Posted in Պատմություն 6

Մարդկանց կրոնական պատկերացումները

Դաս 1

Հնագույն մարդիկ բնության երևույթներին և ուժերին վերագրում էին գերբնական զորություն: Հավատում էին, որ դրանց կարող են սիրաշահել երկրպագությամբ ու զոհաբերություններով:

Կրոնական պատկերացումները տարբեր էին: Ոմանք հավատում էին, թե աշխարհում ամեն ինչ ոգի ունի, որն արժանի է պաշտամունքի: Մյուսները կարծում էին, թե տվյալ տոհմը կամ ցեղը ծագել է որևէ բույսից կամ կենդանուց:

Երկրագործական համայնքներում պաշտամունքի գլխավոր առարկան արարող Երկիրն էր, որի խորհրդանիշը Մեծ մայրն էր: Յուրաքանչյուր տոհմ և ցեղ ուներ իր սրբատեղին: Այնտեղ էին անցկացվում ծիսական արարողությունները: Ժամանակի ընթացքում սրբազան ծեսերը սկսեցին կատարել որոշակի մարդիկ: Նրանք նաև պահպանում և սերունդներին էին փոխանցում հին ասքերն ու առասպելները: Նրանցից հետագայում ձևավորվեց կրոնի սպասավորների հասարակական խումբը՝ քրմությունը:

Տոտեմապաշտություն —  Հավատ այն կենդանու, բույսի, բնության երևույթի հանդեպ (տոտեմ), որից, մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը: Տոհմը կրում էր իր տոտեﬕ անունը: Յուրաքանչյուր տոհմ ուներ իր սրբազան կենտրոնը: Այստեղ պահ պանվում էին տոհմական մասունքները, և կատարվում էին ծիսական արարողություններ:

Ոգեպաշտություն (անիﬕզմ) —  Հավատ որևէ մարﬓի ﬔջ ամփոփված կամ ինքնուրույն գործող գերբնական ոգիների նկատմամբ:

Ֆետիշապաշտություն — Հավատ անշունչ առարկաների`   ծառերի, ժայռերի, քարանձաﬖերի, պաշտամունքային տարբեր իրերի գերբնական հատկությունների նկատմամբ: Պաշտամունքի առարկա՝ ֆետիշ, կարող էին լինել, օրինակ՝  նիզակը, դաշույնը, որոնք մարդկանց համար ունեին կենսական նշանակություն:

Հմայապաշտություն —  Հավատ մարդկանց, կենդանիների, բույսերի, բնության երևույթների վրա ներգործելու մարդու ունակության նկատմամբ: Մարդը կարծում էր, թե որոշակի գործողությունների, բառերի, երգի, պարի և այլ ﬕջոցներով հնարավոր է անձրև բերել, քաﬕ բարձրացնել, ապահովել լավ բերք, ունենալ առատ որս և այլն: Նա հմայությամբ փորձում էր բուժել վերքերը և կանխել հիվանդությունները:

Առաջադրանք 1

«Մարդկանց կրոնական պատկերացումները»/կարդալ դասը, 5 նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/

Դաս 2

Կրոն

Կրո­նն Արար­չի՝ Աստ­ծու և նրանից բխող բո­լոր երևույթ­նե­րի ու դրսևորում­նե­րի մա­սին մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րի ամ­բող­ջու­թյունն է: Կրո­նի հիմ­քը հա­վատն է՝ Աստ­ծու գոյության հիմ­նադ­րույ­թը:

Կրո­նա­գի­տա­կան բա­ցատ­րու­թյամբ կրո­նն աստ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­նող հա­մա­կարգ է, մար­դու և Աստ­ծու մի­ջև հոգևոր հա­րա­բե­րու­թյուն: Կրոնն ըն­դու­նում է Աստ­ծու ճա­նա­չե­լի­ու­թյան որո­շա­կի սահ­մա­նը:

Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն`   առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի: Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝

1. տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ (մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն),

2. ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կազ­մա­վոր­ման կրոն­ներ (հու­դա­յա­կա­նու­թյուն, հին­դո­ւիզմ, ջայ­նիզմ, սին­տո­յիզմ և այլն),

3. հա­մաշ­խար­հա­յին կրոն­ներ, որոն­ցից ամե­նա­տա­րած­ված­ներն են քրիս­տո­նե­ու­թյու­նը, բուդ­դա­յա­կա­նու­թյու­նը, իսլամը: 

Կրո­նը վաղ ժա­մա­նակ­նե­րի կրո­նա­կան հա­վա­տա­լիք­նե­րից, բնա­պաշ­տու­թյու­նից, բազ­մաստ­վա­ծու­թյու­նից հա­սել է մի­աստ­վա­ծու­թյան գա­ղա­փա­րին: Իրեն շրջա­պա­տող ողջ Տի­ե­զեր­քում տի­րող ներ­դաշ­նա­կու­թյու­նը մար­դուն մղել է հակ­վե­լու մեկ ընդ­հա­նուր Արար­չի գա­ղա­փա­րին:

Մա­հը, մար­դու ըն­կալ­մամբ, ան­հա­մա­պա­տաս­խան է այդ ներ­դա­շա­նա­կու­թյա­նը. սա էլ մղել է մար­դուն մտա­ծե­լու ան­խու­սա­փե­լի մահ­վան, դրա պատ­ճառ­նե­րի և դրա­նից փրկվե­լու ու­ղի­նե­րի մա­սին: Այս հիմ­նա­հար­ցե­րին է պա­տաս­խա­նում յու­րա­քան­չյուր կրոն:

Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է:

Բո­լոր կրոն­նե­րի նպա­տակ­նե­րը նույնն են, մի­այն դրանց հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: 

Առաջադրանք 2

Կարդալ,պատմել դասը

Լրացուցիչ աշխատանք՝

Համացանից դուրս գրի՛ր «Եկա,տեսա,հաղթեցի» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն