Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ
Քայքայման և միացման ռեակցիաներ.շ
Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.
Տեսություն՝
Շրջանաձև դիագրամներ
Դիագրամները ապահովում են ակնառու պատկերացում մեծությունների կախվածությունների վերաբերյալ:
Մեծությունների հարաբերության ներկայացումը շրջանի մասերի միջոցով կոչվում է շրջանաձև դիագրամ:
Շրջանաձև դիագրամները օգտագործում են այն դեպքերում, երբ համեմատվող մեծությունների գումարը տալիս է 100 %:
Ներքևի դիագրամը ցույց չի տալիս որոշակի ամպամածությամբ օրերի քանակը:Սակայն, այն ցույց է տալիս, թե այս կամ այն ամպամածությամբ օրերը ամբողջի քանի տոկոսն են կազմում:

Որոշակի ամպամածությամբ օրերն ունեն իրենց գույնը և նույնիսկ առանց թվային արժեքների. կարելի է որոշակի պատկերացում կազմել ամսվա ընթացքում ամպամածության վերաբերյալ: Շրջանաձև դիագրամների հիմնական առավելությունը ակնառու լինելն է:Տվյալների ճշգրտությունն ապահովելու համար հաճախ օգտագործում են սյունակաձև դիագրամները:
Սյունակաձև դիագրամներ.

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:
Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը): Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:
Դասարանական առաջադրանքներ՝ 261; 267; 269; 272; 274; 280 էջ 49,50
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 262; 268; 270; 273; 279 էջ 49,50