Design a site like this with WordPress.com
Get started

Աղվեսը  

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

 թառ-Փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը թառում են:

խորոզ — Աքաղաղ

քուրք— Մուշտակ

2. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասեք, տարա՜վ, կերա՜վ…   
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր տատս,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

4. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ-խոնարվել, ականջ դնել-լսել, հոգին հանել-չարչարել, վիզ ծռել-խնդրել

Բ. Լսել-ականջ դտել, չարչարել-հոգին հանել, խնդրել-վիզ ծռել, խոնարհվել-գլուխ տալ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.


— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:


Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.


— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: