- Պատմական աղբյուրների մասին
Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։
Նշի՛ր մի քանի պատմական աղբյուրներ։
2. Ինչպե՞ս է կոչվում աշխարհագրական այն տարածքը, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։
3. Թվի՛ր Հայկական լեռնաշխարհի լեռները, դաշտերը, գետերը և լճերը։
4. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը։
5. Հայկական ավանդության համաձայն ո՞ր նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ»։
6. Ի՞նչ է քաղաքակրթությունը։
7. Նշի՛ր հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը և թվի՛ր տարբեր ժամանակաշրջաններում այստեղ տեղակայված մի քանի թագավորություններ։
8. Թվի՛ր հին և նոր աշխարհի յոթ հրաշալիքները։
9. Որտե՞ղ են կերտել իրենց պատմությունը հին հույները և ովքե՞ր են սպարտիատները։
10. Թվի՛ր մեր անցած «պատմական թևավոր խոսքերը» և բացատրի՛ր նշանակությունը։