

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:
Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Արմավիր
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:
Երվանդաշատ
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:
Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:
Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։
Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Դվին
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:
Բագարան
Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։
Շիրակավան
Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։
Կարս
Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:
Անի
961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:
Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:
Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:
Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։
Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:
Բոլորի Նոր տարին թող միշտ ուրախ լինի: Թող երեխաները շատ նվերներ ստանան: Ով ինչ երազանք ունի, թող կատարվի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Կետադրել տեքստը:
Շահանդուխտը՝ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ. նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր՝ նյութեղեն չէ, այլ, կարծես, կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։
Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ՝ անծանոթ կերպարանքներով։
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային:
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:
Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
Կար չկար մի փոքրիկ արջ կար, նա մենակ էր ապրում անտառում: Նա միշտ մենակ էր նշում էր նոր տարին և մի օր նա ընկերանում է գայլի հետ: Նոր տարին նրանք իրար հետ են նշում անտառում և նրանք իրար հետ ամենա լավ ընկարներն են լինում:
Խնդիր 373
Երեք իրար հաջորդող թվերի գումարը 183 է: Որո՞նք են այդ թվերը:
Լուծում
180:3=60
60+61+62=183
Պատասխան 60 61 62
Խնդիր 375
Ա) Տպարանում գրքի շապիկը թաղանթապատող հաստոցը 10 րոպեում թաղանթապատում է 240 շապիկ: Քանի՞ շապիկ կթաղանթապատի այդ հաստոցը 2 ժամում:
Լուծում
2×60=120 րոպե
(120:10)x2400=2880 շապիկ
Պատասխան 2880 շապիկ
Ա) Արտադրամասում կաթը շշերի մեջ լցնող հաստոցը 5 րոպեում լցնում է 45 շիշ: Քանի՞ րոպեում այն կլցնի 450 շիշը:
Լուծում
45:5=9
450:9=50ր
Պատասխան 50ր
Խնդիր 376
Ա) Բնակարանի վերանորոգման համար վճարելով 117000 դրամ գնեցին 2 տ գաջ և 3 տ ցեմենտ: Ի՞նչ արժե 1 տ գաջը, եթե 1 տ ցեմենտն արժե 25000 դրամ:
Լուծում
3×25000=75000 դրամ
117000-75000դր=42000 դրամ
42000:2=21000 դրամ
Պատասխան 21000
Բ) 3 կգ գամ գնելու համար վարպետը վճարել է 2400 դրամ: Որքա՞ն արժե 15 գամը, եթե 40 հատ գամի զանգվածը 1 կգ է:
Լուծում
2400:3=800 դրամ
800:40=20 դրամ
15×20=300 դրամ
Պատասխան 300 դրամ
Վարժ 364
Հետևելով Անիի օրինակին գտիր անհայտ բաժանելին:
Ա) 9688:7=1384
17986:23=782
Բ) 3700=14800:4
3000=36000:12
Գ) 42500:5=8500
2560=81920:32
Վարժ 366
Հաշվիր արտահայտության արժեքը:
Բ) 10000-(2012+6420)-(3580-2012)=0
Վարժ 347
Հետևելով Անիի օրինակին գտիր անհայտ արտադրիը:
Ա) 1477×5=7385
70×108=7560
32×241=7712
Բ) 3715=5×743
2460=3×820
5082=121×42
Վարժ 349
Հաշվիր արտահայտության արժեքը:
Ա) 32x(324-216)+5166:(5423-5381)=3597
Բ) 44x(852+448)-(22313:53-421)x612=57200
Վարժ 351
Լրացրու աղյուսակը:
a | b | axb | a:b | a+b | a-b |
600 | 300 | 180000 | 2 | 900 | 300 |
1000 | 50 | 50000 | 20 | 1050 | 950 |