Posted in Բնագիտություն 6

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան.

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Реклама

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif
90051907_4497432_87740694_1338392137_raduga.gif

Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին։

1. Ի՞նչով է պայմանավորված մարմինների գույնը։
Մարմինների գույնը պայմանավորված է այն լույսի գույնով, որը նրանք անդրադարձնում են։ Որ գույնի լույսը մարմինը չի կլանում և վերադարձնում է դեպի մեր աչքերը, այդ գույնն էլ մենք տեսնում ենք։


2. Ո՞ր գիտնականն է ապացուցել, որ Արեգակի սպիտակ լույսը տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
Այդ գիտնականը Իսահակ Նյուտոնն էր։


3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
Կենդանիների աչքերը տարբեր տեսակի են։ Ոմանք՝ ինչպես թռչունները, ունեն սուր գունավոր տեսողություն, իսկ ոմանք՝ ինչպես որոշ կենդանիներ, գույներ չեն տարբերում։ Մեղուները տեսնում են դեղին, կապույտ և անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն տեսնում կարմիրը։ Ձկները տեսնում են միայն մոտ տարածության վրա։


4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների «գործողությունը»։
Լուսացույցի գունավոր ապակիներն անց են թողնում միայն իրենց գույնի լույսը։ Օրինակ՝ կարմիր ապակին միայն կարմիր լույս է թողնում, իսկ մյուս գույները կլանում է։


5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։


6. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների։ Դրանցից ո՞ր գույնի ճառագայթներն են բեկվում՝
ա) ամենափոքր չափով
բ) ամենամեծ չափով։

Սպիտակ լույսը բաժանվում է, որովհետև տարբեր գույնի ճառագայթները տարբեր չափով են բեկվում։
ա) Կարմիր լույսը՝ ամենափոքր չափով
բ) Մանուշակագույն լույսը՝ ամենամեծ չափով


7. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
Անթափանց մարմինների գույնը կախված է այն լույսի գույնից, որը նրանք անդրադարձնում են։ Մյուս գույները նրանք կլանում են։


8. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմինների գույնը։
Թափանցիկ մարմինների գույնը կախված է այն գույնից, որը անցնում է դրանց միջով, իսկ մյուս գույները կլանվում են։


9. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է գույնը ունենալ կենդանիների կյանքում։
Գույնը կարող է օգնել կենդանիներին ճանաչել իրար, կողմնորոշվել տարածքում, գտնել կերակուր կամ պաշտպանվել թշնամիներից՝ համընկնելով միջավայրի գույների հետ (քողարկում)։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն