Posted in English 6

English


1.Two pens.
2.Seven pencils.
3.five chairs.
4.four CD.
5.Six books.
6.Three notebooks.


Singular.      Plural
One man- Two men
One woman- three women
One person-eight people
One child-three children



1.A cheep computer.
2.An old man.
3.A big TV.
4.A new book.
5.A small Hotel.
6.An interesting DVD.
7.A bad cafe.
8.A good hamburger.

Ex.c
City/big/a-a big city
CD/good/a-a good CD.
Restaurant/ an/ expensive-an expensive restaurant.
interesting/museum/an-an interesting museum.
Football team/good/a-a good football team.
Computer game/ an/ interesting-an interesting computer game.

Ex.e
Good        interesting
big               young
boring          bad
old               small
cheap          expensive

Ex.b
A good book
an old man.
an expensive computer
a big taxi
a small pizza
an interesting airport

Posted in Պատմություն 6

Պատմական աղբյուրների մասին

Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։

Այդ աղբյուրներն են ՝

1. Տվյալ ժողովրդի լեզուն (հայ ժոզովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է)։

2. Այդ ժողովրդի մասին պատմող գրավոր հուշարձանները, հին մատյանները (հայոց պատմության ամենահին ժամանակների մասին հայ հեղինակներից առաջինը գրել Մովսես Խորենցին 5-րդ դարում )։

3. Տվյալ ժողովրդի ժողովրդական ստեղծագործությունը (հայ ժողովրդի ժողովրդական ստեղծագործություններից են՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» «Սասունցի Դավիթ» որոնք կարևոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակահատվացի մասին)։

4. Գործածված դրամները, հնագիտությունը նույնպես կարևոր պատմական աղբյուրներ են։

Առաջադրանք

  1. Ի՞նչ են ուսումնասիրում ու բացահայտում հնագետները։

Հնագետները բացահայտում են հին առեղստվածային տարբեր բաներ, հին մետաղադրամներ նաև հայ ժոզովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է

  1. Գրի՛ր հին հայկական դրամահատության մասին։
    • Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հոնիական Միլետոս քաղաքում թողարկված երկու արծաթե դիօբոլոսներն են, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի պեղումներից։
      Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտնում Ք.ա. III դարից սկսած։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան էին մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապադովկյան և այլ ծագման դրամներ:
      Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել պղնձե դրամներ, որոնք այսօր մեզ հայտնի ամենավաղ հայկական դրամներն են:
       

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Նախնադար

Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`   հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:

Հնագույն մարդիկ

Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով`   դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս: 

Մարդկանց զբաղմունքը

Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:

Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը

XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:

Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ

Առաջադրանք

Դիտել տեսանյութը և մի քանի նախադասությամբ գրել ի՞նչ տպավորություն ստացաք նյութից։

https://www.amerikayidzayn.com/a/6704058.html

Posted in Մայրենի 6

Ճերմակ օձը

  1. Կարդալ հեքիաթը:
  2. Դուրս գրել անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել:

Եղեգնուտի— Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ:

Ծանծաղուտը-Գետի ծանծաղ տեղ, որով անցում են կատարում:

Կորեկ— Հացազգիների ընտանիքին պատկանող բույս:

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն–մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է, դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսում։ Ականջ է դնում, տեսնում է՝ ճնճղուկներ են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից։

Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ելումուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։ Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։

Գնում է տեսնում՝ բադերը բակում ջրափին հավաքված, իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.

— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է․․․

Ծառան տեղնուտեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոհարարին ասում է.

— Հապա մի էս բադը մորթի․․․ բավական գերացել է․․․

— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։

Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակեղիս, ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։

Իհարկե, սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։

Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։

Թագավորը համաձայնվում է. ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։

Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն՝ պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում, ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ–ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում.

— Մենք քու արած լավությո՛ւնը չենք մոռանալ, ազնիվ տղա․ երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է՝ մրջյունների մի բազմություն է ղժվժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.

— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռռւ ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկռտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց.

— Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք, ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը, խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,Ո՛չ թև ունենք, ո՛չ բուն ունենք,Մենք ո՜ւր գնանք, մենք ի՞նչ անենք․․․

Երիտասարդի մեղքը գալիս է, առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։

— Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք։

Ու վեր է կենում երիտասարդը էս տեղից ճամփա ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի–անպատմելի աղմուկ-աղաղակ, հարահրոց։ Մինն էլ ձի նստած՝ փողոցեփողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա, մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորփ աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղային տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ՝ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կա՛մ հանես, կա՛մ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր, աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն․ էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ արևի ծագումը պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը տալու։

Միտք է անում, միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում, որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները, իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է, աշխարհքեաշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի՝ իր բուռն ընկնելը մին է լինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք, ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկն խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

Posted in Մաթեմատիկա 6

Հարաբերություն

  1.  Գտե՛ք հարաբերությունը.
    ա) 3-ի և 5-ի 3:5
  2. գ) 7-ի և 8-ի, 7:8
  3. ե) 5/9-ի և 1/3-ի, 5/9:1/3=15/9
    բ) 6-ի և 9-ի, 2:3
  4. դ) 1/2-ի և 3/6-ի, 1/2:3/6=6/6=1/1
  5. զ) 2/5-ի և 7/9-ի: 2/5:7/9=18/35

  1. ABC եռանկյան պարագիծը 64 սմ է, իսկ DEF եռանկյանը՝ 36 սմ։
    ա) Գտե՛ք ABC եռանկյան պարագծի հարաբերությունը DEF եռանկյան պարագծին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։
  1. ABC:DEF=64:36=16:9
    բ) Գտե՛ք DEF եռանկյան պարագծի հարաբերությունը ABC եռանկյան պարագծին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։
  2. DEF:ABC=36:64=9:16
  3. 50 կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85 կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։
  4. 75000:50=1500 (կարմիր ներկ)
  5. 123250:85=1450 (սպիտակ ներկ)
  6. Պատասխան կարմիր ներկի գինն ավելի բարձր է:
  7. Մեկ աշխատանքային օրում, որը տևում է 8 ժ, խառատը պատրաս­տել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հա­րաբերությունը։
  8. 384:8=48
  9. Մի շրջանում, որի տարածքը 5000 կմ² է, բնակվում է 275000 մարդ, իսկ մյուսում, որի տարածքը 7500 կմ² է՝ 360000 մարդ։ Ո՞ր շրջանում է բնակչության խտությունը (շրջանում բնակվող մարդկանց քանա­ կի հարաբերությունը նրա մակերեսին) ավելի մեծ։
  10. 275000:5000=55
  11. 360000:7500=48
  12. Ինչի՞ է հավասար աստիճանի թեքությունը (բարձրության հարա­բերությունը խորությանը), եթե նրա բարձրությունը 18 սմ է, խորու­թյունը` 30 սմ:
  13. 3:5
  14. Տղան նետում էր մետաղադրամը, ապա գրում էր արդյունքը՝ «զի­նանիշ» կամ «թիվ»։ 100 նետումից 56-ի արդյունքը եղել էր «զինա­նիշը»։ Ինչի՞ է հավասար՝
    ա) «զինանիշ» արդյունքի հարաբերական հաճախականությունը
    («զինանիշ» արդյունքով նետումների քանակի հարաբերու-
    թյունը բոլոր նետումների քանակին)

    բ) «թիվ» արդյունքի հարաբերական հաճախականությունը։
  15. Թվերով խորանարդիկը (խաղոսկրը) 50 անգամ գցելիս 8 անգամ 6 է ընկել։ Ինչքա՞ն է 6 ընկնելու հարաբերական հաճախականությունը։
  16.  Գտե՛ք 100-ից փոքր պարզ թվերի քանակի հարաբերությունը 100-ից փոքր կենտ թվերի քանակին (կարող եք օգտվել պարզ թվերի աղյուսակից)։
Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն: երևի

5 տառ, 6 հնչյուն: անձրև

6 տառ, 7 հնչյուն: որսորդ

8 տառ, 10 հնչյուն:որովհետև

2․ Նախադասությունները լրացրո´ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ ա է (ե), օ (ո), ի, ը , ու:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝   բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ::

3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասեր— սիրալիր- ե-ն դարձել է ի: Սպառազենզինավառ-ե-ն դարձել է ի:
Անիղձըղձալի-ի-ն դարձել է ը:
Լայնասիրտսրտագին-ի-ն դարձել է ը:
Մեծատուն— տնական-ու-ն դարձել է ը:
Բազմագույնգունագեղ-յ-ն դարձել է ու:
Հետախույզ— հետախուզել:-յ-ն դարձել է :

Հայրենասերսիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույնգունագեղ: Հետախույզ, հետախուզել:

4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

Ոսկի + ա + գույն-ոսկեգույն
փոշի + ա + կուլ-փոշեկուլ
տարի + ա + վերջ-տարէվերջ
այգի + ա + պան-այգեպան
բարի + ա + կամ-բարեկամ

5․ Պարզի՛րթե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերըև ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:

Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:

Այստեղ մենակ քառասուներկուսն է որ գրվում ե իսկ մնացածը է:

6․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

8․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

տարաբախտ,Դժբախտ, անբախտ, ապերջանիկ, չարաբախտ, թշվառ:

հին, հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի:

փնթփնթան, դժգոհ,դժկամ:

անկայուն,անհաստատ, դողդոջուն, խախուտ:

ամուր, պինդ, դիմացկուն, տոկուն:

9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

գունատվել, պայմանավորվել, տխրել, զարմանալ, տանջվել

10․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Աշխարհում ապրում էին զույգ եղբայրներ, նրանք շնորհքով էին ուզում էին տիեզերքից ցած թռչել բայց նրանք արհամարում էին: 2021 թվականին նրանք պատրաստվում էին ցած թռչել տիեզերքից: Նրանք 5 տարի պատրաստվել էին դրան: Նրանք ճանապարհ են ընկնում և նրանց հագուստի վրա տեսախցիկներ էին ամրացվել որ մարդիկ տեսնեյն ողջ ընթացքը: Նրանք 1 րոպե մնացին լռության մեջ և ցած ընկան: մինչ 30 վարկյանը նրանք լավ էին ընթանում իսկ հետո նրանց ուղությունը կորցրեցին, մարդիկ վախեցած նայում էին իսկ հետո նրանք նորից շարնակում էին թռչել ցած: Նրանք երբ արդեն երկնքում էին երևում բոլորը ցափահարեցին: Արհամարողները նույն պես ծափահարեցին ի խոնարհ զույգ եղբայրների:

Posted in Մաթեմատիկա 6

Տառային արտահայտություն

Առաջադրանք 1

Հաշվել 10 x+3 y արտահայտության արժեքը, եթե ա) x=6, y=12 բ) x=7, y=8

ա) 10 x+3y=

բ) 10 x +3y=

Առաջադրանք 2.

m123561027453129
n2340451065461010
15m-3n921337578135087456327150105

Առաջադրանք 3․

Հաշվել a²-b² արտահայտության արժեքը, եթե a=17, b=13

a²-b²=11

Posted in Բնագիտություն 6

Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։

Բաժակի կոտրվելը

2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

Այն երևույթները որոնք առաջեցնում են նոր նյութեր թղտի այրելը:

3.Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Մոմի այրվելը,

Բաժակի կոտրվելը,

Եղյամի առաջացումը։

Posted in Русский язык 6

Двенадцать месяцев

Знаешь ли ты, сколько месяцев в году? А как их зовут? Месяцы идут один за другим и никогда не встречаются. Но люди рассказывают, что была девочка, которая видела все двенадцать месяцев сразу.

Вот как это случилось.

В одной маленькой деревушке жила злая женщина с дочкой и падчерицей. Дочку она любила, а падчерицу только ругала.

И вот как-то раз зимой злая мачеха  сказала ей:

— Иди в лес и принеси подснежники для своей сестры. У неё завтра день рождения. Иди и без цветов не возвращайся!

Заплакала девочка и пошла в лес. Началась метель.

Пошёл сильный снег. Подул холодный ветер. Идёт она, идёт. Всё темнее кругом. Видит — далеко светит огонёк.

Пошла девочка вперёд и увидела большой костёр. А вокруг костра люди сидят. Двенадцать человек.

Это были братья-месяцы. Трое были старые, трое пожилые , трое молодые, а трое ещё совсем юные

Спрашивают её:

— Ты откуда пришла, что тебе нужно?

Объяснила девочка, пришла в лес за подснежниками. Тут братья-месяцы спрашивают:

— Что же ты будешь делать, если не найдёшь подснежников? Ведь они раньше марта не появятся.

Заплакала девочка:

— В лесу останусь. Я не могу домой без подснежников вернуться.

Решили братья-месяцы помочь девочке.

Поднял руку Январь — и кончились морозы. Улыбнулся Февраль — и растаял снег. Взмахнул Март веткой — и на полянке выросли подснежники.

Набрала девочка полную корзину цветов и побежала домой.

Увидели мачеха с дочкой цветы и спросили, где она их набрала. Девочка им всё рассказала.

На другой день пошли мать с дочкой в лес за цветами. И не вернулись домой.

А девочка выросла. Около её дома был чудесный сад. Раньше, чем у всех, расцветали в этом саду цветы, созревали ягоды и фрукты. Летом там было прохладно, зимой тепло.

— У этой хозяйки все двенадцать месяцев сразу гостят! — говорили люди.

Кто знает — может, так оно и было.

По С. Маршаку

Ответьте на вопросы.

  • Где и с кем жила девочка?

Девочка жила маленькой деревушке со своей мачехой и сестрой.

  •  куда и зачем послала мачеха падчерицу?

Мачеха отправила девочку в лес за подснежниками. 

  • Кого девочка встретила в лесу?

12 братьев месяцев

  • Почему братьев было двенадцать?

Потому что они были месяцами.

  • Почему одни братья-месяцы были старые, другие — пожилые,
  • Почему братья решили помочь девочке?

Потому что девочка не могла пойти домой без подснежников.

• Зачем мачеха и её дочь пошли в лес?

Потому что они тоже хотели увидеть 12 месяцев.

• Почему они не вернулись домой?

Потому что они остались посмотреть 12 месяцев.

Как вы думаете, почему братья-месяцы не помогли им?

Потому что они очень плохо относились к девочке.

Давайте побеседуем.

: Вам понравилась мачека?

Как она относилась к девочке

Очень плохо.

Вам жалко девочку?

Да.

Почему она боялась мачехи?

Потому что девочка бы не вошла в дом.

Понравились ли вам братья-месяцы?

Да очен.

Posted in Մայրենի 6

Եթե կախարդական փայտիկ ունենայի

Եթե կախարդական փայտիկ ունենայի,ողջ աշխարհում խաղաղություն ու հավասարություն կհաստատեի։
Սեր ու ժպիտ կբաժանեի բոլորին…..
Ու քանի որ կախարդական փայտիկներ չկան,այս ամենը մնում է ցանկություն ու երազանք։
Բայց շաաաատ եմ ուզում,որ Սեր լինի բոլորի սրտերում։

Ես կստեղծեի ամեն ինչ, ինչ որ կցանկանամ և ես շատ կուզենամ ստեղծել ինչ որ տարորինակ բան: Ես իմ դպրոցի համար ամեն ինչ կանեմ որ իմ դպրոցը ավելի լավը դառնա: