Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:
Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված
եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,
և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
15
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ
ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և
գիշերը սարսափելի խավար չի լինում:
Հարցեր և առաջադրանքներ- Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շիկացած-կարմիր երման Խավար-լույսի բացատրություն մթուցյուն անրադարձ- փոխանցել
- Գրի՛ր հոմանիշ բառեր.
Արեգակ —արև
Ջերմություն —տաքություն
Խավար —մթուցյուն - Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում; Ես գիշերը երկնքում տեսնում եմ աստղեր և լուսին
- Լուսինը երկնքում ի՞նչ է անում: Լուսինը երկնքում փայլում է
- Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Աստղերը երկնքում պարում են
- Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է արեգակի շուրջը
Եթե Արեգակը չլինի, … մեր երկիրը կսարչի
Երբ մեզ մոտ մութ է, … արեգակը մեր երկրի ուրիշ կողմն է լուսավորում