Տոկոսը թվի (մեծության) հարյուրերորդ մասն է: Թվից հետո «տոկոս» բառի փոխարեն դրվում է % նշանը:
1%=1/100=0,01
«Այս տարի դասարանի առաջադիմությունն աճել է 7%» նախադասությունը կարդում են այսպես՝
«Այս տարի դասարանի առաջադիմությունն աճել է յոթ տոկոսով»:
1% հավասար է մեծության հարյուրերորդ մասին, իսկ ամբողջ մեծությունը (ամբողջը) հավասար է 100%
100%=100/100=1
Տոկոսներն արտահայտվում են սովորական կոտորակների տեսքով:
34%=34/100
7%=7/100
123%=123/100
Կարելի է կատարել նաև հակադարձ գործողությունը՝ կոտորակը արտահայտել տոկոսի միջոցով:
87/100=87%
2/100=2%
70/100=70%
A թվի p տոկոսը գտնեու համար,անհրաժեշտ է թիվը բազմապատկել տրված %-ով ու բաժանել 100 %-ի։
A*p/100 %
Դասարանական առաջադրանքներ
Առաջադրանք 1
ա) 1 սմ-ի 1 %-ը բ) 1 կգ-ի 1 % -ը գ) 20 ժ-ի 25%- ը
դ) 120 սմ-ի 10 %-ը ե) 2500 կգ-ի 75 % -ը զ) 3 տ-ի 10 %-ը
Առաջադրանք 2
Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։
Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15%-ը, թե՞ 800-ի 20 %-ը։
Առաջադրանք 3
Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտեք խնձորների քանակի 20 %-ը։
Առաջադրանք 4
Պաղպաղակը պարունակում է 15 % շաքար։ Քանի՞ հատ 80 գ զանգվածով պաղպաղակ կարելի է պատրաստել 360 գ շաքարավազով։
Լրացուցիչ առաջադրանք
1․ Հաշվիր՝
30-ի 25 %-ը 80-ի 30 %-ը
130-ի 64 %-ը 40 -ի 15 %-ը
200-ի 50 %-ը 125 -ի 110 %-ը
2․ Զբոսաշրջիկները 3 օրում անցան 125 կմ ճանապարհ, որից առաջին օրը անցան երթուղու 20 %-ը, երկրորդ օրը՝ 40 %-ը։ Քանի՞ կմ ճանապարհ անցան զբոսաշրջիկները 3-րդ օրը։
3․ Դպրոցի 780 սովորողների 75 %-ը մասնակցեց ծառատունկին։ Քանի՞ սովորող մասնակցեց ծառատունկին։