Design a site like this with WordPress.com
Get started

«Ծիածան» ռադիո

Ծիածան» ռադիո. նախագիծ /առաջին եթերաշրջան/

«Ծիածան» ռադիո. նախագիծ /երկրորդ եթերաշրջան/

Նախագծի մասնակիցներ` 3.1 դասարանի  սովորողներ և ընտանիք:

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ժամկետը` շարունակական

Նախատեսվում է՝ ամսական 2 ռադիոթողարկում՝ նյութի ընտրության մեջ սովորողը ազատ է, պետք է նախօրոք նյութը ընտրել, ծանոթանալ, արտահայտիչ կարդալ և լավ յուրացնելուց հետո ձայնագրվել։ Ռադիոթողարկումները կարող են լինել զրույց-պատումի, գրական ընթերցումների, տեղեկատվական նյութի, երկխոսության, հարցազրույցի տեսքով:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  •  տեղեկատվական տեքստերի հետ աշխատելու հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում

Խնդիրներ՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել այնպիսի մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը, հետագայում՝ հրապարակել իրենց բլոգներում:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Ընթացք՝

Սովորողների հետ ընտրում ենք թողարկման թեման, յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Մինչև ձայնագրման օրը սովորողը փնտրում, գտնում է թեմային հարմար տեքստ, աշխատում է տեքստի վրա. ընթերցում է, անծանոթ բառերն է առանձնացնում, սովորում է արտահայտիչ կարդալ/ աշխատանքի ընթացքին հետևում է ծնողը, ուսուցիչը, ուղղորդում է սովորողին՝ ընտրել այնպիսի տեքստ, որն իրեն մատչելի է/: Ձայնագրվող սովորողը Paint նկարչական ծրագրով նկարում է տեքստին համապատասխան նկար և ուղարկում ինձ:

Ձայնագրությունից հետո, կխմբագրեմ, կկցեմ նկարը և կթողարկեմ բլոգում, ենթակայքում, իսկ սովորողը՝ իր բլոգում:

Տեղեկատվական տեքստերի աղբյուրը

Ամփոփում՝

«Ծիածան» ռադիո #1 Արագածոտնի մարզ

«Ծիածան» ռադիո #2 Արարատի մարզ

«Ծիածան» ռադիո #3 Արմավիրի մարզ

«Ծիածան» ռադիո #4 Գեղարքունիկի մարզ

«Ծիածան» ռադիո #5 Կոտայքի մարզ

«Ծիածան» ռադիո # 6 Լոռու մարզ

«Ծիածան» ռադիո #7 Շիրակի մարզ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: