
Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:
Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո: Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը` 7 մլն): Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական: Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով:
Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք:
Առաջադրանք 1
>Գրի՛ր 5-10 հետաքրքիր փաստ Եգիպտոսի մասին։
>Դիտի՛ր տեսանյութը եգիպտական պապիրուսների պատրաստման մասին։
>Պատմել Եգիպտոսի մասին դասը։
Շումերական պետություններ

Միջագետքի հարավում՝ Եփրատ գետի ստորին հոսանքի շրջանում, ապրում էին շումերները: Նրանք առաջինն էին Միջագետքում, ովքեր Ք.ա. IV հազարամյակում ստեղծեցին արհեստական ոռոգման համակարգ:Մինչև Ք.ա. XXIV դարը Շումերում միասնական պետություն չստեղծվեց: Փոխարենը գոյություն ունեին մի քանի տասնյակ մանր քաղաք–պետություններ: Քաղաք–պետությունն ընդգրկում էր քաղաքը՝ հարակից մշակովի հողերով: Դրանցից աչքի էին ընկնում Ուրը, Ուրուկը, Լագաշը և այլն: Պատերազմներն այդ պետությունների միջև սովորական երևույթ էին:
Աքքադ
Ք.ա. XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներ թափան ցած սեմական ցեղերը: Շուտով դրանցից մեկի առաջնորդ Սարգոնը (Ք.ա. 2330–2295 թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը: Նա դարձավ ամբողջ Միջագետքի արքա: Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով: Նա մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի: Սարգոնը շատ տարածքներ նվաճեց, որի համար ստացավ «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը: Սարգոնի գործն արժանիորեն շարունակեց նրա թոռը՝ Նարամսինը:
Առաջադրանք 2
Սովորե՛լ Շումերական պետությունների մասին դասը։
Լրացուցիչ աշխատանք՝ «Պատմական թևավոր խոսքեր»
Համացանից դուրս գրի՛ր «Դամոկլյան սուր» թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։