Posted in Հայրենագիտություն

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը՝ Կապան

Քաղաքները՝ Ագարակ, Մեղրի, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս

Տեսարժան վայրեր՝ Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան,Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի,Խնձորեսկ

Գետեր՝ Որոտան, Մեղրի, Արաքս, Ողջի, 

Հարևան պետություններ՝  Ադրբեջան, Իրան, ԼՂՀ

Հարևան մարզեր՝ Վայոց Ձոր

Լեռներ՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ գագաթն է(3906մ). որը համարվում է ՀՀ  2-րդ ամենաբարձր կետը, Արագածից հետո:  Հայտնի են՝ Խուստուփը, Արամազդ, Ծղուկ լեռները:

Բնակչությունը ՝Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Posted in Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավանԾաղկաձորԱղվերան։

Posted in Հայրենագիտություն

Արարատի մարզ

Տարածք ՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400 Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից՝ Թուրքիային

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերն ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է՝

Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Երախի լեռներ, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաշղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա:Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը: