
Սեպտեմբերի 1

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։
Նրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։
Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։
Առաջադրանքներ
1)Անծանոթ բառերը գրի՛ր word-ի էջում և online բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2) Գրի՛ր այն բառը, որը կրկնվում է բոլոր քառատողերում:
3)Տրված բառերի համար գրի՛ր հակառակ իմաստ ունեցող բառերը.
Փոքր-
շինել-
հեռու-
վրա-
շատ-
գնալ-
4)Ինչպիսի՞ն է քո աշխարհը:
Մեդիատեխնոլոգիա
Paint նկարչական ծրագրով նկարի՛ր ստեղծագործությունը, ձայնագրի՛ր և ուղարկիր: