Posted in Պատմություն 6

Պատմական աղբյուրների մասին

Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։

Այդ աղբյուրներն են ՝

1. Տվյալ ժողովրդի լեզուն (հայ ժոզովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է)։

2. Այդ ժողովրդի մասին պատմող գրավոր հուշարձանները, հին մատյանները (հայոց պատմության ամենահին ժամանակների մասին հայ հեղինակներից առաջինը գրել Մովսես Խորենցին 5-րդ դարում )։

3. Տվյալ ժողովրդի ժողովրդական ստեղծագործությունը (հայ ժողովրդի ժողովրդական ստեղծագործություններից են՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» «Սասունցի Դավիթ» որոնք կարևոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակահատվացի մասին)։

4. Գործածված դրամները, հնագիտությունը նույնպես կարևոր պատմական աղբյուրներ են։

Առաջադրանք

  1. Ի՞նչ են ուսումնասիրում ու բացահայտում հնագետները։

Հնագետները բացահայտում են հին առեղստվածային տարբեր բաներ, հին մետաղադրամներ նաև հայ ժոզովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է

  1. Գրի՛ր հին հայկական դրամահատության մասին։
    • Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
      Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապադովկյան և այլ ծագման դրամներ:
      Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել պղնձե դրամներ, որոնք այսօր մեզ հայտնի ամենավաղ հայկական դրամներն են:
       

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Նախնադար

Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`   հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:

Հնագույն մարդիկ

Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով`   դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս: 

Մարդկանց զբաղմունքը

Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:

Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը

XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:

Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ

Առաջադրանք

Դիտել տեսանյութը և մի քանի նախադասությամբ գրել ի՞նչ տպավորություն ստացաք նյութից։

https://www.amerikayidzayn.com/a/6704058.html