Շեղումներ կանոնից
- Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։
Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։
- Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք
- Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
- Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։
Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):
Գոյականի հոլովումը
Առաջադրանքներ
Գոյականի հոլովումը
- Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):
Ընկեր-սեռական հոլով, եղբայր-սեռական հոլով, մարդ սեռական հոլով, մարդկություն սեռական հոլով, խոսք տրական հոլով, գործ-տրական հոլով, վերադարձ-տրական հոլով:
Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:
2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր-բացառական հոլով, եղբայր-բացառական հոլով, մարդիկ-բացառական հոլով, հանդիպում-բացառական հոլով, զրույց բացառական հոլով, հարցուփորձ-բացառական հոլով:
Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:
3. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):
Տարվել ումո՞վ: Երեխա , աշակերտներ, ընկերներ,
Հետաքրքրվել ինչո՞վ:գրականություն, մեքենա, սպորտ:
Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:
4. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:
Ուղղական Տրական Գործիական
Բարձրություն բարձրության բարձրությամբ կամ՝ բարձրությունով
Ուրախություն ուրախության ուրախությամբ կամ՝ ուրախությունով
Մտերմություն մտերմության մտերմությամբ կամ՝ մտերմությունով
Երդում — երդման- երդմամբ կամ՝ երդումով
Արյուն — արյան արյամբ կամ՝ արյունով
Անուն — անվան անվամբ կամ՝ անունով
Ուղղական հոլովը ցույց է տալիս առարկան կամ հասկացությունը, (օրինակ՝ բարձրություն, ուրախություն, մտերմություն)։
Տրական հոլովը ցույց է տալիս առարկան կամ հասկացությունը, (օրինակ՝ բարձրության, ուրախության, մտերմության)։
Գործիական հոլովը օգտագործվում է այն իրավիճակներում, երբ առարկան հանդիսանում է այն միջոցը կամ եղանակը, որով իրականանում է գործողությունը (օրինակ՝ բարձրությամբ կամ՝ բարձրությունով, ուրախությամբ կամ՝ ուրախությունով, մտերմությամբ կամ՝ մտերմությունով):
5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:
Երկնքում, երկնքից, երկինք(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:
Ուղղական-
Սեռական-տրական-
Բացառական-
Գործիական-
Ներգոյական-
6. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:
Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:
7. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:
Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:
8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Ընկնել ո՞ւր:
Հանդիպել որտե՞ղ:
9. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:
Տիրապետել ինչի՞(ն):
Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):
Դավանել ինչի՞ն:
One thought on “Գործնական քերականություն”