Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:

Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.

-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:

-Աչքիս վրա,- պատասխանեց դրացին:

Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին:

-Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…

Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.

-Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել:

Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.

-Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:

Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն. — Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք: — Աչքիս վրա, — պատասխանեց դրացին: Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին: — Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…

Բ. Հավաքվեցին մարդիկ, ու սա շարունակեց. — Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել: Մարդիկ լսեցին, քննարկեցին, ձեռք տվեցին եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն էլ լսեց: Լսեց, լսեց, մեկ էլ դարձավ դրացուն ու ասաց. — Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:

2. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

3. Ուշադրություն դարձրո՛ւ տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակների բայերին և պատասխանի՛ր հարցերին:

Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:Կազմեց, հիացանք: Կազմում էիր, հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:

Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացի՛ր, հիացե՛ք,

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:

Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:

Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:

Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:

Բայի ո՞ր եղանակն ընդամենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:

Ո՞ր եղանակներն են կազմվում ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:

Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:

Ցանկանում եմ։ Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։

Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։

Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։

Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։

Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։

Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։

Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։

Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։

Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։

Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։

Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Առաջադրանքներ1․

Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։

Նշանակում է հարաբերություններում պահպանել առողջ սահմաններ. լինել ջերմ ու կողքին, բայց չսահմանափակել դիմացինի ազատությունը։

Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։

Նշանակում է խնամել և օգնել հարգանքով՝ դիմացինին թույլ կամ անկարող չզգացնելով։

Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

Նշանակում է աջակցել և քաջալերել, բայց թույլ տալ, որ մարդն ինքնուրույն հաղթահարի իր դժվարությունները։

2․ Շարունակե՛ք այս շարքը 3 նախադասությամբ՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։

Ցանկանում եմ, որ ինձ հետ անկեղծ լինես՝ առանց որևէ բան թաքցնելու։

Ցանկանում եմ, որ ինձ հասկանաս՝ նույնիսկ երբ բառեր չեմ գտնում խոսելու համար։

Ցանկանում եմ, որ ինձ ընդունես այնպիսին, ինչպիսին կամ՝ առանց ինձ փոխել փորձելու։

Posted in Քիմիա 8

Քիմիա

1.1Ի՞նչ է էլեկտրոնային թաղանթը

Էլեկտրոնային թաղանթը ատոմի միջուկի շուրջը գտնվող տարածքն է, որտեղ գտնվում են էլեկտրոնները։

2. Ի՞նչ է էլեկտրոնային շերտ կամ էներգիական մակարդակը:

Էլեկտրոնային շերտը կամ էներգիական մակարդակը միջուկի շուրջ գտնվող տարածքն է, որտեղ էլեկտրոնները գտնվում են որոշակի էներգիական մակարդակում:

Թեստային առաջադրանք՝

1.Նշի՛ր ներմոլեկուլային մասնիկները

.ա)էլեկտրոն. բ)նեյտրոն. գ)պրոտոն։.

2.Նկարագրի՛ր ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը։

Ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է էլեկտրոնային շերտերից կամ էներգիական մակարդակներից, որոնցում էլեկտրոնները գտնվում են որոշակի էներգիայով։

3.Որոշի՛ր էլեկտրոնների թիվը հետևյալ քիմիական տարրերից յուրաքանչյուրի ատոմի էլեկտրոնային թաղանթում.

ա) ալյումին — 13 էլեկտրոն

բ) ֆտոր — 9 էլեկտրոն

գ) ածխածին — 6 էլեկտրոն

դ) ֆոսֆոր — 15 էլեկտրոն

4)Ընտրի՛ր ճիշտ պնդումը.
ա)էլեկտրոններն ատոմի շուրջը կատարում են քաոսային շարժում։.

բ)էլեկտրոններն ատոմի շուրջը շարժվում են որոշակի օրինաչափությամբ։.

5.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը՝

ա) Որքան հեռու է էլեկտրոնը միջուկից, այնքան ավելի հեշտ է այն պոկել ատոմից։

բ) Որքան մոտ է էլեկտրոնը միջուկին, այնքան ավելի քիչ է դրա էներգիայի պաշարը։

6.Նշի՛ր այն տարրերի անվանումները, որոնց ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է 3 էլեկտրոնային շերտից։

ա)թթվածին, բ)ծծումբ, գ)ածխածին, դ)սիլիցիում, ե)ֆտոր, զ)քլոր, է)ջրածին

Posted in Կենսաբանություն 8

ՌԵՖԼԵՔՍԱՅԻՆ ԱՂԵՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

ՌԵՖԼԵՔՍԱՅԻՆ ԱՂԵՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Կենսաբանություն | 8-րդ դասարան

Սովորող ՝ Ագապե Ավագյան

1. Ներածություն

Մարդու օրգանիզմը զարմանալի համակարգ է, որը կարողանում է արագ արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին։ Մենք հաճախ որոշ գործողություններ կատարում ենք առանց մտածելու։

Օրինակ՝ երբ մեր աչքին ինչ-որ բան է մոտենում, մենք անմիջապես թարթում ենք այն, իսկ տաք առարկային դիպչելիս՝ հետ ենք քաշում ձեռքը։Այս բոլոր գործողությունները կապված են ռեֆլեքսների հետ։ Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդու առողջության և անվտանգության համար։

2. Ի՞նչ է ռեֆլեքսը

Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին և ներքին ազդակներին, որն իրականացվում է նյարդային համակարգի միջոցով։Ռեֆլեքսները հիմնականում կատարվում են արագ և ինքնաբերաբար՝ առանց մարդու գիտակցական որոշման։Դրանց շնորհիվ մեր օրգանիզմը կարողանում է պաշտպանվել վտանգավոր իրավիճակներից և պահպանել իր բնականոն գործունեությունը։

Ռեֆլեքսների ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ օգնում է հասկանալ, թե ինչպես են աշխատում գլխուղեղը, ողնուղեղը և նյարդերը։

3. Ռեֆլեքսների տեսակները

Ռեֆլեքսները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ոչ պայմանական և պայմանական։Ոչ պայմանական ռեֆլեքսներ

Սրանք բնածին ռեֆլեքսներ են, որոնք մարդն ունի ծնված օրվանից։ Դրանք փոխանցվում են ժառանգաբար և հիմնականում պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։

Օրինակներ՝- Աչքի թարթումը։- Փռշտալը և հազալը։- Սնունդը կուլ տալը։- Տաք առարկայից ձեռքը հետ քաշելը։Պայմանական ռեֆլեքսներ

Դրանք ձևավորվում են կյանքի ընթացքում՝ փորձի և սովորելու շնորհիվ։ Պայմանական ռեֆլեքսների առաջացման համար կարևոր է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի մասնակցությունը։Պայմանական ռեֆլեքսի հայտնի օրինակ է գիտնական Իվան Պավլովի փորձը։Նա նկատել էր, որ սնունդ տեսնելիս շան մոտ սկսվում է թքարտադրություն։ Երբ սնունդ տալուց առաջ բազմիցս զանգ էին հնչեցնում, շունը սովորում էր զանգի ձայնը կապել սննդի հետ։ Արդյունքում միայն զանգի ձայնից նրա մոտ սկսվում էր թքարտադրություն։Այս փորձն ապացուցեց, որ օրգանիզմը կարող է սովորել նոր ազդակների նկատմամբ որոշակի պատասխաններ տալ։

4. Ռեֆլեքսային աղեղի կառուցվածքը

Ռեֆլեքսային աղեղը նյարդային ազդակի անցման ուղին է, որով իրականացվում է ռեֆլեքսը։Ռեֆլեքսային աղեղը կազմված է հինգ հիմնական օղակից։

1. Ընկալիչ – ընդունում է արտաքին կամ ներքին գրգիռը և այն վերածում նյարդային ազդակի։

2. Զգայական նեյրոն – նյարդային ազդակը փոխանցում է դեպի կենտրոնական նյարդային համակարգ։

3. Նյարդային կենտրոն – գտնվում է գլխուղեղում կամ ողնուղեղում և մասնակցում է ազդակի մշակմանը։

4. Շարժողական նեյրոն – ազդակը փոխանցում է նյարդային կենտրոնից դեպի աշխատող օրգան։

5. Աշխատող օրգան – մկանը կամ գեղձն է, որը կատարում է պատասխան գործողությունը։

Այս հինգ օղակները փոխկապակցված են։ Եթե դրանցից որևէ մեկը վնասվի, ռեֆլեքսի իրականացումը կարող է խանգարվել։

5. Ինչպե՞ս է աշխատում ռեֆլեքսային աղեղը

Պատկերացնենք, որ մարդը պատահաբար ձեռքով դիպչում է տաք կաթսային։Սկզբում մաշկի ընկալիչներն արձագանքում են վնասակար ջերմային գրգռմանը։ Առաջացած նյարդային ազդակը զգայական նեյրոնի միջոցով հասնում է ողնուղեղ։Ողնուղեղում ազդակը միջանկյալ նեյրոնների միջոցով փոխանցվում է շարժողական նեյրոնին։ Այն ազդակը հասցնում է ձեռքի մկաններին։Մկանները կծկվում են, և ձեռքն անմիջապես հետ է քաշվում։Միաժամանակ տեղեկությունը փոխանցվում է նաև գլխուղեղ, և մարդը գիտակցում է ցավը։Այս գործընթացն այնքան արագ է, որ ձեռքը կարող է հետ քաշվել նույնիսկ մինչև ցավը գիտակցելը։

6. Գլխուղեղի և ողնուղեղի դերը

Գլխուղեղն ու ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի հիմնական մասերն են։Ողնուղեղը մասնակցում է բազմաթիվ պարզ պաշտպանական ռեֆլեքսների իրականացմանը։

Օրինակ՝ տաք առարկայից ձեռքը հետ քաշելու ռեֆլեքսին։Գլխուղեղը մասնակցում է բազմաթիվ այլ ռեֆլեքսների իրականացմանը և պայմանական ռեֆլեքսների ձևավորմանը։Այսպիսով, ռեֆլեքսները կարող են իրականացվել կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժինների մասնակցությամբ։

7. Ռեֆլեքսների հետաքրքիր օրինակներ

Աչքի բիբի փոփոխությունը։ Երբ ուժեղ լույս է ընկնում աչքին, բիբը նեղանում է։ Իսկ մթության մեջ այն լայնանում է՝ օգնելով տեսողությանը հարմարվել լուսավորությանը։Ծնկային ռեֆլեքսը։ Բժիշկը հատուկ մուրճիկով թեթև հարվածում է ծնկի տակ գտնվող ջլին։ Դրա արդյունքում ոտքը ակամա շարժվում է առաջ։ Այս ռեֆլեքսը ստուգելով՝ բժիշկը կարող է գնահատել նյարդային համակարգի որոշ հատվածների աշխատանքը։Փռշտալը։ Երբ քթի լորձաթաղանթը գրգռվում է փոշուց կամ այլ մասնիկներից, առաջանում է փռշտոցի ռեֆլեքս, որն օգնում է հեռացնել գրգռիչները։Աչքի թարթումը։ Թարթելու շնորհիվ աչքի մակերեսը խոնավանում է և պաշտպանվում արտաքին ազդեցություններից։

8. Ռեֆլեքսների նշանակությունը մարդու կյանքում

Ռեֆլեքսներն ունեն պաշտպանական և կարգավորիչ կարևոր նշանակություն։Դրանք օգնում են օրգանիզմին արագ արձագանքել վտանգներին, պահպանել մարմնի հավասարակշռությունը և ապահովել ներքին օրգանների բնականոն աշխատանքը։Ռեֆլեքսները մասնակցում են նաև շնչառության, մարսողության և մարմնի բազմաթիվ այլ գործընթացների կարգավորմանը։Առանց ռեֆլեքսների մարդը չէր կարող այդքան արագ պաշտպանվել վնասակար ազդեցություններից

։9. Եզրակացություն

Ուսումնասիրելով ռեֆլեքսները՝ հասկացանք, որ դրանք մարդու նյարդային համակարգի կարևոր գործառույթներից են։Ռեֆլեքսային աղեղի միջոցով նյարդային ազդակը փոխանցվում է ընկալիչից դեպի նյարդային կենտրոն, ապա՝ աշխատող օրգան։Ռեֆլեքսների շնորհիվ մեր օրգանիզմը կարողանում է արագ պաշտպանվել վտանգներից, արձագանքել արտաքին և ներքին փոփոխություններին և պահպանել իր բնականոն աշխատանքը։Ռեֆլեքսները ցույց են տալիս, թե որքան արագ և կազմակերպված է աշխատում մարդու նյարդային համակարգը։

Posted in Քիմիա 8

Քիմիա ինքնաստուգում

Ինքնագնահատման հարցեր՝

1.Ներկայացնել ատոմի էլեկտրոնային թաղանթ և էներգիական մակարդակ հասկացությունները։

Էլեկտրոնային թաղանթը ատոմի միջուկի շուրջ գտնվող էլեկտրոնների ամբողջությունն է։ Էներգիական մակարդակները էլեկտրոնների դասավորության շերտերն են։

2.Հաշվել էներգիական մակարդակների առավելագույն թիվը տվյալ էներգիական մակարդակում։

Ատոմը կարող է ունենալ առավելագույնը 7 էներգիական մակարդակ

3.Որոշի՛ր էլեկտրոնների թիվը հետևյալ քիմիական տարրերից յուրաքանչյուրի ատոմի էլեկտրոնային թաղանթում։

ա)ալյումին (Al) — 13

բ)ֆտոր (F) — 9

գ)ածխածին (C) — 6

դ)ֆոսֆոր (P) — 15

4.Ո՞ր բանաձևով են հաշվում էլեկտրոնների առավելագույն թիվը տվյալ էներգիական մակարդակում։

Էլեկտրոնների առավելագույն թիվը հաշվում են N = 2n² բանաձևով։

5.Հաշվի՛ր էլեկտրոնների առավելագույն թիվը չորրորդ էներգիական մակարդակում։

Չորրորդ մակարդակում՝ N = 2 × 4² = 32 էլեկտրոն։

6.Ի՞նչ է ատոմի էլեկտրոնային բանաձևը։

Ատոմի էլեկտրոնային բանաձևը էլեկտրոնների բաշխումն է ըստ էներգիական մակարդակների։

7.Ընտրի՛ր երկրորդ էներգիական մակարդակում 6 էլեկտրոն պարունակող քիմիական տարրի անվանումը։

ա)ածխածին

բ)թթվածին

գ)ծծումբ

դ)նեոն

8.Տրված են քիմիական տարրերի հետևյալ նշանները.

ա) Al և B

բ) Կարգաթվերի գումարը՝ 13 + 5 = 18։

9.Սահմանի՛ր վալենտային շերտ և վալենտային էլեկտրոն հասկացությունները։.

Վալենտային շերտը ատոմի արտաքին էներգիական մակարդակն է։ Վալենտային էլեկտրոնները այդ շերտում գտնվող էլեկտրոններն են։

10.Հաշվի՛ր բոր և ալյումին տարրերի վալենտային էլեկտրոնների առավելագույն թիվը։.

Բորը (B) և ալյումինը (Al) ունեն 3-ական վալենտային էլեկտրոն։

11.Ո՞րն է ատոմի շառավիղը, ինչպե՞ս է փոխվում ատոմի շառավիղը նույն պարբերություններում և նույն խմբի սահմաններում։.

Ատոմի շառավիղը միջուկից մինչև արտաքին էլեկտրոնային շերտի հեռավորությունն է։ Պարբերությունում ձախից աջ փոքրանում է, իսկ խմբում վերևից ներքև՝ մեծանում։

12.Ի՞նչ է էլեկտրաբացասականությունը։

Էլեկտրաբացասականությունը ատոմի՝ քիմիական կապի էլեկտրոնները դեպի իրեն ձգելու հատկությունն է։

13.Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերը դասավորի՛ր ըստ դրանց ատոմների շառավիղների նվազման։.

ա) Լիթիում > Բոր > Ածխածին

բ) Լիթիում > Բերիլիում > Ազոտ

գ) Սիլիցիում > Ֆոսֆոր > Ֆտոր

դ) Նատրիում > Ծծումբ > Քլոր

14.Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորի՛ր էլեկտրաբացասականության մեծացման հերթականությամբ.

ա) Ալյումին < Սիլիցիում < Ֆոսֆոր

բ) Բրոմ < Քլոր < Ֆտոր

15.Ընտրի՛ր ՊՀ-ի 2-րդ և 3-րդ պարբերություններից 5-ական քիմիական տարր և կացմի՛ր յուրաքանչյուրի էլեկտրոնային ուրվագիրը և էլեկտրոնային բանաձևը։

1. Լիթիում (Li) — 2, 1

Էլեկտրոնային բանաձև՝ 1s² 2s¹

2. Նատրիում (Na) — 2, 8, 1

Էլեկտրոնային բանաձև՝ 1s² 2s² 2p⁶ 3s¹

Posted in Երկրաչափություն 8

Ինքնաստուգում

1. Ո՞ր պատկերն է կոչվում բազմանկյուն։

ա) Փակ բեկյալով սահմանափակված հարթ պատկեր

բ) Երկու ճառագայթներով կազմված պատկեր

գ) Շրջանագծի մաս

դ) Երկու ուղիղների հատում

2. Որքա՞ն է քառանկյան ներքին անկյունների գումարը։

ա) 180°

բ) 270°

գ) 360°

դ) 540°

3. Ո՞ր պնդումն է ճիշտ զուգահեռագծի վերաբերյալ։

ա) Բոլոր կողմերը հավասար են։

բ) Հակադիր կողմերը զուգահեռ են և հավասար։

գ) Բոլոր անկյունները ուղիղ են։

դ) Անկյունագծերը միշտ հավասար են։

4. Զուգահեռագծի անկյունագծերը՝

ա) Հավասար են։

բ) Ուղղահայաց են։

գ) Հատման կետում կիսվում են։

դ) Չեն հատվում։

5. Ո՞ր պնդումն է ճիշտ։շ

ա) Յուրաքանչյուր ուղղանկյուն քառակուսի է։

բ) Յուրաքանչյուր քառակուսի և՛ ուղղանկյուն է, և՛ շեղանկյուն։

գ) Յուրաքանչյուր շեղանկյուն ուղղանկյուն է։

դ) Յուրաքանչյուր զուգահեռագիծ քառակուսի է։

6. Սեղանի միջին գիծը՝

ա) Հավասար է հիմքերի գումարին։

բ) Հավասար է հիմքերի տարբերությանը։

գ) Հավասար է հիմքերի գումարի կեսին։

դ) Հավասար է մեծ հիմքին։

7. Եռանկյան միջին գիծը՝

ա) Զուգահեռ է երրորդ կողմին և հավասար է նրա կեսին։

բ) Հավասար է երրորդ կողմին։

գ) Ուղղահայաց է երրորդ կողմին։

դ) Կիսում է եռանկյան անկյունը։

8. Թալեսի թեորեմի համաձայն՝ եթե անկյան կողմերը հատող զուգահեռ ուղիղները մի կողմի վրա անջատում են հավասար հատվածներ, ապա մյուս կողմի վրա նույնպես անջատում են՝

ա) Կրկնակի հատվածներ։

բ) Հավասար հատվածներ։

գ) Կիսով չափ փոքր հատվածներ։

դ) Կամայական հատվածներ։

9. Զուգահեռագծի մի անկյունը 70° է։ Գտնել մյուս երեք անկյունները։

180°- 70° =110

Պատասխան, 70°, 110°,70°,110°

10. Զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, իսկ մի կողմը՝ 15 սմ։ Գտնել մյուս կողմի երկարությունը։

50:2-15=10սմ

Պատասխան 10սմ

11. Ուղղանկյան կողմերն են 6 սմ և 9 սմ։ Գտնել նրա պարագիծը։

11սմ

12. Շեղանկյան պարագիծը 40 սմ է։ Գտնել նրա կողմի երկարությունը։

40:4=10

Պատասխան 10սմ

13. Քառակուսու կողմը 8 սմ է։ Գտնել նրա պարագիծը և մակերես

Պատասխան 32սմ,64մսմ2

14. Սեղանի հիմքերն են 8 սմ և 14 սմ։ Գտնել սեղանի միջին գծի երկարությունը։

(8+14):2=11սմ

Պատասխան 11սմ

15. Սեղանի միջին գիծը 13 սմ է, իսկ հիմքերից մեկը՝ 9 սմ։ Գտնել մյուս հիմքի երկարությունը։

13×2-9=17

Պատասխան 17սմ

16. Եռանկյան մի կողմը 20 սմ է։ Այդ կողմին զուգահեռ միջին գիծը քանի՞ սանտիմետր է։

10սմ

17. Զուգահեռագծի մի անկյունը մյուսից 2 անգամ մեծ է։ Գտնել զուգահեռագծի բոլոր անկյունները։

X+2x=180°

18. Հավասարասրուն սեղանի մի հիմքին առընթեր անկյունը 65° է։ Գտնել մյուս երեք անկյունները։

180°-65°=115°

65°,65°,115°,116°

19. Շեղանկյան մի անկյունը 40° է։ Գտնել մնացած երեք անկյունները։

40°,140°,40°,140°

20. ABC եռանկյան մեջ D և E կետերը գտնվում են համապատասխանաբար AB և AC կողմերի վրա։ Ընդ որում՝ DE || BC։ Տրված է՝ AD=4 սմ, DB=2սմ, AE=8 սմ։ Գտնել EC-ն։

4սմ

Posted in Կենսաբանություն 8

ՌԵՖԼԵՔՍԱՅԻՆ ԱՂԵՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Դասարանական աշխատանք․

1. Ի՞նչ է ռեֆլեքսը։

ա) Օրգանիզմի աճի գործընթացը

բ) Օրգանիզմի պատասխան ռեակցիան արտաքին և ներքին ազդակներին

գ) Սննդի մարսման գործընթացը

դ) Արյան շրջանառությունը

2. Ո՞ր համակարգի միջոցով է իրականացվում ռեֆլեքսը։

ա) Մարսողական համակարգի

բ) Շնչառական համակարգի

գ) Կենտրոնական նյարդային համակարգի

դ) Արյունատար համակարգի

3. Ի՞նչ է ռեֆլեքսային աղեղը։

ա) Նյարդային ազդակի հաղորդման ուղին

բ) Արյան շրջանառության ուղին

գ) Մկանների միացման հատվածը

դ) Ոսկրերի միացման ձևը

4. Քանի՞ հիմնական օղակ է ներառում պարզագույն ռեֆլեքսային աղեղը։

ա) Երկու

բ) Երեք

գ) Չորս

դ) Հինգ

5. Ո՞րն է ռեֆլեքսային աղեղի առաջին օղակը։

ա) Աշխատող օրգանը

բ) Ընկալիչը

գ) Շարժողական ուղին

դ) Կենտրոնական նյարդային համակարգը

6. Ի՞նչ գործառույթ է կատարում զգայական նեյրոնը։

ա) Նյարդային ազդակը հաղորդում է դեպի կենտրոնական նյարդային համակարգ

բ) Կծկում է մկանը

գ) Արտադրում է հորմոններ

դ) Փոխադրում է թթվածին

7. Ո՞րն է շարժողական նեյրոնի գործառույթը։

ա) Ընդունել լույսը

բ) Նյարդային ազդակը հաղորդել դեպի աշխատող օրգան

գ) Ընդունել ձայնը

դ) Մարսել սնունդը

8. Ո՞ր օրգանն է կարող լինել ռեֆլեքսային աղեղի աշխատող օրգան։

ա) Մկանը

բ) Աչքի բիբը

գ) Մաշկը

դ) Ականջը

9. Ո՞րն է ոչ պայմանական ռեֆլեքսի օրինակ։

ա) Հեծանիվ վարել սովորելը

բ) Գրել սովորելը

գ) Տաք առարկայից ձեռքը հետ քաշելը

դ) Օտար լեզու սովորելը

10. Ի՞նչ դեր ունեն ընկալիչները ռեֆլեքսային աղեղում։

ա) Ընդունում են գրգիռները և դրանք վերածում նյարդային ազդակների

բ) Կծկում են մկանները

գ) Արտադրում են արյան բջիջներ

դ) Փոխանցում են թթվածին

Posted in English 8

English – Distance Learning

Lesson 2: Media Task & Sentence TransformationsExercise C: Correct the mistake

sI bought a new laptop yesterday.

Have you ever recorded a podcast for your blog?

We haven’t received the online assignment yet.

She has worked on her project for three hours.

Exercise D: Present Perfect

I haven’t uploaded my homework yet.

Our teacher has already checked the blog posts.

Have you ever recorded a video blog?

Posted in English 8

English – Distance Learning

Lesson 1: Technology & Present Perfect vs. Past Simple1. Reading & DiscussionRead the article from «Digital Habits & Nature».In today’s interconnected world, technology is an essential part of our daily lives. Most teenagers spend several hours a day on digital devices—browsing social media, playing games, and completing online school assignments. While technology offers countless tools for learning and communication, it also influences our connection with nature and our daily habits.On the one hand, excessive screen time can make us passive and disconnect us from the natural environment. Sitting indoors for long periods affects our physical well-being and reduces our time outdoors.On the other hand, digital tools can be powerful allies in protecting the environment. Mobile apps help monitor air quality, track energy consumption, and identify local plant species. Social media platforms enable young people to organize community clean-up drives, promote eco-friendly habits, and raise awareness about biodiversity loss and global environmental challenges.Finding a healthy balance between our digital habits and outdoor activities is key. By using technology mindfully—to learn, share green initiatives, and solve environmental problems—students can build a sustainable lifestyle while staying connected with the world around them.

📝 Comprehension & Discussion Questions

Main Idea: What is the central message of the article regarding technology and nature?

Impacts: Mention one negative effect of excessive screen time and two positive ways technology can help nature.

Personal Reflection: How many hours do you spend on digital screens daily compared to time spent outdoors? What is one habit you could change to achieve a better balance?Answer:

How much time do you spend on screens daily vs. outdoors?

What are two positive and two negative impacts of technology on nature?

  1. We should balance technology and outdoor activities.
  2. Too much screen time reduces physical activity. Technology helps monitor air quality and organize clean-up activities.
  3. I spend 4 hours on screens and 2 hours outdoors. I could use my phone less.
  1. I spend about 4 hours on screens and 2 hours outdoors every day.
  2. Positive: Technology helps protect nature and reduce pollution.Negative: Electronic waste pollutes nature, and people spend less time outdoors.

2. Grammar Exercises: Present Perfect vs. Past Simple

Exercise A: Put the verbs into the Past Simple or Present Perfect.

  1. Last year, our school. organized (organize) a big eco-project.
  2. I _have already finished (already / finish) reading the assigned blog post for today.
  3. She _hasn’t seen_ (not / see) her foreign pen-pal since 2024.
  4. They .visited__ (visit) Dilijan three weeks ago.
  5. __Have you ever planted __ (you / ever / plant) a tree in your garden?

Exercise B: For or Since

  1. I have been interested in technology for five years.
  2. We haven’t had an in-person class since Monday.
  3. She has lived in Yerevan since 2018.
  4. They have been online for two hours.

Posted in English 8

English Classwork

1

A: Have you seen the new James Bond film yet?

B: Yes, and I’ve already bought the DVD too

2

A: Has your brother gone to university yet?

B: Yes, and I’ve already moved into his old bedroom.

3

A: I love their music but I haven’t bought their new CD yet.

B: Well, don’t buy it! I’ve already listened to it and it’s awful.

4

A: Paul? Have you done your homework yet?

B: Nearly. I’ve already finished the Maths, but I haven’t started the Geography yet

  1. She’s just got a letter, but she hasn’t opened it yet.
  2. She’s just gone to bed, but she hasn’t switched off the light yet.
  3. He’s just bought a new bike, but he hasn’t ridden it yet.
  4. She’s just eaten dinner, but she hasn’t done the washing-up yet.
  5. He’s just made some fruit juice, but he hasn’t drunk it yet.
  6. They’ve just scored a goal, but they haven’t won yet.