Posted in Պատմություն 6

Պատմություն

Վանի թագավորության վերելքն ու անկումը

Ք. ա. IX դարի վերջից Ասորեստանում սկսվեցին պարբերական խռովություններ, որոնք մեծապես սահմանափակեցին նրա նվաճողական հնարավորությունները։ Բացի միքանի արշավանքներից՝
Ասորեստանը միառժամանակ խոշոր հարձակումներ չձեռնարկեց ո՛չ դեպի արևմուտք և ո՛չ էլ դեպի հյուսիս։ Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը։ Այն արդեն
պատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Հարավային Ասիայում առաջնորդության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան կողմով անցնող հիմնական առևտրային ուղիներում գերիշխանության համար։

Կայսրություն կերտողներըԱրգիշտի I և Սարդուրի II
Վանի թագավորության տարածքային ամենամեծ ընդլայնման շրջանը համընկնում է Արգիշտի I-ի և նրա որդու՝ Սարդուրի II-ի գահակալության հետ։ Պետության ծավալումը կատարվեց ռազմական կազմակերպվածության բարձր մակարդակի և թարմացված սպառազինության միջոցով:
Արգիշտի I (Ք. ա. 786-764) արքան, գահ բարձրանալով , շարունակեց հոր ակտիվ նվաճողական քաղաքականությունը հատկապես հյուսիսային ուղղությամբ։ Այս տարածքները, բացի ռազմական նշանակությունից, պետության համար տնտեսական մեծ նշանակություն ունեին։ Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում։ Տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի (Երևան) քաղաք-ամրոցը։ Ռազմական գործողությունների մյուս կարևոր ուղղությունները հարավային և արև­մտ­յան
ուղղություններն էին։ Այս արշավանքները ևս պսակվեցին հաջողությամբ, իսկ դա նշանակում էր շահերի բախում անմիջապես Ասորեստանի հետ։ Արդյունքում Ասորեստանը զրկվեց փոքրասիական երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային
ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Ուշագրավ է, որ Արգիշտիի կառավարման տարիներին ռազմական արշավանքները նախկինի պես տարին մեկ անգամ չէին լինում.
միևնույն տարում անգամ մի քանի ռազմարշավ էր կազմակերպվում,ընդ որում ՝ միաժամանակ տարբեր ուղղություններով։ Սա ևս հզորության ցուցանիշ է։ Մի շարք ռազմական արշավների միջոցով թագավորությունը կլանեց նոր տարածքներ։ Ք.ա. VIII դարում վերահսկողություն
սահմանվեց Հայկական բարձրավանդակի տարածքի մեծ մասի վրա՝ Եփրատ գետից մինչև Սևանա լիճը։ Այդուհետ, մի տևական շրջան, Վանի թագավորությունը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն էր, որն արդեն վերածվել էր կայսրության։ Վանի տերությունն աննախադեպ վերելքի հասավ և տարածքային հսկայական աճ արձանագրեց Սարդուրի II (Ք.ա. 764-735) արքայի օրոք։ Դա արտացոլվեց արքայի տիտղոսաշարում. Սարդուրի II-ը միաժամանակ կրում էր «արքայից արքա» և «երկրների արքա» տիտղոսները: Տևական մի շրջան Վանի
թագավորության գերիշխանությունն Հարավային Ասիայում հակազդեցության
չէր հանդիպում։ Սակայն Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակը շուտով
փոխվեց, երբ Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան։

Վերաբնակեցումների քաղաքականությունը
Վանի թագավորության նվաճողական քաղաքականությունը միշտ չէ,որ հարթ էր ընթանում. հաճախ հանդիպում էր տեղական կատաղի դիմադրության: Դրան հակազդելու համար դեռ Իշպուինի արքայի ժամանակներից Վանի թագավորները կիրառում էին նվաճված բնակչության զանգվածային տեղափոխությունների քաղաքականությունը՝ մարդկանց վերաբնակեցնելով
տերության այլ տարածքներում։ Վանի արքաների թողած արձանագրություն
ների մոտավոր տվյալներով ՝ տերության գոյության ընթացքում գերեվարված
կամ վերաբնակեցված բնակչության թիվը հասնում է շուրջ 700 հազար մարդու։
Ընդ որում ՝ դրանից շուրջ 500 հազարը եղել է Հայկական լեռնաշխարհի ներ
քին շրջաններից տեղահանված բնակչությունը։ Այսպիսով՝ հարկադիր տեղա
հանումները կամ վերաբնակեցումները նվաճված ժողովուրդների նկատմամբ
վերահսկողությունը պահպանելու միջոց էին։ Հարկադիր վերաբնակեցումներն ունեին այլ նպատակներ ևս։ Այդպիսի վերաբնակեցումներով փորձում էին նպաստել գյուղատնտեսական տեխնոլոգիաների տարածմանը կամ նոր հողերի մշակմանը: Ավելի կարևոր նպատակ
էր թագավորության ժողովրդագրական և լեզվական միասնացման խնդրի
լուծումը։ Դրա արդյունքում ձևավորվեց ավելի միատարր հասարակություն:
Այսպիսով՝ վերաբնակեցումներն ինքնանպատակ չէին. կառավարությունը մանրակրկիտ ծրագրել էր դրանք՝ հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Կայսերական կառավարիչները ծրագրում էին բնակչության տեղափոխությունները՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական և մշակութային հանգամանքները։ Այդ կերպ ամրապնդվում էր երկրի քաղաքական միասնությունը, ճնշվում էին հնարավոր ապստամբությունները:

Թագավորության թուլացումն ու անկումը
Ք. ա. 745 թ. Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան։ Վերջինս մի շարք վերափոխությունների շնորհիվ կարողացավ կրկին ոտքի կանգնեցնել Ասորեստանը։ Նրա
վերափոխությունների մեջ կարևոր էր ռազմական ուղղությունը։ Բանակի գլխավոր ուժը դարձավ մշտական զորքը՝ «արքայական գունդը», որը պահվում էր կենտրոնական իշխա
նության միջոցներով։ Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումն անխուսափելի էր։ Սարդուրի II-ը պարտություն կրեց և կորցրեց վերահսկողությունը հարավային ու հարավարևմտյան նահանգների և կարևոր առևտրային ուղիների նկատմամբ։ Նրա իրավահաջորդ Ռուսա I-ը (Ք. ա. 735-713) ներքին և արտաքին պայքարի դժվարին պայմաններում միառժամանակ կարողացավ վերականգնել Վանի թագավորության սասանված ուժն ու իշխանությունը։ Արքան ստիպված էր պայքարել երեք ճակատով՝ կենտրոնախույս ուժերի, կիմմերական ցեղերի ներխուժումների և ասորեստանյան սպառնալիքի դեմ միաժամանակ։ Զգույշ քաղաքականություն վարելով ՝ Ռուսան միառժամանակ խուսափեց Ասորեստանի
հետ առճակատումից, մեծ կորուստներով շեղեց կիմմերական արշավանքների
ուղին և վերամիավորեց երկիրը։ Սակայն Ասորեստանի նոր արշավանքը չուշացավ։ Ք. ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն II արքան մեծ բանակով ներխուժեց Վանի թագավորություն։
Վճռական ճակատամարտում Ռուսան պարտություն կրեց։ Ամենամեծ կորուս
տը Մուսասիրի գրավումն էր ու Խալդիի տաճարի թալանը։ Բայց չնայած պար
տությանը՝ Վանի թագավորությունը չկործանվեց։ Ընդհակառակը, հաջորդ արքաներին հաջողվեց վերականգնել թագավորության տարածքները՝ վերանվաճելով նաև Մուսասիրը։ Իսկ քանի որ թե՛ Վանի թագավորության, թե՛ Ասորեստանի համար հայտնվել էին նոր և վտանգավոր հակառակորդներ (կիմմերներ, սկյութներ և մարեր), ապա երկու մրցակից տերությունների միջև
լարվածությունը թուլացավ , և հարաբերությունները կայունացան։
Վանի վերջին արքաների գործունեության մասին կցկտուր տեղեկություն
ներ կան, ուստի թագավորության կործանման մասին պատկերացումներն էլ
հստակ չեն։ Մինչ օրս այդ հարցում գիտնականները միակարծիք չեն։ Բազ
մաթիվ վարկածներից մեկն այն է, որ Վանի թագավորությունը կործանվել է
մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղած պայքարում։ Մեկ այլ վարկածի
համաձայն՝ թագավորությունը կործանվել է Ք. ա. VII դարի սկզբին՝ ներքին պա
տերազմների, քաղաքական մասնատումների պատճառով։ Սակայն մեկ ուրիշ
վարկած էլ պնդում է, որ Վանի թագավորությունն իրականում չի կործանվել.
տեղի է ունեցել ընդամենը արքայատոհմի փոփոխություն։ Վանի թագավորության անվան հիշատակություն գտնում ենք նաև Բե­հիսթուն­յան եռալեզու արձանագրության մեջ։ Այն անվանվում է Ուրաշտու՝ բաբելոներեն, Արմինա՝ պարսկերեն և Հարմինույա՝ էլամերեն։ Բոլոր դեպքերում էլ խոսքը Հայաստանի մասին է։

Քարտեզներ 1Download

Առաջադրանք

Նայելով քարտեզին

Ինչո՞ւ Վանի թագավորությունն ավելի հիմնավոր հաստատվեց հատկապես Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։
բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք։
գ. Բացատրի՛ր: Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը։

Posted in Բնագիտություն 6

Ջերմային էներգիայի աղբյուրները.

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

images.jpg

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png

Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:

Реклама

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

photo_105714.jpg

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

eruzione-geyser-iloveimg-cropped.gif

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:

solar-energy.jpg
Posted in Բնագիտություն 6

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է:
 Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Posted in Русский язык 6

Русский язык

Задание 6. Прочитайте текст.

В одной стране жил чудесный певец. Он пел прекрасные песни. Его песни были не только прекрасными, но они имели цвет. Они были разноцветными. Вы скажете – так не бывает. В сказке всѐ бывает. Его разноцветные песни были так хороши, что скоро он стал любимым народным певцом. Но он не был счастлив. Он не был счастлив потому, что ни разу он не спел песню, которая понравилась бы всем. Когда он пел розовые и зеленые песни, его слушали все юноши и девушки, а старики проходили мимо. Когда же певец пел красные и синие песни, то все люди средних лет открывали окна и двери, зато маленькие дети не обращали на них внимания. Но люди были разными не только по возрасту, но и по характеру. Веселые люди любили желтые и ярко-красные песни. Грустным и скучным людям нравились песни темные, коричневые и лиловые. Легкомысленным людям нравились песни любого цвета, но чтобы они были яркими и нарядными. Всю жизнь певец искал такую песню, которая понравилась бы всем – старым и молодым, жизнерадостным и печальным, задумчивым и легкомысленным. Из его светлой души вылетали песни удивительной красоты. Но каждый раз был человек, которому эта песня не нравилась. И певец сказал себе: «Значит, я плохо пел, если ни одна моя песня не понравилась всем».

Его слова услышало Солнце.

– Мой брат! – сказало Солнце. – Каждому нравится свое. И это очень хорошо.

– Что же здесь хорошего?

– Как что? – сказало Солнце. – Если всем будет нравиться одно и то же, у всех будут одинаковые чувства и одинаковые мысли. Тогда жизнь остановится и тебе не надо будет сочинять новые песни, а мне каждое утро появляться на небе.

Певец понял, и ему стало легко и весело. Он снова запел свои песни. Они были разные. Но каждый слушал ту, которая ему больше нравится.

ЗаданиеОбъясните значение следующих слов: разноцветный, легкомысленный, жизнерадостный, нарядный, печальный.

Напишите небольшое сочинение, подтвердив или опровергнув утверждение «Людей одинаковых на свете нет!».

Чудесный, прекрасные, разноцветными, народным, любимым, розовые, зеленые, красные, синие, средних , маленькие, разными, веселые, желтые, ярко-красны, грустным, скучным, темные, коричневые, лиловые, легкомысленным, ярким, нарядными, такую, старым, молодым, жизнерадостным, печальным, задумчивым, светлой, удивительной, одинаковые, легко, весело.

Posted in English 6

Text 11

Mr. Day was a teacher at a school in a big city in the north of England. He
usually went to France or Germany for a few weeks during his summer holidays,
and he spoke French and German quite well.
But one year Mr. Day said to one of his friends, ‘I’m going to have a holiday
in Athens. But I don’t speak Greek, so I’ll go to evening classes and have Greek
lessons for a month before I go.’
He studied very hard for a month, and then his holidays began and he went
to Greece.
When he came back a few weeks later, his friend said to him, ‘Did you have
any trouble with your Greek when you were in Athens, Dick?’
‘No, I didn’t have any trouble with it,’ answered Mr. Day. ‘But the Greeks
did!’
Word outside the 1000: puzzle

What did the Greeks have trouble with?
a. Mr. Day’s Greek.
b. Mr. Day’s friend.
c. Mr. Day’s holiday.

Why did Mr. Day have Greek lessons?
a. Because he liked evening classes.
b. Because he wanted to visit Greece.
c. Because he did not like French and German.

How long did Mr. Day stay in Greece?
a. A month.
b. A few weeks.
c. One year.

Posted in English 6

Text 12 

Mr. Pearce liked shooting ducks very much. Whenever he had a free day, he
went out shooting with his friends.
But one summer he said to himself, ‘I’ve never been to the mountains. My
holidays are going to begin soon, so I’m going to go to the mountains and shoot
deer. They’re more interesting than ducks, I think.’
So when his holidays began, Mr. Pearce went to the station, bought his ticket
and was soon in the mountains.
He got out at a small station and walked through fields and forests for a few
kilometres. Then he saw a farmer in a field. ‘Good morning,’ Mr. Pearce said to
him. ‘Are there any deer here?’
‘Well,’ answered the farmer slowly, ‘there was one last year, but all the
gentlemen from the town came and shot at it, and it’s gone somewhere else now,
I think.’
Word outside the 1000: deer

Posted in Մայրենի 6

Թմկաբերդի առումը

Նադիր Շահը զորք հավաքեց,
30Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
40Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
50Թաթուլն անհաղթ, աննըկուն,

​

Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

IIԷն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
60Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
70Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

IIIՈւ կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

​

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
80Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
90Որ չես կարենում էսքան ժամանակ։

IVԷսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

​

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

VՈւ ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
120Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VIԳոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
130Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

​

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VIIԴարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
150Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
160Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

​

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
170Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
180Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
190Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

​

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
200Մըրափում են խավարում։

VIIIԼուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
210Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
220Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

​

IXԷ՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
230Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
240Դարպասները երկաթի…

XԲաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

​

Նըստած է Շահը․ նըրա առաջին
250Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
260Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XIԴահիճն եկավ ոտից գըլուխ
270Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

​

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
280Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
290Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XIIՀե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
300Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։