Տեսություն՝
Առօրյա կյանքում մենք ականատես ենք լինում տարբեր իրադարձությունների:
Օրինակ
Անձրև է գալիս, հայրիկը նոր հեռուստացույց է գնում, Հայաստանի շախմատի թիմը հաղթում է, քո ընկերը հիվանդանում է և այլն: Այս իրադարձությունների մեջ առանձնացնենք երեք տեսակներ:
1) Իրադարձություններ, որոնք միշտ կատարվում են:
2) Իրադարձություններ, որոնք երբեք չեն կատարվում:
3) Իրադարձություններ, որոնք երբեմն կատարվում են, իսկ երբեմն էլ՝ ոչ:
Լավ հասկանալու համար այս գաղափարները, դիտարկենք զառը, որի նիստերի վրա տեղադրված են 1,2,3,4,5,6 թվերը:

Պատկերացնենք երեք իրադարձություններ՝
1) զառը գլորելուց բացվում է 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը,
2) զառը գլորելուց բացվում է 10 թիվը,
3) զառը գլորելուց բացվում է 6 թիվը: Այս իրադարձություններից՝ — առաջինը հաստատ կկատարվի (զառը կկանգնի որևէ նիստի վրա և կբացվի 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը), — երկրորդը երբեք չի կատարվի (զառի նիստերի վրա չկա 10 թիվը, ուստի անհնար է, որ 10 թիվը բացվի), — երրորդը երբեմն կատարվում է, իսկ երբեմն էլ՝ ոչ (եթե բացվի 6-ը, ապա կկատարվի, իսկ եթե բացվի 1,2,3,4,5 թվերից որևէ մեկը, ապա՝ ոչ):
Առօրյա իրավիճակներում ևս իրադարձությունները նման են այս երեք տեսակներին:
— «Ֆուտբոլիստի հարվածից վեր բարձրացած գնդակը կընկնի գետնին» իրադարձությունը միշտ կատարվում է,
— «Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը կթռնի 10 կիլոմետր» իրադարձությունը երբեք չի կատարվում,
— «Ֆուտբոլիստի իրացրած 11 մետրանոց հարվածը գոլ կլինի» իրադարձությունը կարող է կատարվել կամ՝ ոչ:
1) Իրադարձությունը կոչվում է հավաստի, եթե այն միշտ տեղի է ունենում:
2) Իրադարձությունը կոչվում է անհնար, եթե այն երբեք տեղի չի ունենում:
Մաթեմատիկայում կարևոր են երրորդ տեսակի իրադարձությունները, որոնք որոշակի պայմանների դեպքում կարող են տեղի ունենալ կամ տեղի չունենալ:
Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ(պատահական իրադարձություններ):
Հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել պայմաններ և ստուգել, թե արդյո՞ք այս կամ այն իրադարձությունը տեղի ունի այդ պայմաններում:Այդ դեպքում ասում են, որ կատարվում է պատահական փորձ: Պատահական փորձն ունի տարբեր ելքեր և այն կարելի է կրկնել ցանկացած քանակությամբ:Պատահական փորձերի օրինակներ են՝ մետաղադրամի կամ զառի նետումը, թիրախի վրա կրակելը, տուփից գնդիկ հանելը և շատ ուրիշներ:
Պատահական իրադարձությունները ուսումնասիրում է մաթեմատիկայի ճյուղերից մեկը, որը կոչվում է հավանականությունների տեսություն:
Հավանականությունների տեսության մեջ պատահույթները ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,X,Y,Z: Հավաստի իրադարձությունը նշանակում են հունարեն «օմեգա» մեծատառով՝ Ω, իսկ անհնար իրադարձությունը՝ ∅ նշանով:
Դասարանական առաջադրանքներ՝ 310; 311; 312; 318; 323; 328
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 313;314, 319; 322-ա; 326; 327;
Դասագիրք՝ 6 դասարանի մաթեմատիկա
310. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են պատահույթներ։
ա, գ, դ
311. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են հավատի:
բ, գ, ե
311. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են անհնար:
բ, գ