աթ-կաթ-կաթ… կաթ`տոթին, կաթ` հովին, շոգին, հովին, օր ու գիշեր կաթ-կաթ-կաթ: Մեկ ձյուն է, մեկ անձրև, կարող է՝ հազար տարի որ ապրես, մեկ էլ տեսար իմացար…
Ամբողջ օրը չորս պատի մեջ, ալարում ես մտածել: Ալարում ես հաց ուտել, հա՜ց ուտել: Ալարում ես վեր կենալ, վե՜ր կենալ, նույնիսկ պառկել ալարում ես, ալարում ես, ալարո՜ւմ: Տեսնես` ի~նչ է պատահել. Ծույլ- գե~տն է վարարել…
Ի~նչ էլ լավ է Ծույլ-գետի վրա… Լողում եմ, լողում իմ Ծույլ — նավակով: Ինչքա~ն լայն է, ինչքա~ն խոր, լայն ու խոր, լայն ու խոր: Ա~յ քեզ Ծույլ գետ… Էս ի~նչ լավ է, լա~վ է, լա~վ…
Ես նավակով լողում եմ, լողո՜ւմ, թիակները պտտվում են, պտտվո՜ւմ: Շատ եմ ուզում մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Ալարում եմ մի ձուկ որսալ, հսկա մի ձուկ: Լավ կլիներ` ի՛նքը ընկներ նավակի մեջ: Լավ կլիներ:
Արի ու տես` ձուկն էլ մոտիկ չի գալիս: Տեսնես՝ ինչ է մտածում, որ մոտ չի գալիս: Կարող է` նա±վն է բարձր: Արի փորձեմ մի բան անել: Կացինը վերցրի, նավը ծակեցի: Ջուրն էլ հոսեց ուղիղ նավի մեջ: Նավս էլ սուզվեց ու սուզվեց, իջավ ջրի հատակը: Ձուկն էլ շուրջը` ծո~վ: Դե լավ, ծով չէ, մի մե~ծ գետ: Մնում է` պոչից բռնես, բռնես ու վերջ: Ախր ես էլ հավես չունեմ, ալարում եմ ալարեմ: Պառկել եմ ու մտածում եմ: Մտածո՜ւմ եմ, մտածո՜ւմ եմ, թե ձկներին ոնց բռնեմ: Գտա…
_Է~յ,_ասում եմ,_ ա՛յ ձկներ, լողում եք ու լողում, լողակներդ ու պոչերդ եք շարժում, էդ ո±նց է, որ չեք ալարում:
Ձկները բլթացրին ու մտածեցին. «Ճիշտ որ, հավես չունենք, ալարում ենք ալարենք»: Պոչերը էլ չշարժեցին, ծուլացան ու ալարեցին, իջա~ն, իջա~ն, իջան ջրի հատակը: Նավս լցվեց մի սար ձկով: Պառկել եմ ու ալարում եմ, ալարում եմ, ալարո~ւմ եմ, ձուկն էլ` շուրջս` ալարում է, ալարում է, ալարո~ւմ է` մեծերը` փորիս, փոքրերը` թաթիս:
Ըհը, ըհը,-մտածում եմ,- մի լիքը նավ ձուկ եմ բռնել, տուն գնալու ժամանակն է: Ինչպե՞ս գնամ, նավս ծակ է, թիավարել ալարում եմ: Որոշեցի իմ Ծույլ-գետի խելքը ուտել: Ասում եմ նրան.
_Ծույլի’կ-մայրիկ, անուշիկ-քաղցրիկ, գրկեցիր ինձ, գրկիդ մեջ պահեցիր: Բայց , ինչպես ասեմ, ես քեզ հարմար չեմ: Ամաչում եմ, բայց կասեմ` դատող-բանող տղա եմ. աշխատող ու աշխատող, վարում ու ցանում եմ,այնպես է լինում, որ գիրք եմ կարդում, տառ եմ սովորում, մի քանիսն էլ արդեն գիտեմ: Աշխարհը շուռ գա, ես իմ գործը պիտի անեմ: Ամաչում եմ, որ ասում եմ, բայց ինչ անեմ, այդպիսին եմ…
Խոսքս դեռ չէի ավարտել, Ծույլ – գետն այնպես վախեցավ, այնպես բարկացավ, ու ինձ նավիս հետ այնպես շպրտեց, այնպես շպրտեց, որ հայտնվեցի ոչ թե գետափին, այլ տան շեմին:
Էս ի~նչ լավն է մեր Ծույլ գետը, էս ի~նչ լավ…Տանն էլ լավ է: Ձկները` տնով մե~կ: Փոքրերը` ոնց որ սոխակ, մեծերին էլ ձիերի պես հեծնում ենք, քշում:Էս էլ Ծույլ-գետը:
Դ. Սոկոլով
