Posted in Մաթեմատիկա 6

Դիագրամներ

Տեսություն՝

Շրջանաձև դիագրամներ

Դիագրամները ապահովում են ակնառու պատկերացում մեծությունների կախվածությունների վերաբերյալ: 

Մեծությունների հարաբերության ներկայացումը շրջանի մասերի միջոցով կոչվում է շրջանաձև դիագրամ:

Շրջանաձև դիագրամները օգտագործում են այն դեպքերում, երբ համեմատվող մեծությունների գումարը տալիս է 100 %:

Ներքևի դիագրամը ցույց չի տալիս որոշակի ամպամածությամբ օրերի քանակը:Սակայն, այն ցույց է տալիս, թե այս կամ այն ամպամածությամբ օրերը ամբողջի քանի տոկոսն են կազմում: 

գգգծ.png

 Որոշակի ամպամածությամբ օրերն ունեն իրենց գույնը և նույնիսկ առանց թվային արժեքների. կարելի է որոշակի պատկերացում կազմել ամսվա ընթացքում ամպամածության վերաբերյալ: Շրջանաձև դիագրամների հիմնական առավելությունը ակնառու լինելն է:Տվյալների ճշգրտությունն ապահովելու համար հաճախ օգտագործում են սյունակաձև դիագրամները:

Սյունակաձև դիագրամներ

սյ.png

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:  

Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը): Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Դասարանական առաջադրանքներ՝ 261; 267; 269; 272; 274; 280 էջ 49,50

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 262; 268; 270; 273; 279 էջ 49,50

6 դասարան մաթեմատիկա

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն