Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Վարժ 543

  1176:42 
   84  28 
  0336    
   336    
     0    
          
          
          
  1512:28 
  140  54 
   112    
   112    
     0    
          
          
          
 7137:549 
 549  13  
 1647     
 1647     
    0     
          
          
          
 8610:123 
 861  70  
   0      
          
          
          
          
          
 10375:83 
  83   125
  207     
  163     
  0445    
   412    
    33    
          
 95918:398
 796   2  
 1631     
          
          
          
          
          
Posted in Մայրենի

Անտառում

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ: Մաշված՝ պատառոտված հագուստի կախ ընկած կտոր՝ շերտ՝ թել: Եղյամ-ճերմակ մազեր Որսկան-որսին հետապնդող՝ հալածող՝ բռնող: Որսկան շուն: Կածան-Ծածանաձկների ընտանիքին պատկանող ձուկ: Անտառապահ-անտառը պահող՝ պահպանող, անտառի պահապան: Հառաչանք-(փոխաբերական) Տրտունջ, գանգատ չարքաշ՝ ծանր՝ տանջալից վիճակից:

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Բայց դեռ անտառի քունը չէր տանում — Անտառը չէր դադարում աղմկել

Օրոր էր ասում աշունն անտառին — Նկատի ունի, որ շուտով ձմեռ է գալու

Իրար փաթաթված ստվեր ու կածան — Իրար կպած ստվեր ու կածան

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում — Սունկի գլխին եղյամ էր նսել և սունկի գլուխ փայլում էր։

Հանգստանում էր հողմը բացատում — Բացատում քամի չի եղել

Թռչում էր իր մոր բառաչի վրա — Վազում էր իր մոր ձայնի ուղղաությամբ

Տապալված կաղնու խուլ հառաչանքին — Գետին ընկախ կաղնու ճռճռոց

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում… — Քամի էր և երբ, որ քամին սկսեց շարժել սոճու և եղևնու տերևները, այնպիսի պատկերացում էր, որ նրանք խոսում են։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Հին երգը կրկնել- հին գործը կրկնել

Ականջ դնել — Ուշադիր լսել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Կապույտ մշուշներ, հետքեր մարդկային, վայրի նշենին, խոնավ-խոնավ բուրմունքներ,

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Քամոտ, շուտ քնող, գեղեցիկ բացատներով։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։