Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա. ուղիղ համեմատականություն

Առաջադրանքներ

1․ Թվարկել մի քանի մեծություններ, որոնք ուղիղ համեմատական են։

1 կգ ծիրանը արժե 700 դրամ

2 կգ ծիրանը արժե 1400 դրամ

2․ Ներքևի աղյուսակում x-ը և y-ը ուղիղ համեմատական մեծություններ են, որոնք տրված են y=kx բանաձևով։ Լրացնել y-ի արժենքները , եթե k=4։2․

x125161/32/5
y 4820644/3  8/5

3․ Հետևյալ մեծություններից, որոնք են ուղիղի համեմատական

ա) Անցած ճանածարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է։

բ) Եռանկյան կողմը և պարագիծը

գ) Մարդու տարիքը և հասակը

4. Աղյուսակում բերված մեծությունները ուղիղ համեմատական են:

Լրացրու դատարկ վանդակները:

Զանգված (կգ)5
Գին (դրամ)2004006008001000

Posted in Պատմություն 6

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը։ Աշխարհագրական այն տարածքը,որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։ Նրա սահմաններ են՝ հյուսիսից Կուր գետը, հարավից Հայկական Տավրոս լեռնաշղթան ու Միջագետքը, արևելքից ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճ, արևմուտքից՝ Անատոլիական բարձրավանդակ (Փոքրասիական բարձրավանդակ)։

Լեռները և դաշտերը
Հայկական լեռնաշխարհի զգալի մասը հրաբխային ծագում ունի։ Նշանավոր են Մա­սիս (Արարատը, 5165 մ), Արագած (4096 մ), Սիփան, Թոնդրակ և Նեմրութ լեռները ։ Հայկական լեռնաշխարհի դաշտերը, որոնցից հատկապես նշանավոր են Մուշի, Կարինի և Արարատյան դաշ­տերը։

Գետերը և լճերը
Հայկական լեռնաշխարհը հարավ-արևմտյան Ասիայի գլխավոր գետերի ջրբաժանն է։ Այստեղից սկիզբ են առնում խոշոր գետեր, որոնցից հատկապես նշանավոր են Տիգրիսը, Եփրատը, Ճորոխը, Արաքսն ու Կուրը, որոնք թափվում են Սև ու Կասպից ծովեր և Պարսից ծոց։

Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև մեծ ու փոքր լճերով։ Իրենց
մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիո (Կապուտան), Վանա
(Բզնունյաց) և Սևանա (Գեղամա) լճերը։

Դասդ էլ ավելի պատկերավոր հասկանալու համար կարող ես դիտել՝ տեսանյութը։

Օժանդակ գրականություն ՝ պատմություն / էջ 6-13/

Առաջադրանք 1. Ի՞նչ է քեզ համար  «Հայրենիք»-ը (մի քանի նախադասությամբ գրիր): Ընտրի՛ր 3 աֆորիզմ և հիմնավորի՛ր։

Ընտրի՛ր հետևյալ աֆորիզմներից 

Առաջադրանք 2.

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ կամ սահիկաշարպրեզենտացիա/: Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. Այբբենական կարգով դասավորի՛ր.

ա) ուսուցիչներիդ անունները

Անի

Անի

Արևիկ

Աչեր

Բելլա

Թամար

Լաերտ

Մարիամ

Շուշան

Ռոզա

Սարգիս

Վերա

Օլյա

բ) դպրոցում գործածվող առարկաների անունները

Աթոռ

Ափսե

Ակնոց

Բաճկոն

Գդալ

Գնդակ

Գրասեղան

Դանակ

Դուռ

Զարդ

Էկրան

Թուղտ

Թեյնիկ

Զարդ

Ժամ

Ժամատախտակ

Լույս

Լար

Լուցկի

Խաղ

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ

2 Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն:

3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):

Օրինակ՝

եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:

Տաթև (5), ամենաերկար (11), երերալ(7), որևէ (6), երանգավորել (12), ոսկոր (6), անողնաշար (9), ամենաողորմելի (14):

4Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:

Օրինակ՝

երկրպագու — 8 տառ, 9 հնչյուն:

Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:

5Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

6 Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:

բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:

գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:

դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:

ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:

զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

7 Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտիլինեին:

Եղելության մասին շատ ուշ իմացավ:

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

8 Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

9 Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն։

10 Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց …:

Ջրի բերածը ջուրը …:

Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց …:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է: