Posted in Պատմություն 6

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը։ Աշխարհագրական այն տարածքը,որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»: Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։ Նրա սահմաններ են՝ հյուսիսից Կուր գետը, հարավից Հայկական Տավրոս լեռնաշղթան ու Միջագետքը, արևելքից ՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճ, արևմուտքից՝ Անատոլիական բարձրավանդակ (Փոքրասիական բարձրավանդակ)։

Լեռները և դաշտերը
Հայկական լեռնաշխարհի զգալի մասը հրաբխային ծագում ունի։ Նշանավոր են Մա­սիս (Արարատը, 5165 մ), Արագած (4096 մ), Սիփան, Թոնդրակ և Նեմրութ լեռները ։ Հայկական լեռնաշխարհի դաշտերը, որոնցից հատկապես նշանավոր են Մուշի, Կարինի և Արարատյան դաշ­տերը։

Գետերը և լճերը
Հայկական լեռնաշխարհը հարավ-արևմտյան Ասիայի գլխավոր գետերի ջրբաժանն է։ Այստեղից սկիզբ են առնում խոշոր գետեր, որոնցից հատկապես նշանավոր են Տիգրիսը, Եփրատը, Ճորոխը, Արաքսն ու Կուրը, որոնք թափվում են Սև ու Կասպից ծովեր և Պարսից ծոց։

Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև մեծ ու փոքր լճերով։ Իրենց
մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիո (Կապուտան), Վանա
(Բզնունյաց) և Սևանա (Գեղամա) լճերը։

Դասդ էլ ավելի պատկերավոր հասկանալու համար կարող ես դիտել՝ տեսանյութը։

Օժանդակ գրականություն ՝ պատմություն / էջ 6-13/

Առաջադրանք 1. Ի՞նչ է քեզ համար  «Հայրենիք»-ը (մի քանի նախադասությամբ գրիր): Ընտրի՛ր 3 աֆորիզմ և հիմնավորի՛ր։

Ընտրի՛ր հետևյալ աֆորիզմներից 

Առաջադրանք 2.

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ կամ սահիկաշարպրեզենտացիա/: Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

One thought on “Հայկական լեռնաշխարհ

Թողնել մեկնաբանություն