Նախադասություններում գտի´ր և ընդգծի´ր կոչականները, ուշադրություն դարձրու կետադրությանն: Ի´նքդ այդպիսի նախադասություններ գրի´ր:
Մայրի՛կ, ինձ համար հեքիաթ կկարդա՞ս։
Երեխանե՛ր, դո՛ւրս եկեք բակ։
Արթնացե՛ք, ծաղիկներ, արդեն գարուն է։
Աղջիկնե՛ր, շուրջպար բռնեք։
Տղա՛ս, դուռը ծածկի՛ր։
Տրված նախադասություններում կոչականների տեղերն այնպես փոխիր, որ դառնան վերջադաս։
Արմե՛ն, այսօր շուտ կգաս տուն։
Այսօր շուտ կգաս տուն, Արմե՛ն:
Մայրի՛կ, այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս։
Այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս, մայրի՛կ:
Ընկերնե՛ր, նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է։
Նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է, ընկերնե՛ր:
Հայրի՛կ, վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս։
Վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս, հայրի՛կ:
Կետադրի՛ր կոչական պարունակող նախադասությունները։
Երեխանե՛ր, զբաղեցրեք ձեր տեղերը։
Փոքրի՛կս, մոտ արի։
Աստղի՛կ, արդեն ուշ է գնա քնելու։
Տղանե՛ր, վերցրեք գնդակը և գնացեք ֆուտբոլ խաղալու։
One thought on “Կոչական”