Posted in Գրականություն 8

Գողացված հեծանիվը վերլուծություն

Պատմությունը Այո անունով մի տղայի մասին էր: Մի օր նա գողանում էր հեծանիվը ես բոլորին ասում,թե այն իրեն նվիրել էր Քուքի անունով մի տղա: Անոր ամեն օր հեծանիվով գնում էր դպրոց : Երբ ընկերները հարցնում են, թե որտեղից էլ հեծանիվը,նա պատասխանում էր,որ այն ստացել էր ծննդյան օրվա առթիվ: Սակայն Այքի ծննդյան օրը սեպտեմբերին էր ,իսկ այդ ժամանակ մայիս ամսին էր

Մի օր Այքը գնում էր թատրոն են հեծանիվը թողնում բակում: երբ վերադառնում է” , տեսնում էր որ այն գողացել են: Տուն հասնելով պատմում էր ընտանիքի անդամներին,սակայն նրանք հանգիստ պատասխանում են,որ ոչինչ: Այքը շատ էր տխրում են հուսահատվում:

Անցնում են մի քանի շաբաթներ: Մի օր երբ Այքը ընկերոջ հետ գնդակը էր ծախում,գնդակն ընկնում էր նեղլիկ անցուղու մոտ: գնդակի հետևից գնալիս նա հանկարծ գտնում էր հեծանիվը , բայց արդեն վնասված վիճակում :

Պատմություն գլխավոր միտքն այն էր, որ պետք էր լինել ազնիվ, նստել ես չյուրացնել ուրիշի ունեցվածքը: Այքը սեփական փորձով հասկանում էի ,թե ինչ էր զգում մարդը, երբ իրենից ինչ որ բան եմ գողանում: Պատմությունը ցույց է տալիս ,որ մեր կատարած սխալ արարքները երբեմն վերադառնում են մեզ ` բումերանգի պես:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

1. Անկատար ներկա (սահմանական ներկա)

Անկատար ներկան (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն

:Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝

երգում եմ երգում ենք

երգում ես երգում եք

երգում է երգում են

Ես երգում եմ։Դու երգում ես։Նա երգում է։Մենք երգում ենք։Դուք երգում եք։Նրանք երգում են։

2.Անկատար անցյալԱնկատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն:Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ

՝երգում էի երգում էինք

երգում էիր երգում էիք

երգում էր երգում էին

Ես երգում էի։Դու երգում էիր։Նա երգում էր։Մենք երգում էինք։Դուք երգում էիք։Նրանք երգում էին։

3. Վաղակատար ներկա (սահմանական անցյալ)Վաղակատար ներկան (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն:Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝

երգել եմ երգել ենք

երգել ես երգել եք

երգել է երգել են

Ես երգել եմ։Դու երգել ես։Նա երգել է։Մենք երգել ենք։Դուք երգել եք։Նրանք երգել են։

4. Վաղակատար անցյալՎաղակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն:Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ

՝երգել էի երգել էինք

երգել էիր երգում էիք

երգել էր երգել էին

Ես երգել էի։Դու երգել էիր։Նա երգել էր։Մենք երգել էինք։Դուք երգել էիք։Նրանք երգել էին։

5.Ապակատար ներկա(սահմանական ապառնի)Ապակատար ներկա (սահմանական ապառնի)ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն:Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝

երգելու եմ երգելու ենք

երգելու ես երգելու եք

երգելու է երգելու են

Ես երգելու եմ։Դու երգելու ես։Նա երգելու է։Մենք երգելու ենք։Դուք երգելու եք։Նրանք երգելու են։

6. Ապակատար անցյալԱպակատար անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝

երգելու էի երգելու էինք

երգելու էիր երգելու էիք

երգելու էր երգելու էին

Ես երգելու էի։Դու երգելու էիր։Նա երգելու էր։Մենք երգելու էինք։Դուք երգելու էիք։Նրանք երգելու էին։

Posted in Պատմություն 8

Մի հիշարժան դեպքի պատմություն

Սպիտակի ավերիչ երկրաշարժ…

Այս չարաբաստիկ օրը տատիկս փրկել է իր չորս ամսական տղայի կյանքը…

Այդ ժամանակ նրանք ապրում էին երկհարկանի տանը։ Երկրաշարժի պահին փոքրիկը քնած է եղել երկրորդ հարկի մահճակալում։ Տատիկս, վտանգելով սեփական կյանքը, կարողացել է հասնել երեխային և փրկել նրան։

Տատիկս չորս երեխա ունի։ Այդ պահին մայրիկս դպրոցում է եղել, և մի տղամարդ նրան պատուհանից ցած է նետել՝ փրկելով նրա կյանքը։ Մորաքույրս մանկապարտեզում է եղել, և նրան նույնպես փրկել են։

Նա լուռ վկան էր այն ամենի, ինչ ապրել, տեսել ու զգացել են այդ օրերին։

Երկրաշարժից հետո նրանց համար սկսվել են ծանր օրեր ու ամիսներ։ Տատիկիս մեծ ցավ էր պատճառել իր ուսուցիչների և բազմաթիվ աշակերտների մահը։

Սակայն ամենածանր կորուստը նրա 15-ամյա եղբոր մահն էր։ Մինչև այսօր տատիկս հաճախ է պատմում եղբոր մասին, հիշում նրանց մանկությունն ու միասին անցկացրած օրերը։

Ամեն անգամ պատմելիս հուզվում է, արտասվում և կրկին վերապրում այդ ցավը։ Շատ եմ խղճում տատիկիս՝ իր ապրած ծանր օրերի ու անդառնալի կորուստների համար։Այս պատմությունն ինձ սովորեցրել է գնահատել ընտանիքս, հարազատներիս և խաղաղ կյանքը։

Posted in Հանրահաշիվ 8

ax² + bx=0 և x² = b տիպի հավասարումների լուծումը

Դասարանական առաջադրանքներ

71. Լուծե՛ք հավասարումները։

ա) x² + 5x = 0,

0,-5

բ) 2x² − 8x = 0,

0,4

գ) x² = 9x,

0,9

դ) 3x² − 3x = x + x²,

ե) x² + 2x = 7x,

զ) x²/2 + 4x = x,

է) x² + x = 5x − x²,

ը) x² − 5x/3 = x²/2։

72. Լուծե՛ք հավասարումները։

ա) x² − 5x = x(x + 1),

բ) 2x(x + 3) = 5x,

գ) (x − 2)(x + 2) = 5,

դ) x(x − 2) = 1 − 2x,

ե) (x + 2)(x + 1) = 2,

զ) (x − 2)(x + 3) = x + 10,

է) x² + 3x = 3(x − 1),

ը) x(1,4x + 3) = 5,8x,

թ) x² − x/3 = x²/2։

Տնյաին աշխատանք

70. Լուծե՛ք հավասարումները։

ա) x² − 36 = 0,

բ) 2x² = 8,

գ) x² + 1 = 0,

դ) x² − 5 = 4,

ե) x² − 21 = 0,

զ) x² − 11 = 5,

է) x² = 0,

ը) 2x² − 5 = 13։

Posted in Աշխարհագրություն 8

Աշխարհագրություն

1.Ի՞նչ գործընթացներով է ձևավորվել Արևելյան Եվրոպա տարածաշրջանը։

Արևելյան Եվրոպան ձևավորվել է պատմական, աշխարհագրական և քաղաքական տարբեր փոփոխությունների հետևանքով։ Ժամանակի ընթացքում տարածաշրջանի սահմանները փոխվել են պատերազմների, նոր պետությունների առաջացման, որոշ պետությունների փլուզման և քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ։

2.Բնութագրել տարածաշրջանի աշխարհագրական դիրքը։

Արևելյան Եվրոպան գտնվում է Եվրոպայի արևելյան հատվածում։ Այն հարում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, Բալթիկ և Սև ծովերին, իսկ արևելքում ձգվում է մինչև Ուրալյան լեռներ։ Եվրոպայի և Ասիայի միջև գտնվելը նպաստում է առևտրի և տրանսպորտի զարգացմանը։

3. Արևելյան Եվրոպայի բնական պայմաններն ու ռեսուրսները տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացման համար կարող են նախադրյալներ ստեղծել։

Արևելյան Եվրոպայի բերրի հողերը նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը։ Նավթի, գազի, ածխի և մետաղների պաշարները նպաստում են արդյունաբերության ու էներգետիկայի զարգացմանը։ Անտառները կարևոր են փայտամշակման, իսկ գետերը՝ ձկնորսության և ջրաէներգետիկայի համար

4. Առանձնացնել Արևելյան Եվրոպայի մեջ մտնող պետություններն ու մայրաքաղաքները Օրինակ

‘Չեխիա_ Պրահա։Ուկրանիա-ԿիևՄոլդովա-ՔիշնևՀունգարիա-ԲուդապեշտԼեհաստան-ՎարշավաԲելառուս-ՄինսկՍլովակիա-ԲրատիսլավաԲուլղարիա-ՍոֆիաՌումինիա-Բուխարեստ

Posted in Աշխարհագրություն 8

Ինքնաստուգում

1.Ի՞նչ է աշխարհագրական տարածաշրջանը։

ա) Միայն մեկ պետության տարածք

բ) Ընդհանուր հատկանիշներով առանձնացող աշխարհագրական տարածք

գ) Միայն մայրցամաքի մի մասը՝ առանց բնակչության

2. Քանի՞ աշխարհագրական տարածաշրջանի է սովորաբար բաժանվում Եվրոպան։

ա) Երկու

բ) Չորս

գ) Վեց

3. Ո՞րն է Եվրոպայի ամենամեծ թերակղզին։

ա) Սկանդինավյան

բ) Ապենինյան

գ) Բալկանյան

4. Ո՞ր օվկիանոսն է ողողում Եվրոպայի արևմտյան ափերը։

ա) Հնդկական

բ) Ատլանտյան

գ) Խաղաղ

5. Ո՞ր լեռնային համակարգն է Եվրոպայի և Ասիայի սահմաններից մեկը։

ա) Անդեր

բ) Հիմալայներ

գ) Ուրալյան լեռներ

6. Ո՞րն է Եվրոպայի ամենաերկար գետը։

ա) Դանուբ
բ) Վոլգա

գ) Հռենոս

7. Ո՞ր երկիրն է գտնվում Արևելյան Եվրոպայում։

ա) Պորտուգալիա

բ) Բելառուս

գ) Իսպանիա

8. Ո՞րն է Բելառուսի մայրաքաղաքը։

ա) Կիև

բ) Մինսկ

գ) Վարշավա

9. Ո՞րն է Ուկրաինայի մայրաքաղաքը։

ա) Կիև

բ) Մինսկ

գ) Բուխարեստ

10. Ո՞ր գետն է հոսում մի շարք արևելաեվրոպական երկրների տարածքով։

ա) Դանուբ

բ) Նեղոս

գ) Ամազոն

11. Ո՞ր ծովն է գտնվում Ուկրաինայի հարավում։

ա) Բալթիկ ծով

բ) Սև ծով

գ) Հյուսիսային ծով

12.Ո՞րն է Լեհաստանի մայրաքաղաքը։

ա) Պրահա

բ) Վարշավա

գ) Բուդապեշտ

13.Ի՞նչ կլիմա է տարածված Արևելյան Եվրոպայի մեծ մասում։

ա) Արկտիկական

բ) Բարեխառն

գ) Հասարակածային

14.Ո՞ր բնական գոտին է բնորոշ Արևելաեվրոպական հարթավայրի հարավային հատվածներին։

ա) Անապատներ

բ) Տափաստաններ

գ) Խոնավ հասարակածային անտառներ

15. Ո՞րն է Արևելաեվրոպական հարթավայրի հիմնական առանձնահատկությունը։

ա) Գերակշռում են ընդարձակ հարթավայրերը

բ) Գերակշռում են բարձր լեռները

գ) Տարածքն ամբողջությամբ անապատային է

Posted in Հասարակագիտություն 8

Մարդկանց պահանջմունքները

Մարդու պահանջմունքները

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի տարբեր կարիքներ և ցանկություններ, որոնք կոչվում են պահանջմունքներ։ Դրանք կարևոր են մարդու ապրելու, սովորելու և զարգանալու համար։ Մարդու հիմնական պահանջմունքներից են սնունդը, ջուրը, քունը, հագուստը և բնակարանը։Պահանջմունքները բաժանվում են երկու խմբի՝ նյութական և ոչ նյութական։ Նյութական պահանջմունքները կապված են այն իրերի հետ, որոնք անհրաժեշտ են մարդու առօրյա կյանքում։

Օրինակ՝ սնունդը, հագուստը, բնակարանը և կենցաղային իրերը։ Մարդիկ աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել իրենց և ընտանիքի կարիքները։Ոչ նյութական պահանջմունքները կապված են մարդու զգացմունքների, գիտելիքների և հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է սիրված և հարգված լինել, ունենալ ընկերներ, սովորել և հասնել իր նպատակներին։

Ժամանակի ընթացքում մարդու պահանջմունքները կարող են փոխվել։ Փոքր տարիքում ավելի կարևոր են խաղերն ու ծնողների հոգատարությունը, իսկ մեծանալով՝ կրթությունը, աշխատանքը և ինքնուրույնությունը։

Իմ կարծիքով՝ երջանիկ լինելու համար միայն նյութական բարիքները բավարար չեն։ Մարդուն անհրաժեշտ են նաև սեր, ընկերություն և հոգատարություն։ Իսկական երջանկությունը ոչ միայն շատ բան ունենալն է, այլև ունեցածը գնահատելը և սեփական նպատակներին հասնելը։

Posted in Երկրաչափություն 8

Սեղան

75)180°

76) ըստ երկու ուղիղների զուգահեռության

1 հարց. BFA=FAD (որպես խաչաձև անկյուններ)

77). BOC=AOB որպես հակադիր անկյուններ

OAD=BCO անկյուններ, <ADO=<OBC որպես խաչադիր անկյուններ:

78)16

79) 12:2=6

x+x+7=6

2x=7-6

2x=1

x=0,5

0,5 սմ և 7,5 սմ

Posted in Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ես Հոկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

  1. Ներկայացնել օրգանիզմը որպես մեկ ամբողջական համակարգ:

Մարդու օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ է, որի բոլոր մասերը փոխկապակցված են։ Բջիջները կազմում են հյուսվածքներ, հյուսվածքները՝ օրգաններ, իսկ օրգանները՝ օրգան-համակարգեր։ Բոլոր համակարգերը միասին աշխատում են և ապահովում օրգանիզմի գործունեությունը։ Եթե մի համակարգի աշխատանքը խանգարվում է, դա կարող է ազդել նաև մյուսների վրա։

  1. Ներկայացնել էպիթելային ես շարակցական հյուսվացծների կառուցվածքը և գործառույթնը

  1. Ներկայացնել մկանային եև նյա6դային հյուսվածքների կառուցվածքը ես գործառույթը

  1. Ներկայացնել գեղձերի տեսակները ես նրանց կատարած ֆունկցիաները

  1. Բերել մի քանի տեղային հիվանդությունների օրինակներ

Տեղային հիվանդությունների օրինակներ են՝ ականջաբորբը, նշիկաբորբը և այլն։ Դրանք ախտահարում են մարմնի որոշակի օրգան կամ հատված։

  1. Ինչ էլ իրենից ներկայացնում նյարդահումորալ կարգավորումը

Նյարդահումորալ կարգավորումը օրգանիզմի աշխատանքի կարգավորումն է նյարդային համակարգի և հորմոնների համատեղ ազդեցությամբ։ Այն ապահովում է օրգանների համաձայնեցված աշխատանքը։

  1. Ինչ էլ հումորալ կարգավորումը

Հումորալ կարգավորումը օրգանիզմի աշխատանքի կարգավորումն է հորմոնների միջոցով, որոնք արյան միջոցով հասնում են տարբեր օրգաններ և ազդում դրանց աշխատանքի վրա։

Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենսաբանություն