Հին Միջագետք, Հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը, որը գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքում և տեղակայված էր Տիգրիս եվ Եփրատ գետերի դաշտավայրում։ Պայմանական ժամանակագրությունն ընդգրկում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակի կեսերից (Ուրուկ դարաշրջան) մինչև մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 12-ը (Բաբելոնի անկումը)։ Տարբեր ժամանակաշրջաններում այստեղ տեղակայված են եղել Շումերների, Աքքադների, Բաբելոնի և Ասորեստանի թագավորությունները։
Շումերը միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին, Սիպպարը և այլն։ Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ (շում. մեծ մարդ)։ Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերազմներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը։ Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ։ Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար։

Շումերական քաղաք-պետությունների զարգացման ժամանակաշրջանը համարվում է շումերական քաղաքակրթության գագաթնակետը։ Առաջինը շումերներն են պատրաստել ոսկե իրեր ու զենք, ոսկին օգտագործել արծաթի ու բրոնզի հետ զուգակցված, հայտնագործել գունավոր ապակին ու բրոնզը, անիվն ու սեպագիրը, կազմել առաջին օրենսգիրքը, հայտնագործել թվաբանությունը։ Շումերում է ստեղծվել աշխարհում առաջին՝ «Գիլգամեշ» էպոսը:
Առաջադրանք 1
>Սովորել դասը և համացանցից գտնե՛լ տեղեկություն «Գիլգամեշ» էպոսի մասին։
>Բաբելոնի մասին հետաքրքիր տեղեկություն դուրս գրե՛լ։
Ի՞նչ է քաղաքակրթությունը
Քաղաքակրթություն — Մարդկության զարգացման որոշակի մակարդակ։
Քաղաքակրթության կարևոր բաղադրիչներ են պետականությունը, գիրը,
նյութական, հոգևոր և սոցիալական արժեքների առկայությունը:
Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, հայտնի է
վաղագույն ժամանակներից:
Առաջադրանք 2
>Դիտի՛ր տեսանյութը և մի քանի նախադասությամբ գրի՛ր տեսանյութի մասին։
>Ի՞նչ նոր բան սովորեցիր
> Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Քավության նոխազ» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։