1․ Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ)չունեն: Օրինակ, նրանցից շատերը (կարծել),կարծում են, որ կաթր ֆաբրիկայում է պատրաստվում(պատրաստվել):Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել)ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել)կազմակերպվի նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեինթ(չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել)կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել)էր պատրաստվում:Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) ցուցադրվեինև օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) կազմակերպվեր նրանց կիթը:
2․ Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծի՛ր վերջավորությունները:
Ա. Վկայել, հուսալ: Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել: Գ. Հասկացնել, արթնացնել:
Վկայեցի, վկայեցիր, վկայեց, վկայեցինք, վկայեցիր, վկայեցին
Հուսացի, հուսացիր, հուսաց, հուսացինք, հուսացիք, հուսացին
հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացար, հեռացան
Մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցաք, մոտեցան
Տեսա, տեսար, տեսավ, տեսանք, տեսաք, տեսան
հասկացրի, հասկացրիր, հասկացրեց, հասկացրինք, հասկացրիք, հասկացրին
Արթնացրի, արթնացրիր, արթնացրեց, արթնացրինք, արթնացրիք, արթնացրին
3. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են (վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)։
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին (անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր (անցյալ անկատար) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)։
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն (ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)։
Ֆրանսիացի գիտնականները պարզել են (վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է (ապակատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)։
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը)
4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան։ Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ։
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային։ Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ։
Ա տեքստում խոսվում է մի գործողության մասին, որը հնարավոր է իրականանա ապագայում։
Բ տեքստում խոսվում է երևակայական, ենթադրյալ գործողության մասին, որն իրականում տեղի չի ունենում։
Կուզեի լինել։ Ռաբիդրանաթ Թագոր
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Առաջադրանքներ
Ուզում եմ մանրավաճառ լինել, քանի որ ամբողջ օրը շրջելու էի փողոցներով, այգիներով ու բարձրաձայն կանչելու էի«Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, որ ամբողջ օրը մշակեյի իմ պարտեզը
Կուզեի ես էլ պահապան լինել, որպեսզի։ ամբողջ գիշեր քայլեի փողոցներով այգիներով և լապտերովս ստվերները փախցնեի:
2․ «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….հաճախ թվում է, թե ուրիշների աշխատանքն ավելի հեշտ ու հաճելի է, քան իրենցը, բայց իրականում ամեն գործ ունի իր դժվարությունները։
Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ուրիշների աշխատանքը մեզ միշտ ավելի հեշտ է թվում։ Մենք հաճախ մտածում ենք, թե նրանց գործը դժվար չէ, բայց երբ ինքներս ենք փորձում անել նույն աշխատանքը, հասկանում ենք, թե որքան ջանք, ժամանակ և համբերություն է պահանջվում։ Այդ պատճառով պետք է գնահատել յուրաքանչյուրի աշխատանքը։
3.Ի՛նքդ ստեղծագործիր «Կուզեի լինել» վերնագրով։
Կուզեի լինել
Երբեմն նայում եմ մարդկանց և մտածում, թե ինչ լավ կլիներ լինել նրանց փոխարեն։ Մեկը հաջողակ է, մյուսը՝ հայտնի, երրորդն էլ կարծես ապրում է առանց որևէ դժվարության։ Այդ պահերին մոռանում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր խնդիրները, որոնց մասին մենք նույնիսկ չենք պատկերացնում։
Ես կուզեի լինել այնպիսի մարդ, ով երբեք չի սխալվում, չի վախենում դժվարություններից և միշտ հասնում է իր նպատակներին։ Բայց որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ հասկանում, որ այդպիսի մարդիկ պարզապես գոյություն չունեն։ Նույնիսկ ամենահաջողակ մարդիկ երբեմն հիասթափվում են, պարտվում և ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսել։
Մի օր մտածեցի՝ ինչո՞ւ եմ ցանկանում լինել ուրիշի փոխարեն։ Չէ՞ որ ես էլ ունեմ իմ երազանքները, կարողությունները և նպատակները։ Գուցե ուրիշի կյանքը հեռվից ավելի գեղեցիկ է թվում, որովհետև մենք տեսնում ենք միայն նրա հաջողությունները, բայց ոչ այն դժվարությունները, որոնց միջով նա անցել է։
Այդ ժամանակ հասկացա, որ ամենակարևորը ուրիշի նման դառնալը չէ, այլ սեփական ճանապարհը գտնելը։ Պետք չէ համեմատել մեր կյանքի սկիզբը ուրիշի հաջողության հետ, որովհետև յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ունի անցնելու։
Հիմա, երբ ինձ հարցնեն՝ ո՞վ կուզեիր լինել, ես կպատասխանեմ՝ կուզեի լինել ինքս, բայց իմ ավելի լավ տարբերակը։ Որովհետև ամենամեծ հաջողությունը ոչ թե ուրիշի կյանքով ապրելն է, այլ սեփական կյանքը արժեքավոր դարձնելը։