Posted in Մաթեմատիկա

Ֆլեշմոբ. Մաթեմատիկա

1. Վերծանեք գաղտնագիրը՝ օգտագործելով  1, 2, 3,  5, 7, 8 թվանշանները մեկական անգամ: Ի՞նչ թվանշան է թաքնված L տառի փոխարեն։ Գ·Ի =Տ+Ե = Լ+Ի·Ք։

13

2. Կամրջով որոշակի ժամանակահատվածում անցան քառանիվ ավտոմեքենաներ և երկանիվ  հեծանիվներ, որոնց ընդհանուր քանակը 12  էր, իսկ  անիվների ընդհանուր քանակը 40 էր: Կամրջով նշված  ժամանակահատվածում քանի՞  քառանիվ ավտոմեքենա անցավ:

8

3. Ամենաշատը քանի՞  միանման փունջ կարելի է պատրաստել 30 սպիտակ և 24 վարդագույն պիոններից (ամեն փնջում սպիտակ և վարդագույն պիոնները քանակը լինի նույնը):

24

4. Արամը, երբ  1*4  եռանիշ թվին աջից կցագրեց 2 թվանշանը, իսկ ձախից՝ 1 թվանշանը,  ստացված հնգանիշ թիվը առանց մնացորդի բաժանվեց 3-ի:  Աստղանիշի փոխարեն այդ պայմանին բավարարող քանի՞ թվանշան կարելի է տեղադրել։

3-1,4,7

5. Անին 5 կիլոգրամ խնձորի և 8 կիլոգրամ նռան համար վճարեց 10.000 դրամ: Որքա՞ն նա կվճարեր 3 կիլոգրամ խնձորի  համար, եթե 5 կիլոգրամ խնձորի և 4 կիլոգրամ նռան  համար  պետք է վճարել 6000 դրամ։

1200

6. Նանեի մտապահած թվի և 4-ի արտադրյալը 27-ով փոքր է ամենամեծ երկնիշ թվից: Ո՞ր թիվն է մտապահել Նանեն:

18

7.  Ձկնորսը մի  ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքան է այդ ձկան զանգվածը, պատասխանեց. «Պոչի և գլխի ընդհանուր զանգվածը 4 կիլոգրամ է,   գլխի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  7 կիլոգրամ, իսկ  պոչի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  5 կիլոգրամ»: Որքա՞ն էր այդ ձկան զանգվածը:    

8

8. 5-ին  բազմապատիկ հնգանիշ թիվը պարունակում է 1-ից մինչև 5  բոլոր թվանշանները: Այս թվի առաջին երկու թվանշաններից կազմված երկնիշ թիվը 2-ին  բազմապատիկ է, այդ թվի  հարյուրավորը 3-ին  բազմապատիկ է:  Գտե՛ք այդ պայմանին բավարարող  հնարավոր ամենամեծ թիվը:

9. Ուղղանկյան պարագիծը 20 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ ուղղանկյան կողմի առավելագույն երկարությունը: Ուղղանկյան կողմերի երկրաությունները արտահատվում են ամբողջ թվերով:

9

10. Երկնիշ թիվը 7 անգամ մեծ է իր թվանշանների գումարից: Եթե այդ թիվը մեծացվի 12-ով, ապա ստացված թիվը 8 անգամ մեծ կլինի սկզբնական երկնիշ թվի թվանշանների գումարից: Գտեք այդ երկնիշ թիվը:

84

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

One thought on “Ֆլեշմոբ. Մաթեմատիկա

Թողնել մեկնաբանություն