Մեզ այսոր հյուր եր եկել Տրդատի մայրիկիը նա մեզ սովորոցրեց վիդոյի նկար կտրել հանել մի քան վիդիոներ կպցնել իրիար, այսոր իմ համար շատ հետաքրքիր օր եր իմ համար, մենքշատ բաներ սովորեցինք:

Անճոռնի ճուտիկը

 «Անճոռնի ճուտիկը» 

Առաջադրանքներ.

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ:

2.Տրված բառերը դարձրու գործողություն:

Երգ, պար, ծիծաղ, լաց, խաղ, լող, վազք, բաց, փակ

3.Հորինի՛ր <<Չքնաղ ճուտիկը>>

4.Համացանցից գտիր համանուն մուլտֆիլմը և հղումը տեղադրիր բլոգում:

Վայրի կարապները

 «Վայրի կարապները»

Առաջադրանքներ

 1.Տրված բառերից նորերը կազմի’ր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): 
Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), մարդ:

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

 Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

3.Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի:

Զարմացա:

Տեսանք:

Փնտրում ես:

Վազում եք:

Կտա:

Կհասնեն:

Ի՚նչ կլիներ…

Եթե հսկա լինեի- եթե հսկա լինեի ինձ անհարմար կլիներ դպրոց մտնել:

Եթե մրջյունները մեծ լինեին- եթե մրջյունները մեծ լինեյն ծառերը կփչացնեին:

Եթե տները ծառերից կախված լինեին- եթե տնորը ծառերից կախված լինեին մենք ծառից կգլորվեյնք:

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին- եթե ծաղիկները հողին կպած չլինեին ծաղիկների արմատները չեն աճի:

Եթե պաղպաղակները դաշտում աճեին- եթե պաղպաղակները դաշտում աճեյն դաշտում շատ գեղեցիկ կլիներ:

Ելք ստուգատես անփոփում

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։/ կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր, ռադիոնյութերից/

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը:

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։ / կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր /

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող է լինել պատումի տեսքով/

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Սխալ արձագանքը

Սխալ արձագանք

Առաջադրանք

1. Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:

Արձագանքը երբ մենակ է լին ում ոչմի բան չի մտածում այլ մեր ասած վերջին բառն է ասում

2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:

Արձագանքը խելացի չե:

3. Ինքդ երևէ խոսե՞լ ես արձագանքի հետ: Կարո՞ղ ես պատմել ձեր զրույցը:

Ես զրուցել եմ արձագանքի հետ ինչ բառ ասում եմ ինքը վրջին բառն է ասում:

2. Փորձիր այնպիսի երկխոսություն հորինել, որտեղ հաղթողը դո՛ւ լինես:

-Բարև

-Բարև

-Արձագանք ով է մեզանից խելացին, ես թե՝ դու:

՜-Դու՝:

-Օվ է մեզանից հիմար, դու թե ես

-Ես:

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ ՀայաստանիԱրարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը[1]։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Ծույլ գետը

աթ-կաթ-կաթ…  կաթ`տոթին, կաթ` հովին,  շոգին,  հովին,  օր ու  գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է,  մեկ անձրև,  կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…

Ամբողջ օրը չորս  պատի մեջ, ալարում ես  մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել:  Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ,  նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ:  Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…

Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…

Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ,  թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ:  Լավ կլիներ:

Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա±վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց,  իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես  էլ հավես չունեմ,   ալարում եմ ալարեմ:  Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին  ոնց բռնեմ:  Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ,  լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո±նց է, որ չեք ալարում:

Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ,  հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու  ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը:  Նավս լցվեց մի սար ձկով:  Պառկել եմ ու  ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է,  ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը`  թաթիս:

Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.

_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց  կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող,  վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում,  մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց  ինչ անեմ, այդպիսին եմ…

Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ  նավիս  հետ այնպես շպրտեց,  այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:

Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ  լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:

Դ. Սոկոլով

Design a site like this with WordPress.com
Get started