- Մի բառով qրի՛ր:
- Ո՞վ է այն մարդը, ով առևտրով է զբաղվում-վաճառական
- Ինչպե՞ս ենք անվանում այն կենդանուն, որը մսով է կերակրվում:-մսակեր
Ինչպե՞ս ենք անվանում այն մարդկանց, ովքեր լեռներն են մագլցում:-Լեռնագնաց
- Վայր, որտեղ մրգատու ծառեր են աճում:-Այգի
- Կառույց, որտեղ մարդիկ աղոթում են:-եկեղեցի
- Կենդանի, որը երկար ականջներ ունի և արագ է վազում:-նապաստակ
- Կատակել սիրող մարդ:-կատակասեր
- Լույսը բացվելու պահը:-լուսաբաց
- Երկրագնդի արևը դուրս գալու մասը:-Արևածագ
2. Հիմա դուք փորձեք բացատրել.
դպրոց-կրթություն ստանալու վայր
հայրենիք-միջավայր որտեղ դու ծնվել ես և ապրում ես մինչ օրս:
լճակ-փոքրիկ փոս, որի մեջ ջուր է լցված:
ընտանիք-այնտեղ որտեղ քեզ շրջապատում են այն մարդիկ որոնց արյունը նույն է:
համակարգիչ-Լույս վառող իր, որը կարծես գիրք լինի:
մոծակ-փոքր միջակ, որը գալիս է ամռանը:
միրգ-քաղցր իրարից տարբերվող սնունդ:
տիեզերք-Վայր, որտեղ գրավիտացիան համարյա գոյություն չունի:
3. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.
Ա) Աստղ, արկղ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:
Աստղիկ, արկղի, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ. քաղցրիկ, անուշիկ:
Իկ ածանցը իմաստը ավելի է մեղմնացնում:
Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի, զանգ:
Գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ, զանգակ:
Իրերը դարձան ավելի փոքր և ավելի մեղմացրած
Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն), ձագ:
Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսիկ, ձագուկ:
Իրերը դարձան ավելի փոքր և ավելի մեղմացրած
4. Նախադասություններն ավարտի՛ր
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չուզեց և գնաց:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աքլորը չհամոզվեց:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը թարս նայեց իրեն:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին շատ դժվար էր որևէ բան համոզել:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից նա բացասական պատասխան ստացավ:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև նա երկար ժամանակ միայն նրա մասին էր մտածում:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ աքլորը զայրացած էր:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ ամեն ինչ լավ է:
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած որ աքլորը ոչ մեկի հետ չէր խոսում:
5. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական վեցերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է, նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Մեր դասարանում նորեն կա, իր անունը Նարեկ է, բայց մեր դասարանից մի երեխա է դուրս եկել:
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
Մաթեմատիկա ա. բ և պար: Շատ հետաքրքիր դասեր են, ինձ դուր է գալիս:
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Ուսուցիչները այս տարի շատ են և շատ բարի են, բայց մեր ռուսերենի ուսուցիչը մեր նախանցած տարվա երկարօրյաի ուսուցիչն է:
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Շենքը ուրիշ է և շատ մեծ է (երեք հարկ) կանոնները շատ են: (Չի կարելի ուշանալ, չմասնակցել ուսումնական ծրագրին) և այլն:
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
Շատ լավ:
6. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր ու կարկաչուն առվակներ
են հոսում, գետնի տակից արագավազ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի խորը լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:
Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:
Ածականների շնորհիվ տեքստը ավելի հարուստ, մարմնամասն, իմֆորմատիվ և գեղարվեստական:
7. Կարդա’ առակը: Ո՞րն է առակի իմաստը:
Ապրում էին աղվեսն ու արագիլը։ Աղվեսը շատ եսասեր էր, չնայած որ մի օր որոշում է հրավիրել արագիլին ընթրիքի։ Արագիլը չափազանց ուրախանում է՝ իմանալով հրավերի մասին, և նշանակված ժամին հյուր է գնում։ Աղվեսը բացում է դուռը և նրան ներս հրավիրում։ Նրանք սեղան են նստում։ Աղվեսը մատուցում է իր ապուրը տափակ ափսեով։ Քանի դեռ աղվեսը վայելում էր իր ապուրը, արագիլը իր երկար կտուցի պատճառով չէր կարողանում խմել այն։ Հաջորդ օրը արագիլը հրավիրում է աղվեսին ընթրիքի։ Նա նույնպես մատուցում է ապուր, բայց այս անգամ կճուճի մեջ։ Արագիլը վայելում և վերջացնում էր իր ապուրը, իսկ աղվեսը սոված վերադառնում է տուն՝ գիտակցելով իր սխալը։
Առակի իմաստը այն է ինչ տալիս ես, դա էլ ստանում ես: Դա աշխատում է ակն ընդ ական սկզբունքով: Ինչ որ չես ուզում, որ քո հետ անեն, ինքդ ել չպիտի անես:
8. Կարդա առակը և վերջում լրացրու միտքը.
Մի օր գետն ինքն իրեն մտածում է․
-Արդյո՞ք պետք է ամբողջ կյանքս հոսեմ։ Չե՞մ կարող դադարել և հանգստանալ մի փոքր։
Նա խորհրդի կարիք ուներ, դիմեց սարին՝ ասելով իր մտավախությունը։ Սարը միայն ծիծաղեց և ասաց․
-Է՜յ, նայիր ինձ։ Ես տարիներով կանգնած եմ այս նույն տեղում։
Գետը պատասխանեց․
-Դու կանգնած ես մի տեղում և երբեք չես հոգնում։ Նայի’ր ինձ,
ես անընդհատ շարժվում եմ, չեմ հանգստանում նույնիսկ մեկ րոպե։
Սարը ժպտաց․
-Ես հոգնում եմ այստեղ կանգնելուց։ Ես ամեն օր տեսնում եմ նույն ծառերը և նույն երկինքը։ Երբեմն ես ցանկանում եմ հոսել գետի նման․․․
Ես ցանկանում եմ գնալ անտառներ և գյուղեր՝ ջուր տանել նրանց, կյանք տալ և սիրվել բոլորի կողմից։
Գետը պատասխանեց․
-Տարօրինակ է, որ այդպես ես մտածում։ Քո կյանքը շատ հարմարավետ և խաղաղ է ։
-Չես հասկանում, ի՛մ քույր, -պատասխանեց սարը և շարունակեց։- Քեզ բոլորը երկրպագում են, դու բոլորին օգուտ ես տալիս։ Երբեմն նույնիսկ միանում ես ծովերին։
Այս լսելով՝ գետը պատասխանեց․
-Դու միանշանակ ճիշտ ես,եղբա՛յր իմ։ Իմ կյանքի իմաստը շրջելն է, բարին տարածելը և ամեն ինչ գեղեցկացնելը:
Շնորհակալություն լավ խորհրդի համար։