Posted in Քիմիա 7, Uncategorized

Քիմիա

Հարցեր և առաջադրանքներ`

Բնագիտության դասընթացից ձեռք բերած գի­տելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ների, ինչպես նաեւ մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:

Քիմիական լուծկու վառվելու, կաթի թթվելը, մոմի վառվելու

Ֆիզիկական սառույցի հալվելը, ապակու կոտրվելը

2. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական.

ա) երկաթի ժանգոտումը, քիմիակսն

բ) ջրի սառչումը, ֆիզիկական

գ) բենզինի այրումը, քիմիական

դ) ալումինի հալումը: Բացատրե՛ք: ֆիզիկական նոր նյութ չի առաջանում

3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով: գույնի փոփոխություն, համը, տեսքը, հոտը

4․Թվարկե՛ք ձեզ ծանոթ մի քանի նյութեր:

փայտ, ջուր, շաքար, ապակի, թուղթ, օդ,

5․Որո՞նք են բնական գիտությունները: Թվարկե՛ք դրանք:

քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն,

6․Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:

7․Նկարե՛ք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր:

սեղան, դուռ, շերեփ, պահարան, մահճակալ

Posted in Երկրաչափություն 7, Uncategorized

Երկրաչափություն

Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն:

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա:

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1. A և B կետերը գտնվում են (ընկած են) a ուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է) A և B կետերով՝ A∈aևB∈a

2. C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ) C և D կետերով՝ C ∉ a և D ∉ a

Երկրաչափության ամենակարևոր սահմանումներից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը:

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝ AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∩b=A

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ:Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∥bՈւղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:

Հատվածը նշանակում են այսպես՝ AB

Ուշադիր նայիր ներքևի նկարին:

AB և CD հատվածները հատվում են, CD և DE հատվածներն ունեն ընդհանուր ծայրակետ, AB և HF, AB և DE, CD և HF, HF և DE հատվածները չեն հատվում:

Բոլոր a, b և c ուղիղները հատվում են:

Քանի որ ուղիղը մեր պատկերացմամբ անվերջ տարածվում է երկու կողմի վրա, ապա վաղ, թե ուշ այդ ուղիղները կհատվեն, չնայած, որ նկարի վրա դա չի երևում:

Մենք կարողանում ենք նկարել անվերջ ուղղի միայն մի մասը:

Posted in English 7, Uncategorized

English

A. Complete the dialogue whit the words in the box. Then listen and check.

Liz. Hi. My name’s Liz.

Monica. Hello, Liz I’m Monica

Liz. Nice to meet you. Excuse me a moment. Hi, Jac. How are you?

Jack. I’m fine, thanks. How about you?

Liz. I’m OK, thanks. Monica, this is my friend, Jack.

Monica. Nice to meet you, Jack.

Jack. Nice to my meet you too, Monica.

I am from the USA

I am not American, I am Brazilian.

She is British

He is not British he is from Turkey

We are from China we are Japanese

Posted in Հանրահաշիվ 7, Uncategorized

Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում: Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։

Բերենք թվային արտահայտությունների օրինակներ՝

43 : 5

(9,6-31,2) * 6,12

5 ։ (7,4-6,1)

Այն թիվը, որը ստացվում է թվային արտահայտության մեջ գործողությունները կատարելուց հետո, կոչվում է արտահայտության արժեք:

Ընդգծենք, որ թվային արտահայտությունից որոշվում է, թե տված թվերի հետ ինչ թվաբանական գործողություններ և ինչ հերթականությամբ պետք է կատարել։ Փակագծերն օգնում են գործողությունների հերթականությունը նշելու համար։Ենթադրվում է, որ բոլոր գործողությունները հնարավոր է իրագործել։ Եթե տված թվային արտահայտության մեջ հաշվարկների մի որևէ քայլում պահանջվում է բաժանել գրոյի վրա, ապա այդ թվային արտահայտությունը իմաստ չունի:

Դասարանական աշխատանք

1․ Գրեք՝ա) (–2) և 3 թվերի արտադրյալը

-2×3=-6

,բ) 12 թվի կրկնապատիկը,

12+12=24

գ) 0,5 և 4 թվերի քանորդը,

0,5:4=0,125

դ) 5 թվի եռապատիկը,

5×3=15

ե) 2 և 3 թվերի գումարի կրկնապատիկը

(2+3)x2=12

,զ) –5 և 4 թվերի արտադրյալը

5×4=20

,է) 7 և 2 թվերի արտադրյալի կրկնապատիկը,

7×2=14

14×2=28

ը) 4 թվի և 6 թվի կրկնապատիկի արտադրյալը։

48

2․ Զբոսաշրջիկը 1 ժամ գնաց 5 կմ/ժ արագությամբ և 4 ժամ՝ 4 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք զբոսաշրջիկի անցած ճանապարհի միջին արագությունը

Լուծում

1ժ- 5կմ/ժ |5 կմ

։ 5+16=21կմ

4ժ-4կմ/ժ | 16կմ

21:5=4,2









։3․ Գտե՛ք արտահայտության արժեքը

4. ա) 300 գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 40% անագ, իսկ 200 գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը՝ 30% անագ: Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը։

բ) 300 գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 30% անագ, իսկ 200 գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը` 40% անագ։ Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը։Լրացուցիչ աշխատանք1․ Զբոսաշրջիկը 1 ժամ գնաց 4 կմ/ժ արագությամբ և 4 ժամ՝ 5 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք զբոսաշրջիկի անցած ճանապարհի միջին արագությունը։2․ Առաջադրանք 3, էջ 6

Posted in Հանրահաշիվ 7, Uncategorized

Հանրահաշիվ

1․ Գտիր արտահայտության արժեքը․

(−8)2−3⋅(−12)+5=105

2. Եթե x=−5, ապա (x2−3x) : (−x)=8





3․ Ընտրություններին մասնակցել է գյուղի բնակիչների 72%-ը, ինչը կազմում է 936 մարդ։ Քանի՞ բնակիչ ունի գյուղը։

1300

4․ Դասարանում տղաների և աղջիկների հարաբերությունը 3 : 4 է։ Եթե դասարանում կա 28 աղջիկ, քանի՞ տղա կա։

21




5․ Քարտեզի վրա քաղաքների միջև հեռավորությունը 7,5 սմ է։ Եթե քարտեզի մասշտաբը 1:200000 է, ապա իրական հեռավորությունը քանի՞ կմ է։ 15 կմ

6․ Ապրանքը սկզբում արժեր 48 000 դրամ։ Այն նախ թանկացրին 25%-ով, հետո նոր գինը նվազեցրին 20%-ով։ Որքա՞ն արժե ապրանքը այժմ։7․ Կարարիր գործողությունները 48000

1․ (12,4+7,6) ⋅ 0,5

2․ 25,8−(3,6 ⋅ 2,4)

3․ (14,7−9,8) : 0,7

4․ (3,2 ⋅ 4,5) + (6,4 : 0,8)

5․ (18,9−12,3) ⋅ (2,5+1,6)

6․ ∣−7,5∣+3,25 ⋅ 2,4|

7․ ∣12,6−15,9∣+4,8 : 0,6

8․ (2,7+3,3) + 2 : 3

9․ (5,25 ⋅ 2,4)−(8,1 : 0,3)

10․ ∣−9,8+6,2∣ ⋅ 1,5

11․ (4,8+7,2) ⋅ (3,6−2,4)

12․ (12,5 : 0,25)−(7,8 : 0,6)

13․ (2,5+3,75) ⋅ (4,2−1,8)

14․ (∣5,6−8,9∣+2,7) : 0,9

15․ (9,24−3,48) ⋅ (1,5+0,5)

16․ ∣−4,2∣ ⋅ (7,5−3,1)

17․ (10,8 : 0,6)+(2,7 ⋅ 3,3)






	
Posted in Երկրաչափություն 7, Uncategorized

QR կոդում մաթեմատիկան

Անուն, Ազգանուն․ ___________________________Ամսաթիվ․ ___________________Մաս 1․ QR կոդի ուսումնասիրությունՍտեղծիր QR կոդ (օրինակ՝ քո անունով կամ կարճ արտահայտությամբ)։Կցիր նկարը այստեղ․Նայիր QR կոդին որպես ցանցի։ Ընտրիր 5×5 հատված և գրիր, թե որ քառակուսիներն են սև (1), որոնք սպիտակ (0)։

  1. 10110

2. 00111

3. 01001

4. 10000

5. 10000

Մաս 2․ ՎերլուծությունՔո հատվածում հաշվի՛ր․Սև քառակուսիների քանակ = __15____Սպիտակ քառակուսիների քանակ = _10_____Սև քառակուսիների տոկոսը = ___0,66__ %QR կոդի անկյուններում տեսնում ես 3 մեծ սև քառակուսի։ Ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ, ի՞նչ դեր ունեն։

Մաս 3․ ՔննարկումԵթե QR կոդի կեսը ծածկված լինի, կկարողանա՞նք այն կարդալ։ Ինչո՞ւ։Ինչպե՞ս է QR կոդը ցույց տալիս, որ մաթեմատիկան ոչ միայն թվեր ու հավասարումներ է, այլ նաև տեխնոլոգիա

Ամեն ձևի տեխնոլոգիան կապ ունի մաթեմատիկայի հետ
Մաս 4․ Ստեղծագործական առաջադրանքՍտեղծիր անձնական QR կոդ, որը տանում է որևէ հետաքրքիր բան՝ (օրինակ՝ հուշագիր, նկար, խաղի կանոն)։Նկարագրի՛ր՝ ինչի համար ես ընտրել հենց դա․
Ինձ դուր էր գալիս կապույտ գույնը
Posted in Պատմություն 6, Uncategorized

Կայսրության հռոմեականացումը

Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։

Ստրուկները
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։

Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։

Advertisement

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է նշանակում պրովինցիա։

2.Ովքե՞ր էին ստրուկները:

3.Ովքե՞ր էին գլադիատորները։

4.Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:

5.Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:

6.Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։

7.Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:Քանի՞ մասի բաժանվեց այն:

8.Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։

Ի՞նչ է նշանակում պրովինցիա։ Պրովինցիա նշանակում է նվաճված տարածք, որը ենթարկվում էր Հռոմին։ Այն բաժանվում էր հռոմեական նահանգների, որտեղ հաստատվում էին հռոմեացիներ՝ առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ։

Ովքե՞ր էին ստրուկները։ Ստրուկները հռոմեական պետության ներսում պատկանում էին հռոմեացիներին՝ որպես սեփականություն։ Ստրուկներն էին գերի վերցված կամ նվաճված երկրների բնակիչները, որոնք ծառայում էին իրենց տերերին տարբեր ոլորտներում, օրինակ՝ ուսուցչի, դաստիարակի, կամ գլադիատորի դերում։

Ովքե՞ր էին գլադիատորները։ Գլադիատորները ստրուկներ էին, որոնք պայքարում էին ամֆիթատրոններում՝ այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այս մարտերը հայտնի էին որպես արյունալի ներկայացումներ և համարվում էին հռոմեացիների զվարճության աղբյուր։

Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա։ Դիոկղետիանոսը Հռոմեական կայսրության կայսր էր, ով անցկացրեց կառավարչական և ռազմական բարեփոխումներ՝ ստեղծելով դոմինատ համակարգը։ Այս համակարգում կայսեր իշխանությունը դարձավ անսահմանափակ, իսկ կայսրը աստվածացվեց։

Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը։ Կայսրության մայրաքաղաքը փոխվեց Կոստանդիանոս I-ի օրոք՝ 330 թ., երբ նա տեղափոխեց մայրաքաղաքը դեպի արևելք և կառուցեց նոր քաղաք՝ Կոստանդնուպոլիս։

Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։ Այդ քաղաքը այսօր կոչվում է Զմյուռնիա (Իստամբուլ)։

Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն։ Հռոմեական կայսրությունը տրոհվեց արտաքին և ներքին խնդիրների պատճառով։ Կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան։

Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։ Արևմտահռոմեական կայսրությունը անկում ապրեց 476 թ., երբ բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց

Ուսումնասիրություն

Հռոմեական մշակույթը
Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը։ Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝
դպրոցներում սովորելու։ Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ։ Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ։
Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ։ Հունական մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ։Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ։ Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա։ Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը։ Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը։ Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով։Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը։ Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն։ Հետագայում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն։ Կայսրության խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոսություններ, որոնց առաջնորդները ստացան պատրիարք
տիտղոսը։ Իսկ Հռոմի և Ալեքսանդրիայի պատրիարքները կոչվում էին նաև պապեր։

Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից։ Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը։ Այդ շինանյութը լայնորեն օգտագործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել։ Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ։ Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատիպերը։ Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլիզեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական։Պատերազմից հաղթանակով վերադարձած զորավարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդիսավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները։ Հետագայում հաղթակամարները դարձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր
ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ։ Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը։ Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել։Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը։ Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա։ Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը։ Այն այսօր օգտագործում են
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում։ Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով։ Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից։ Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր։ Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները։ Մինչ
օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագաղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենքների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին։ Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին։ Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր։ Դրանք հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից։ Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր։ Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի)։
Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում։ Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին։ Կային նաև գովազդային գրառումներ։ Հռոմեական կայսրությունում հռոմեականացման
գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատիներենի ներդրումն էր։ Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր։
Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տարածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր։ Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներենով։ Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ՝ անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար։ Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը։ Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ։ Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպիտալներ։ Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին։
Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ։ Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում։ Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ։ Այն օգտագործում էին նաև
հռոմեական բաղնիքներում։

Posted in Մայրենի, Մայրենի 6, Uncategorized

Գործնական քերականություն

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

1․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի․

Տուն-տներ սեղան-սեղաններ, պահարան-պահարաններ, ծառ-ծառեր, պատուհան-պատուհաններ, ննջարան-ննջարաններ, տանձ-տանձեր, բաժակ-բաժակներ, ծաղիկ-ծաղիկեր, հնչյուն-հնչյուններ, ձեռք-ձեռքեր, ձի-ձիեր, շենք-շենքեր, հրաման-հրամաններ, բազմոց-բազմոցներ, նստարան-նստարաններ, սենյակ-սենյակներ, զգեստ-զգեստներ։

2․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլ»:

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր «Մայն Ռիդի Աքսորականներն անտառում »արկածային վեպը:

3․ Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր:

ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու
բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
գ) կապել, խարտել,սփռել
դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր
ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալել

ա)

  • ծաղիկ → ծաղկազարդ
  • հյուր → հյուրընկալ
  • ավազակ → ավազակապետ
  • մեղու → մեղվաբույր

բ)

  • վիզ → վիզակերտ
  • գոգ → գոգորդ
  • ձեռ → ձեռնաշեղ
  • մատ → մատուկ

գ)

  • կապել → կապակցում
  • խարտել → խարտման
  • սփռել → սփռում

դ)

  • (քսան) դրամ → քսան դրամով
  • (հինգ) կիլոգրամ → հինգ կիլոգրամով
  • (երեք) մետր → երեք մետր

ե)

  • խշշալ → խշշոց
  • մռնչալ → մռնչոց
  • զռռալ → զռռոց
  • ոռնալ → ոռնոց
  • հալել → հալոց

4․ Կարդա՛ Թումանյանի ստեղծագործությունը՝ դուրս գրելով գոյականներն ու նշելով տեսակը։

ՄԱՅՐԸ

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ​ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

4․ Հորինի՛ր պատմություն «Իմ մայրը» վերնագրով։

Posted in Uncategorized

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղուց օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել որակով ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է: Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Մարգարիտների հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը արժեքավոր նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև քարից նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել          

վաղորդայն-Վաղ առավոտ, այգաբաց

մեղանչել-Մեղավոր՝ անիրավ լինել մեկի կամ մի բանի դեմ:

մաքառել-Պայքարել, կռիվ մղել:

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել, գովաբանել։

երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին:
Գիտունի հետ քար քաշի, բայց անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է։

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Այս երեխան աչքերով ուտում է քաղցրավենիքները:

Posted in Uncategorized

Դասարանական աշխատանք

205. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1:5000 է: Ինչքան կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի=150

5000×3=150

բ)1/2 սմ-ի=25

1/2×5000=25

գ)10սմ-ի=500

10×5000=500

դ) 1 1/2սմ-ի=100

5000×1 1/2=100