Posted in Մայրենի, Մայրենի 6

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ-Իր, հասարակ, անշունչ, թանձրացական։

ԱՄՆ-Իր, հատուկ, թանձրացական, անշունչ։

Սեր-Իր, վերացական, անշունչ։

Արաքս-Հատուկ, վերացական, անձ, անշունչ։

Գայլ-Իր, հասարակ, թանձրացական, շնչավոր։

Խնձոր-Իր, հատուկ, թանձրացական, անշունչ։

Կարոտ-Հատուկ, իր, վերացական, անշունչ։

Մարդ-Անձ, հասարակ, թանձրացական, շնչավոր։

Խաղալիք-Իր, հասարակ, թանձրացական, անշունչ։

Շուն-Իր, հատուկ, թանձրացական, շնչավոր։

Արմեն-Հատուկ, վերացական, անձ, անշունչ։

Հմայք-Հատուկ, իր, վերացական, անշունչ։

Ընկեր-Անձ, հասարակ, թանձրացական, շնչավոր։

Խաղաղություն-Հատուկ, իր, վերացական, անշունչ։

Հեռախոս-Իր, հասարակ, թանձրացական, անշունչ։

մժղուկ,

Դավիթ,-Հատուկ, վերացական, անձ, անշունչ։

Գնդակ-Իր, հասարակ, թանձրացական, անշունչ։

Երևան-Իր, հատուկ, թանձրացական, անշունչ։

2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ— Բոլոր բառերը բացի “ուրախություն” բառից թանձրացական են։

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ-Բոլոր բառերը բացի ” հիացմունք    ” բառից թանձրացական են։

աղվես                         մահճակալ                      սեր                           պարուհի— Բոլոր բառերը բացի ” սեր ” բառից թանձրացական են։

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու-Բոլոր բառերը բացի ” խաղաղություն   ” բառից թանձրացական են։

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ-Բոլոր բառերը բացի “վայելք   ” բառից թանձրացական են։

3․ Գրի՛ր․

  • Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական

Արմեն, Անի, բալ, կատու, շուն։ Կենդանի, տրամադրություն, միրգ, բանջարեղեն, մասնագիտություն։

  • Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական
    Աթոռ, սեղան, հեռախոս, գրասեղան, մատիտ։ Տրամադրություն, ուրախություն, ամիս, տարի, սեր։
  • Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական

Բժիշկ, մարդ, Անի, Էլեն, Լանա։ Շուն, մուկ, շոր, շիշ, ջուր։

  • Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական

Ընձուղտ, կով, մայրիկ, գառ, ձի։ Տաբատ, համակարգիչ, գրիչ, տետր, դասարան։

4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը։

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։