Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն.Գինեգործություն

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշարձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնավայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում:Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: :

Տոնական սեղանին գինու հետ տարբեր ուտելիքներ
են դրվում:

Նախագիծ

Որո՞նք են ձեր սիրելի ճաշատեսակները:

Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին:

Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների
հետ:


Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը
և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել,
բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից
պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր,
տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի
ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։
Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու
հարդարանքի իրեր չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով
զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցե չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։ Հայ մշակույթի շատ տարրեր միջազգային ճանաչում են ստացել՝ դառնալով մարդկության ընդհանուր մշակութային հարստության մի մասը: Այսպես, 2012 թվականին «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգության ցանկում: Դրանից առաջ այդ ցանկում ընդգրկվել են դուդուկը և խաչքարային արվեստը: Աշխարհի ամենահին կոշիկը 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել
զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված
կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և
շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է
կատարել:

Posted in Մայրենի

181. Բացատրի´ր, թե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում: Երբ այն անուն է կամ ազգանուն կամ էլ ինչ-որ ազգի անուն

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջովհասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելիհերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու«Աղվեսագրքից»: 
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմումէ, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփածաղավնիներին: 
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննելտիեզերքը:

182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ միանգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացինաշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հինԵգիպտոսի ճարտարապետական հուշարձաններիմի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձեքաղաքը: 
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ գանձասար լեռը դեռ կարդարացնիիր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս առաջինը հովանավորում էր գիտությունն ուարվեստը: 
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն միիրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր ևլրացրո՛ւ տրված նախադասությունը:
Բ խմբի բառերը պատասխանում են ինչ կամ ինչեր հարցին իսկ Ա խմբի բառերը պատասխանում են ով կամ ովքեր հարցին:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց,խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ եզակի և հոգնակի:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն մռմռում էր. երեի նեղացրել էին:

Երեխան նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը ցատկեց ցանկապատից ղուրս:

Նապաստակը ճանկռել է տատիկի ձեռքը:

Տղան ճանկռել է տատիկի ձեռքը:

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկինտրվող առանձին անունն է և սկսվում էմեծատառով: Հասարակ անունը առարկաներինտրվող ընդհանուր անուն է և սկսվում էփոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարականունները անձ ցույց տվող գոյականներ են ևպատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլորգոյականները պատասխանում են ի՞նչ հարցին: