ինձ հետ կամ փորձել իմ սերը։ Բայց հետագայում որքան եղավ նախ զարմաքնս, հետո զայրույթս և, ի վերջո, հուսահատությունս, երբ իրար հետևից գրած նամակներիս և հեռագրերիցս և ո՛չ մեկի պատասխանը չստացա։ Ու երբ այս խենթացնող լռությունից հետո, կատարյալ հուսահատության մեջ, ինչ անելիքս չգիտեի, անսպասելի կերպով ստացա մի լակոնական հեռագիր— «Ամուսնացա»։ Մի բառ միայն և ուրիշ ոչինչ։ Այս հեռագիրը տվել էր, երևի, նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով։Սկզբում այդ հեռագիրն ինձ այնքան էլ չազդեց, որովհետև արդեն նախապատրաստված էի, բայց հետո նկատեցի, որ ինչ-որ քարացում, հոգեկան ապատիա է եկել վրաս․ իսկ երբեմն էլ, մանավանդ գիշերները, երբ քնել չէի կարողանում և ուղեղս գործում էր հիվանդագին հուզման մեջ, ինձ թվում էր, թե խելագարվում եմ։ Առաջ, երբ բնավ չէի կասկածում նրա սիրոււն և լիովին հավատացած էի, որ նա իմս է և իմս է լինելու, իմս անբաժան ու հավիտյան, ինձ թվում էր, թե այնպես ուժգին չէի սիրում նրան, ինչպես այժմ, երբ նա դավաճանել էր ինձ, և ես արդեն կորցրել էի նրան առմիշտ ու անդարձ։ Այդպես է լինում միշտ․ սիրույդ առարկան կրկնակի սիրելի է թվում նրան կորցնելուց հետո։Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ․ այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի․ դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ իբրև մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։ Բայց այստեղ ինձ այնպիսի մի հուսահատություն էր սպասում, որի մասին բնավ չէի մտածել.– դավաճան աղջիկը մեկնել էր արտասահման իր, ինչպես իմացա, շատ հարուստ ամուսնու հետ։Հուսալքումը նորից եկավ տիրեց ինձ նոր թափով և այնքան ուժեղ, որքան վրեժի զգացում մնացել էր անհագուրդ։ Այն գիտակցությունը, որ ես կատարելապես զինաթափ եմ եղած, պարզապես խելագարեցնում էր ինձ։ Ու եղավ մի րոպե, որ քիչ մնաց ձեռք բարձրացնեի ինքս ինձ վրա՝ հոգեկան անտանելի տառապանքներիս միանգամից վերջ տալու համար։ Բայց հետո մտածեցի, որ այդ արդեն չափազանց փոքրոգություն կլիներ և, բացի այդ, հույս ունեի, որ վաղ թե ուշ կհանդիպեմ նրան, ինձ հասցրած անարգանքի փոխանցումը տալու։Հոգեկան այդ դրությանը նորից հաջորդեց ծայր աստիճան անտարբերություն ու անզգայություն դեպի ամեն ինչ։ Ուժեղ ցնցումներ էին պետք՝ ինձ այդ անտարբերությունից ու անզգայությունից հանելու համար, և այդ ցնցումները ես ուրիշ բանի մեջ չգտա, բայց եթե միայն ծախու կանանց և գիշերները լուսացնող ընկերներիս շրջանում։ Կյանքի ճահիճը կամաց-կամաց ծծում էր ինձ, և ես չէի նկատում այդ։ Ու, երբ նկատեցի, շատ ուշ էր. ես կորած մարդ էի արդեն։Երբեմնի իրավագիտության վերջին կուրսի ուսանող, փառավոր ապագայի հույսերով լեցուն, հասարակական լայն գործունեության երազանքներով թևավորված,— այժմ դարձել էի դատարանների կողմանոցների կեղտոտ սեղանների վրա զանազան խնդրագրեր ու կլյաուզներ գրող, զանազան մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ՝ այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։Մի անգամ,— այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարում էր,— փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան― իմ սիրո նախկին առարկային։ Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կայծակնահար գամվեցի տեղնուտեղը նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակամա։ Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչպես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեց ինձ։ Եվ չէր էլ կարող ճանաչել, որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված, լայնաթիկունք ու լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տեսնում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մազակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքը ներս ընկած սապատավոր մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստը։ Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան և զարդարել նրա ականջները, կուրծքն ու մատները շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։Ապշությանս հետ միասին ինձ տիրեց ակամա մի վարանում ու պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև, և ինքս ինձ երբեք այդքան չնչին, ողորմելի ու զզվելի չէի թվացել, ինչպես այդ միջոցին։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։ Ու, երբ շփոթված և կակազելով, ներողություն հայցող ձայնով փորձեցի հիշեցնել նրան, թե ով եմ ես, նա սկզբում կարծես թե զարմացավ, շփոթվեց, հետո հանկարծ թողեց ինձ առանց մի խոսք անգամ արտասանելու, կառք նստեց և հեռացավ, ըստ երևույթին վախեցած, որ ես կարող եմ հետապնդել իրեն։Այդ օրը ես անցկացրի գինետանը, որտեղից ինձ դուրս բերին թևերիցս բռնած։Այնուհետև, այս հանդիպումից հետո, այն սակավ ժամերին, երբ խմած չէի լինում և կարողանում էի քիչ թե շատ խորանալ մտքերիս մեջ, ինձ շատ էր մտատանջում այն հանգամանքը, թե ի՞նչ էր բուն պատճառը, որ ես այս աստիճան ընկել էի։ Իսկապես որ, խո չէ՞ր կարելի այդ պատճառը դժբախտ սերը համարել— մի բան, որը շատ-շատ կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդու։ Դա անհեթեթություն կլիներ։Բուն պատճառը պետք է որ ուրիշ տեղ լիներ։ Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը,— այս ուղղությամբ կատարած պրպտումներս դեռ երկար ժամանակ մտատանջում էին ինձ առանց որևէ եզրակացության հանգելու, մինչև որ, վերջապես, միանգամայն պատահական կերպով գտա բուն արմատը մի պատմվածքի ընթերցումից հետո, որը հանկարծ լուսավորեց իմ մինչ այդ մութ ներքին աշխարհը։Այդ պատմվածքն իտալական մի սիրավեպ էր «Վրեժ» վերնագրով։Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։

Posted in Քիմիա 8

Քիմիա

Բանավոր հարցում

՝1.Ի՞նչ է ատոմը, ի՞նչ է մոլեկուլը՞

Ատոմը քիմիական տարրի ամենափոքր մասնիկն է։ Մոլեկուլը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հատկությունները։

2.Ի՞նչ է նյութը, ինչ է մարմինը։

Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները։ Մարմինը մեզ շրջապատող առարկան է, որն ունի ձև և ծավալ։

3.Սահմանել ֆիզիկական և քիմիական երևույթները։

Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութ չի առաջանում։ Քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։

4.Ի՞նչ է քիմիական տարրը։

Քիմիական տարրը նույն թվով պրոտոններ ունեցող ատոմների տեսակն է։

5.Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը։

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս մոլեկուլի հարաբերական զանգվածը և հավասար է այն կազմող ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին։

6.Ի՞նչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը

Հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս ատոմի հարաբերական զանգվածը

։7.Ի՞նչ է վալենտականությունը

Վալենտականությունը ատոմի՝ որոշակի թվով քիմիական կապեր առաջացնելու ունակությունն է։

։8.Որո՞նք են մաքուր նյութերը, և որո՞նք խառնուրդները

Մաքուր նյութը կազմված է մեկ տեսակի մասնիկներից, իսկ խառնուրդը՝ երկու կամ ավելի նյութերից։

։9.Ի՞նչ է քիմիական ռեակցիան։

Քիմիական ռեակցիան գործընթաց է, որի ընթացքում մի նյութից առաջանում են նոր նյութեր։

10.Նշի՛ր մեկ քիմիական և մեկ ֆիզիկական երևույթի օրինակ։

Քիմիական՝ փայտի այրվելը։Ֆիզիկական՝ սառույցի հալվելը

11.Նշի՛ր՝ ֆիզիկական, թե՞ քիմիական երևույթ է՝

ա)Փայտի այրվելը—քիմիական

բ)Ջրի եռալը—ֆիզիկական

գ)Երկաթի ժանգոտվելը—քիմիական

դ)Ապակու կոտրվելը—ֆիզիկական

12.Ի՞նչ է էլեկտրոնային թաղանթը։Էլեկտրոնային թաղանթը ատոմի միջուկի շուրջ գտնվող էլեկտրոնների ամբողջությունն է։

13.Ի՞նչ է էլեկտրոնային շերտը կամ էներգիական մակարդակը։

Էլեկտրոնային շերտը միջուկից որոշակի հեռավորության վրա գտնվող էլեկտրոնների խումբն է։

14.Լրացնել՝•Ատոմի էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը հավասար է — — -։•Ատոմո էլեկտրոնային թաղանթը բաղկացած է — -, որոնք կոչվում են նաև — -։•Էներգիական մակարդակների թիվը համընկնում է ՊՀ-ում այն — — , որում գտնվում է տվյալ տարրը։

Ատոմի էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը հավասար է միջուկում պրոտոնների թվին։• Ատոմի էլեկտրոնային թաղանթը բաղկացած է էլեկտրոնային շերտերից, որոնք կոչվում են նաև էներգիական մակարդակներ։• Էներգիական մակարդակների թիվը համընկնում է ՊՀ-ում այն պարբերության համարին, որում գտնվում է տվյալ տարրը։

Posted in Քիմիա 8

Քիմիա

Ո՞ր մասնիկներն են մտնում ատոմի կազմի մեջ։

ա) միայն պրոտոններ

բ) պրոտոններ, նեյտրոններ, էլեկտրոններ

գ) միայն նեյտրոններ և էլեկտրոններ

դ) միայն էլեկտրոններ

2.Որտե՞ղ են գտնվում էլեկտրոնները ատոմում։

ա) միջուկում

բ) էլեկտրոնային թաղանթում

գ) միայն նեյտրոնների շուրջ

դ) պրոտոնների ներսում

3.Ատոմի էներգիական մակարդակը ի՞նչ է ներկայացնում։

ա) ատոմի միջուկը

բ) էլեկտրոնների տեղաբաշխման շերտը

գ) միայն պրոտոնների խումբը

դ) քիմիական կապը

4.Քանի՞ էլեկտրոն կարող է առավելագույնը գտնվել առաջին էներգիական մակարդակում։

ա) 1բ) 2գ) 4դ) 8

5.Քանի՞ էներգիական մակարդակ ունի նատրիումի (Na) ատոմը։

ա) 1բ) 2գ) 3դ) 4

6.Նատրիումի ատոմի էլեկտրոնների բաշխումը ո՞րն է։

ա) 2, 8, 1բ) 2, 7, 2գ) 8, 2, 1դ) 2, 8, 8

7.Քլորի (Cl) ատոմն ունի 17 էլեկտրոն։ Քանի՞ էլեկտրոն կա նրա արտաքին շերտում։ա) 1բ) 5գ) 7դ) 8

8.Ո՞ր պնդումն է ճիշտ։

ա) Պրոտոնը բացասական լիցք ունի

բ) Նեյտրոնը դրական լիցք ունի

գ) Էլեկտրոնը բացասական լիցք ունի

դ) Էլեկտրոնը գտնվում է միջուկում

9.Որոշի՛ր էլեկտրոնների բաշխումը հետևյալ տարրի համար՝ թթվածին (O), եթե նրա ատոմային համարը 8 է։

2,6

10.Քանի՞ էլեկտրոնային շերտ ունի կալիումի (K) ատոմը, եթե նրա էլեկտրոնային բաշխումն է 2, 8, 8, 1։

ա) 2

բ) 3

գ) 4

դ) 5

11.Համապատասխանեցրո՛ւ տարրը և էլեկտրոնային բաշխումը.ONaMg

ա) 2, 8, 2

բ) 2, 6

գ) 2, 8, 1

O-բ,Na-գMg-ա

12.Բացատրի՛ր՝ ի՞նչ է ատոմի էլեկտրոնային թաղանթը

Ատոմի էլեկտրոնային թաղանթը միջուկի շուրջ գտնվող էլեկտրոնների ամբողջությունն է։

Posted in Քիմիա 8

Քիմիա

1.Նշի՛ր ներմոլեկուլային մասնիկները.ա)էլեկտրոն. բ)նեյտրոն. գ)պրոտոն։.

2.Նկարագրի՛ր ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը։

Էլեկտրոները դասավորված են էլեկտրոնային շերտերով

3.Որոշի՛ր էլեկտրոնների թիվը հետևյալ քիմիական տարրերից յուրաքանչյուրի ատոմի էլեկտրոնային թաղանթում.ա)ալյումին. բ)ֆտոր. գ)ածխածին. դ)ֆոսֆոր։.

Ա13,բ9,գ6,դ15

4)Ընտրի՛ր ճիշտ պնդումը.ա)էլեկտրոններն ատոմի շուրջը կատարում են քաոսային շարժում։.բ)էլեկտրոններն ատոմի շուրջը շարժվում են որոշակի օրինաչափությամբ։

Ր

.5.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը՝ա)Որքան հեռու է էլեկտրոնը միջուկից, այնքան ավելի ••հեշտ• է այն պոկել ատոմից։.բ)Որքան մոտ է էլեկտրոնը միջուկին, այնքան ավելի •••փոքր է դրա էներգիայի պաշարը։.

6.Նշի՛ր այն տարրերի անվանումները, որոնց ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է 3 էլեկտրոնային շերտից։ա)թթվածին, բ)ծծումբ, գ)ածխածին, դ)սիլիցիում, ե)ֆտոր, զ)քլոր, է)ջրածին