Design a site like this with WordPress.com
Get started

Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Առաջադրանքներ
1)Անծանոթ բառերը գրի՛ր word-ի էջում և online բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2) Գրի՛ր այն բառը, որը կրկնվում է բոլոր քառատողերում:

3)Տրված բառերի համար գրի՛ր հակառակ իմաստ ունեցող  բառերը.
Փոքր-
շինել-
հեռու-
վրա-
շատ-
գնալ-
4)Ինչպիսի՞ն է քո աշխարհը:

Մեդիատեխնոլոգիա

Paint նկարչական ծրագրով նկարի՛ր ստեղծագործությունը, ձայնագրի՛ր և ուղարկիր:

Աանհատական ուսումնական պլան

Ագապե Ավագյան   

Հարավային դպրոց  2.1

Դասվար` Գոհար Սմբատյան

Ընտրություներգ

9:00Արթնանում եմ և հավաքում անկողինս
10:00 Նախաճաշ
10:30Զբոսանք
11:00Առցանց ուսուցում կամ բլոգների ստուգում
13:00Խաղում և հանգստանում եմ
13:30Ճաշում եմ
14:00Ազատ ժամանակ/ ռուսերեն մուլտֆիլմի դիտում
15:00Պարապմունքներ /թավջութակ/
18:00Ընթրիք
22:00Բարի գիշեր
%d bloggers like this: