Posted in Մայրենի 6

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմիր հեքիաթը

Երբ դեռ հնդիկները խաղաղ էին ապրում իրենց գյուղում, աստղերը՝ երկնքից, ցանկացան իջնել և դիտել նրանց կյանքը։ Նրանք Լուսինից թույլտվություն խնդրեցին, և նա համաձայնեց նրանց խնդրանքին։ Սակայն նրանք չհետևեցին Լուսնի խորհուրդներին և իջան գետնին, որտեղ նրանցից մեկը, աստղերից մեկը, ընկավ և վերածվեց աղջկա։ Նա իմանալով, որ վաղը Արևի ճառագայթները կսպանեն իրեն, խնդրեց տղայից օգնել։ Տղան նրան պահեց իր վրանում մինչև լուսաբաց, և դրանից հետո նա դարձավ ծաղիկ՝ բարձր ժայռի վրա։ Ավելի ուշ նա տեղափոխվեց պրերիա, բայց առավոտյան հսկայական գոմեշները ջարդեցին շրջակայքը։ Ի վերջո, աղջիկը տեղափոխվեց լճի վրա, որտեղ դարձավ սպիտակ ջրաշուշան։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։

Պատմություն գարնան առաջին անձրևի մասին

Գարնանը, երբ առաջին անձրևը սկսեց լվանալ երկնքի փոշին, այն քնքշորեն նայեց ամպերին՝ համբերատար սպասելով, որ գիշերային անձրևը վերջապես բաժանի նրանց։ Անձրևի առաջին կաթիլները թեթևակի համբուրեցին անտառի թփերն ու ծաղիկները, որ պատրաստ էին ընդունել նոր կյանքի վառ խորհրդանիշները։ Ծառերի տերևները լույսի մեջ սկսեցին փայլել, իսկ օդը թարմացավ այնպես, որ նույնիսկ օդը կարծես վերածվեց թափանցիկ և զմրուխտագույն։ Ծաղիկները արագորեն սկսեցին բացվել՝ երբևէ չէր եղել այսքան վառ գույներ՝ նման աստղերին, որոնք լուսավորում էին մութ երկինքը։

Պատմությունը սկսվեց այն օրը, երբ առաջին կաթիլները կաթեցին։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի՛ր տարբերությունները

զույգա տարբերակբ տարբերակտարբերություն
1դերձակը հագուստ էր կարումդերձակը հագուստն էր կարումա-ում նշվում է, որ դերձակը պարզապես հագուստ էր կարում (սովորական գործունեություն), բ-ում՝ հատուկ հագուստը (որոշ հագուստը)
2փողոցում գիրք էր վաճառվումփողոցում գիրքը վաճառվում էրա-ում՝ ցանկացած գիրք, անորոշ, բ-ում՝ կոնկրետ գիրքը
3ծովային մի թռչուն…ծովային թռչունը…ա-ում անորոշ թռչուն է (թերևս առաջին անգամ է հիշատակվում), բ-ում՝ որոշ, հայտնի թռչունը
4անտառում մի որսորդի հանդիպեցանտառում որսորդին հանդիպեցա-ում անծանոթ որսորդի, բ-ում՝ արդեն հայտնի որսորդին
5այստեղ հավանաբար արջ է պառկած եղելհավանաբար արջն այստեղ է պառկած եղելա-ում՝ ենթադրվում է, որ ինչ-որ արջ, բ-ում՝ արդեն հայտնի արջի մասին է խոսքը

2. ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա՛րց տուր դրանց

նախադասությունհարց
ա. անտառի թավուտում ծուղակ է դրվածի՞նչ է դրված, որտե՞ղ է դրված
բ. ծուղակն անտառի թավուտում է դրվածո՞ր ծուղակը, որտե՞ղ է դրված

| ա. վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել | ո՞վ է ընկել, որտե՞ղ է ընկել |
| բ. փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ | ո՞վ է ընկել, որտե՞ղ է ընկել |

| ա. ինչ-որ որսագողեր… | ո՞վ է ցանց կապել, որտե՞ղ |
| բ. որսագողերը… | ո՞վ է ցանց կապել, որտե՞ղ, ո՞ւմ համար |

| ա. նա ուսապարկից մի տուփ հանեց | ի՞նչ հանեց, որտե՞ղից |
| բ. նա ուսապարկից հանեց տուփը | ո՞ր տուփը հանեց, որտե՞ղից |


3. տրված արտահայտություններով նախադասություններ

ձեռքով անել
ա) Ուսուցիչը երեխաներին ձեռքով արեց՝ մոտենալու համար։
բ) Մարիամը տեսավ, որ Նարինեն իրեն ձեռքով անում է՝ իբր թե լռի։

աչքը մտնել
ա) Փոշին այնքան էր շատ, որ ձյունն աչքս մտավ։
բ) Հակոբը միշտ փորձում է ուսուցչի աչքը մտնել՝ բարձր գնահատական ստանալու համար։

ձեռք մեկնել
ա) Նա ձեռք մեկնեց՝ վերցնելու պայուսակը։
բ) Երբ ես դժվարության մեջ էի, Լիաննա ձեռք մեկնեց ինձ։

տակ մտնել
ա) Կատուն սեղանի տակ մտավ։
բ) Երբ պատասխանատվությունից վախենում են, միանգամից սկսում են ուրիշի տակ մտնել։


4. լրացրո՛ւ դպրոց բառով՝ ճիշտ վերջավորություններով

  1. ամեն առավոտ դպրոց եմ գնում։
  2. մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
  3. այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։
  4. մեր դպրոցում բոլորս էլ հիանում ենք։
  5. ես ու քույրս սովորում ենք դպրոցում։

5. նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով

  1. այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս։ → այս աղջիկը բոլորիս հեշտությամբ է մանիպուլյացնում։
  2. հանկարծ սիրտը դող ընկավ։ → հանկարծ սիրտը սարսռաց։
  3. ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել։ → …լսողների մաշկը փշաքաղվել էր։
  4. մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի։ → մի փոքրիկ երեխա է, բայց ինչե՜ր գիտի։
  5. ձեռ ու ոտքից ընկած մի մարդ բացեց դուռը։ → անճար մի մարդ բացեց դուռը։
Posted in Մայրենի 6

ողջո՜ւյն, ամառ

ողջո՜ւյն, ամառ, ծովն արթնացավ,
շողերը փայլում են ալիքի վրա։
աղի հոտով լցված է օդը՝ թեթև,
կարծես մի երգ է երգում կապույտն անվերջ։

ճայերն են խաղում անբռնազբոս,
բոբիկ քայլերն են թողնում փոշի։
ծովը՝ լայն բաց գիրք արևոտ հեքիաթի,
որում ամեն օրվան մի նոր էջ է բերի։

խաղաղ է հիմա, բայց խորքում ունի,
անձրևոտ պատմություն, կայծակ ու ձայն։
բայց ամռանն է սիրում ծիծաղ ու լույս,
զվարթ բալիկների փախուստներն արագ։

ողջո՜ւյն, ամառ, մնա դեռ մի քիչ,
թող ջրի երեսին արևը պարի։
մարդկանց հոգիներում հանգիստ թող բացվի՝
ինչպես ալիքներ՝ ափերին հասնի։

Posted in Մայրենի 6

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.

Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

Posted in Մայրենի 6

10. ԽԵԼՔԻ ԵՄ ԵԿԵԼ

Լինում ա չի լինում մի հարուստ մարդ ա լինում։ Էս հարուստ մարդը հազարներով տավար ու ոչխար, մալ ու դոլվաթ, տուն ու տեղ ա ունենում։ Համա ի՞նչ օգուտ, որ մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ ա լինում, որ կոպեկի համար հոգի ա տալի։ Ոչ տանը, ոչ դուրսը մի մարդ էլա նրանից ոչ մի խեր ու բարիք, ոչ էլ մի պատիվ ու ուրախություն տեսած չի լինում։

Արի տես, որ օրեն մի օր, էս հարուստը գլխացավի ա բռնվում։ Շատ էլ չի ուզում բժշկի ու դեղի փող ծախսի, ամա ճարը կտրած գալիս ա բժշկի դուռը, թե՝ այ բժիշկ, ախր ես մեռա, ինձ մի ճար արա լավանամ։

Բժիշկը սրան, թե՝ քու գլխացավի դեղը ոչխարի գլխի միջին ա։ Մի քանի ոչխար մորթի, գլխների ուղեղը կեր, տեղնուտեղը կլավանաս, թե հու չէ, քեզ ուրիշ ճար չկա։

Հարուստը միտք ա անում, թե ինչի եմ իմ ոչխարներին մորթում, հազիր գնամ միս ծախողիցը ոչխարի գլուխ առնեմ, ուտեմ։ Ձի ա նստում, գնում միս ծախողի մոտ, թե, այ ախպեր, ոչխարի գլուխ ունե՞ս ծախու։

Միս ծախողը, թե բա իմ բանի անունը ի՞նչ ա։ Հրես գլուխ էլ ունեմ, ոտ էլ ունեմ։ Գլխի հատը՝ երեսուն կոպեկ։ Էս հարուստը, թե՝ վա՜յ քու տունը շեն, ես ինչի տեր եմ, որ ոչխարի գլուխը առնեմ երեսուն կոպեկով։ Էդ հո տնաքանդություն ա։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա,— ասում ա միս ծախողը,— էժանն էլ կա, հրեն մեր հարևան գեղումը ոչխարի գլուխը քսան կոպեկ են ծախում։

Հարուստը ձին քշում ա, գալի էս գեղը, տենում ա հրեն միս ծախողը կռները քշտած, ոչխար ա մաշկում։

— Բարի աջողում, ախպերացու,— ասում ա հարուստը,— ոչխարի գլուխը քանիսով ես ծախում։

Սա թե.

— Աստծու բարին, ախպերացու, ոչխարի գլխի հատը քսան կոպեկով եմ ծախում։

— Վայ քու տունը շեն,— ասում ա հարուստը,— էս ի՞նչ ա ես մի բռան չափ գլուխը, որ սրան քսան կոպեկ տամ։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա,— ասում ա միս ծախողը,— սրանից էժանը, մեր մոտիկ քաղաքումը մեծ ղասաբխանա կա, էնդեղ ոչխարի գլուխը հատը տասը կոպեկ են ծախում։

Դե, էլ գլխներդ ի՞նչ ցավացնեմ, հարուստը հասնում ա էդ ղասաբ-խանեն, տասը կոպեկով մի ոչխարի գլուխ ա առնում գցում խուրջինի մեջը, խուրջինը գցում ձիուն, ինքը նստում ձիու վրա։ Ամա մինչև դես ու դենը՝ օրը մթնում ա։ Տեսնում ա, որ չի կարա իրանց տուն հասնի, գիշերով մի դուռ ա ծեծում, ղոնախ ա ընկնում մի հարուստ կնկա տուն։

Մին էլ դուռը բացվում ա, տուն ա մտնում մի սիրուն, բոյ ու բուսաթով ջահել տղա։ Բարով ա տալի, բարով առնում, նստում էդ կնկա կշտին։

Ըստե, կնիկը հարցնում ա ջահել տղին, թե.

— Թակենք նոր ուտենք, թե ուտե՞նք նոր թակենք։

Հարուստի լեղին ճաքում ա` վայ թե ինձ են ուզում թակեն…

Ջահել տղեն ասում ա, «Թակենք նոր ուտենք»։

Սա որ էս ասեց, կնիկը էն րոպեին գնաց կողքի օթախիցը մի խուրջին բերեց, խուրջինի միջից հանեց, ի՜նչ հանեց, հանեց մի գլուխ, մի տղամարդի գլուխ։ Կնիկն ու տղեն, մի մի ճիպոտ վեր կալած լավ, լազաթին թակեցին էդ խուրջնիցը հանած մարդի գլուխը։ Համ ծեծում էին, համ էլ անպատիվ ուշունց տալի։ Կնիկը հո, յաման էր ծեծում ու թքում։ Վերջը գլուխը էլ ետ գցեցին խուրջինը, տարան կողքի օթախը։

Կնիկը մի սեղան բաց արեց, որ աչքդ էն բարին տեսնի, սուփրեն մեկ, միջինը հազար, էլ ինչ ուտելիքներ, ինչ խմելիքներ։ Նոր սրանք հանգիստ նստեցին սեղան, կերան, խմեցին, ջան ասեցին ջան լսեցին, երգ ու խաղ ասեցին…

Հարուստը մնացել էր բերանը բաց, չէր իմանում ի՞նչ էր իրա տեսածը. երա՞զ էր բալի…

— Այ քույրիկ,— հարցրեց կնկանը,— էս ի՞նչ բան էր, որ տեսա, էն ում գլուխն էր, որ էնպես ծեծում, թքում ու մրում էիք։

Էս կնիկը, թե՝ էս տուն ու տեղը, որ տեսնում ես, իմ մարդուն էր պատկանում, շատ մեծ հարստության տեր էր, էլ ոչխար, էլ տավար, էլ, էլ, էլ ի՞նչ ասեմ ամեն բան ուներ, ամա աստված նրան անիծել էր, թե սատանեն տամարն էր մտել, մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ էր անխիղճը, կոպեկի համար դողդողում ու հոգի էր տալի։ Օր ու գիշեր իր մալի ու ոչխարի մոտ էր անց կացնում։ Ոչ նրա երեսն էի տեսնում, ոչ էլ մի քաղցր խոսք լսում նրա բերանիցը։

Դե, ես էլ տեսա, որ նրան ոչ տուն ա պետք, ոչ կնիկ ու սեր, էս ջահելին առա ինձ սիրեկան ու սրա հետ էի տանը կյանք վայելում, չունքի չուտողի մալը՝ ուտողին հալալ ա։ Վերջը մարդս հիվանդացավ, մեռավ։ Նրա մահից հետո էր, որ ես նոր մի լավ օր ու կյանք տեսա։ Սաղ հարստությունը մնաց ինձ։ Սիրեկանիս հետ օրինավոր պսակվեցի։ Հիմի ուտում, խմում ենք նրա հարստությունը, գլուխն էլ կտրած պահում ենք ու ամեն սեղան նստելուց առաջ մի լավ թակում ենք նրա համար, որ իմ կյանքն էլ իրանի նման սև էր անց կացնում, քանի սաղ էր։ Ի՞նչի չէր շուտ սատկում, որ իմ ջանն էլ ազատվեր նրա ձեռիցը…

Էս որ լսում ա հարուստը, մատը կծում ա։ Գլխի ցավը տեղն ու տեղը կտրում ա։

Հենց որ լիսը բացվեց, բարին բացվի ձեր գլխին, ձեր որդկերանց գլխին, էս հարուստը ձին դուրս քաշեց գոմիցը ու յալլա դբա իրանց գեղը։ Տասը կոպեկանոց ոչխարի գլուխը հանեց խուրջինիցը, դեն շպրտեց, «Այ քու էսենցն ու էնենցը,— ինքն իրան ուշունց տվեց,— էլի ժլատություն կանե՞ս։

Հասավ տուն, կանչեց իր գլխավոր չոբանին, թե` էս րոպեին իրեք հատ լավ ղոչ ջոկիր, որ մորթենք։

— Վա՜յ, աման, տունս քանդեց,— ծղրտաց հարուստի կնիկը,— քեզ ի՞նչ էլավ, այ մարդ, հիվանդ հո, գժվե՞լ ես։ Էսքան տարի մենք մարդ ու կնիկ ենք, էսքան հարստության տեր, մի անգամ էլա էսպես բան չես արած դու։ Մեր կերածը էն ա էլել, որ դու ամիսը մի հետ բազարիցը մի գրվանքա միս ես առել։

Մարդը թե`

— Վախիլ մի, կնիկ ջան, հեչ վախիլ մի։ Ոչ թե գժվել, լափ խելքի եմ էկել։ Ժլատ մարդը շուտ կմեռնի, հետևիցն էլ ուշունց կտան, էսենց ու էնենց խոսք կհիշեն գերեզմանին…

— Այ մարդ, յանի դո՞ւզ ես ասում, թե սուտ,— հարցնում ա կնիկը։

— Սուտ ասողի հերը, մերը… սուտ ասողը խավար-խասին մնա, սուտ ասողը խորով-խորով լինի, աչքը տրաքի, ղարաչի դառնա… Սուտ ասողի… հը, բերանս ինչ ա գալի…
Ասում ա պրծնում, կնկանը խտտում, պաչպչում։

— Վա՜յ, այ մարդ, մեռնեմ արևիդ,— ձեն ա տալի կնիկը,— հիմի որ տեսնում եմ՝ խելքի ես եկել։— Ինքն էլ ա մարդուն խտտում, պաչպչորում, թե իմ ջան ու ջիգյարն ես, թե իմ բռթոտ շունս ես յանի թե՝ քեզ շատ եմ սիրում։Դե դրուստ ա էլի՝ ուզում ես շուն ասա, ուզում ես գել ասա, մենակ թե խոսքի տակին սեր ըլնի։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1. հոլովիր գիրք, շուն, գինի, կին բառերը

հոլովգիրքշունգինիկին
ուղղականգիրքշունգինիկին
սեռականգրքիշանգինուկնոջ
տրականգրքինշանգինունկնոջ
բացառականգրքիցշնիցգինուցկնոջից
գործիականգրքովշնովգինովկնոջով
ներգոյականգրքի մեջշան մեջգինու մեջկնոջ մեջ

2. լրացրու բաց թողնված տառերը

Ջորդանո բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց։ սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի։ Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտաացի է ու ամբողջական։ Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը։ Բայց նա ոչինչ չէր խնդրում։ Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»։


3. տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն

տրված բառերը՝
ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական

փոփոխված տեքստ՝

հերիք է նայեք գլոբուսին, որ տեսնեք, թե հարավային ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում աֆրիկայի արևմտյան ափին։ ֆրենսիս բեկոնը դա տեսել է դեռևս 1620 թվականին։ 1912 թվականին գերմանացի գիտնական ալֆրեդ վեգեները ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ժամանակ ինչ-որ մեկ միասնական զանգված են կազմել։ սակայն վեգեների կենդանության օրոք այդ ենթադրությունը հաստատում չգտավ։ հիմա երկրաբանները հաստատում են, որ հարավային ամերիկայի և աֆրիկայի ապարների միջև նմանություններ կան։


4. գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր

ա. սխալներն ուղղված՝

սրփազան → սրբազան
համփերություն → համբերություն

ճիշտ են՝
երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, ճամփորդ, դափնի, շամփուր

բ. սխալներն ուղղված՝

նյարթ → նյարդ
երթվել → երթալ (սովորաբար օգտագործվում է «երթևեկել» ձևով)

ճիշտ են՝
կարթ, խորթ, զվարթ, պարթև, թարթել, փարթամ


5. որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր

անակնկալ
անընմբռնելի
օրըստօրե
ակնթարթ
անընդմեջ
լուսնըկա
մթնըկա
համընդհանուր
մերթընդմերթ
անընթեռնելի
ակնհայտ
անընդհատ
անհյուրընկալ
սրընթաց


6. հոմանիշների հինգ զույգ առանձնացրու

  1. ընչազուրկ – աղքատ
  2. ընչաքաղց – դյուրաթեք (կամ՝ շահասեր՝ ըստ համատեքստի)
  3. սրընթաց – արագընթաց
  4. անընկճելի – անկոտրում
  5. դյուցազնական – հերոսական
Posted in Մայրենի 6

Պատմություն ուղիղ իմաստով

Արևոտ ամառային օր էր։ Արամը և իր փոքրիկ եղբայրը՝ Նարեկը, որոշեցին զբոսնել գյուղի եզերքով։ Տապն այնքան ուժեղ էր, որ Արամը ասաց.
– Է՜հ, լեզուս չորացավ, մի կում ջուր չկա՞։

Բարեբախտաբար, չորս կողմում ջուր չկար, բայց հեռվում մի աղբյուր նկատեցին։ Վազեցին դեպի այն, բայց ճանապարհին Նարեկը, ջուրը չտեսած, հանեց կոշիկները ու սկսեց բոբիկ վազել։

Հանկարծ Արամը կանգ առավ։
– Մի րոպե, մի բան ականջիս հասավ։ Թե ի՞նչ էր դա… մի ձայն, կարծես կենդանի։

Նրանք մոտեցան, ու պարզվեց՝ մի փոքրիկ ճագար էր թփերի մեջ։ Նարեկը քմծիծաղով ասաց.
– Արամ ջան, եկ փորձենք քթից բռնած ման տալ։
Բայց Արամը ծիծաղեց.
– Հա՛, մի հատ էլ կապիկ դարձնենք նրան։

Եվ նրանք թողեցին ճագարին, հագան կոշիկները ու գնացին տուն։

Posted in Մայրենի 6

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն0

1. հոլովիր աթոռ, քույր, մարդ բառերը

հոլովաթոռքույրմարդ
ուղղականաթոռքույրմարդ
սեռականաթոռիքրոջմարդու
տրականաթոռինքրոջմարդուն
բացառականաթոռիցքրոջիցմարդուց
գործիականաթոռովքրոջովմարդով
ներգոյականաթոռի մեջքրոջ մեջմարդու մեջ

2. առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները

  • անձնանիշ (մարդկանց, ազգերի, մասնագիտությունների անուններ)՝
    գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ
  • իրանիշ (առարկաներ, նյութեր, հասկացություններ)՝
    գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք

3. առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները

  • թանձրացական (նյութեր, զանգվածներ, երևելի բաներ)՝
    երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, քար, ծառ, նկար, դասագիրք, հուշարձան
  • վերացական (զգացմունքներ, հատկություններ, վիճակներ)՝
    հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, հուշ, վախ, բողոք, արձագանք

4. հասարակ գոյականներից կազմիր անձնանուններ

լույս – Լուսիկ, Լուսինե
լեռ – Լեռնիկ, Լեռնուհի
գառ – Գառնիկ, Գառնուհի
թագ – Թագվոր, Թագուհի
նազ – Նազիկ, Նազել
վարս – Վարսիկ
վարդ – Վարդան, Վարդուհի
ցող – Ցողիկ
արծիվ – Արծրուն, Արծվիկ
սաթ – Սաթիկ
խաչ – Խաչատուր, Խաչիկ


5. հոմանիշների զույգեր

ա.
սարսափ – ահ
ավարտ – վերջ
գրոհ – հարձակում
տանջանք – տառապանք
ծիծաղ – քրքիջ
որոշում – վճիռ

ա.
հոտ – բույր
բողոք – գանգատ
հռչակ – համբավ
ցավ – կսկիծ
վախ – երկյուղ
զայրույթ – ցասում


6. կազմիր վեց բարդ գոյական

գիր+սեղան – գրասեղան
լեռ+գող – լեռնագող
ծով+երակ – ծովերակ
պար+սրահ – պարասրահ
քաղաք+պետ – քաղաքապետ
զարկ+երակ – զարկերակ


7. կազմի՛ր ածանցավոր գոյականներ

օրինակներ՝

  • արհեստանոց, արհեստավոր
  • խմորեղեն, խմորարար
  • թագավոր, թագարան
  • գազանանոց, գազանավոր
  • հավաքարան, հավաքորդ
  • հեծանիվավար, հեծանվորդ
  • որսորդ, որսարան
  • զինվորական, զինվորականություն
  • դատավոր, դատարան
  • ճանապարհորդ, ճանապարհորդական
  • բառարան, բառապաշար
  • ներկարար, ներկարան
  • առևտրական, առևտրարան
  • երշիկագործ, երշիկանոց
  • խորհրդավոր, խորհրդարան

(կարող են լինել բազմաթիվ տարբերակներ)


8. դարձրու ուղիղ հոլով

երկնքի – երկինք
ծերունու – ծերունի
տան – տուն
քրոջ – քույր
տարվա – տարի
առվի – առու
մարդու – մարդ
խմբում – խումբ
սրտից – սիրտ
մոր – մայր
ծաղկով – ծաղիկ
փշատենու – փշատուն
գարնան – գարուն
կավճով – կավիճ
վշտից – վիշտ
մանկության – մանկություն
պատվով – պատիվ
տիրոջ – տեր
շարժման – շարժում
ամուսնու – ամուսին
թփի – թուփ
արյան – արյուն
հաշվից – հաշիվ
աշնան – աշուն
անկյան – անկյուն
կնոջից – կին
քեռու – քեռի
որդու – որդի
ձյան – ձյուն
ձկան – ձուկ
գրկից – գիրկ
աղավնու – աղավնի
գրքում – գիրք
շան – շուն

Posted in Մայրենի 6

Գանձանակ։ Էտգար Կերետ

1․ Կարդա՛ պատմվածքը։ Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ Գրի՛ր՝ որն է պատմության մեջ արտահայտված գաղափարը՝ գլխավոր ասելիքը։
3․ Պատմվածքից դո՛ւրս բեր 5-6 գոյական՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը։

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում:
-Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

. Անհասկանալի բառերի բացատրություն

  • Քմահաճույք – անհարկի կամ անհիմն ցանկություն։
  • Ավարա – վատ վարք ունեցող, անպիտան, հաճախ օգտագործվում է՝ որպես «փչացած»:
  • Ճենապակե – կերամիկական նուրբ նյութից պատրաստված (օրինակ՝ խեցեղեն, ափսե, բաժակ):

2. Պատմության գլխավոր գաղափարը

Գլխավոր ասելիք՝
Պատմությունը խոսում է մանկության, նյութական արժեքների և բարոյական զարգացման բախման մասին։ Հայրիկը փորձում է երեխային սովորեցնել՝ փողի արժևորումը և քմահաճույքներից հրաժարվելը, սակայն պատմության ընթացքում պարզ է դառնում, որ շատ ավելի կարևոր է նուրբ հոգեկան կապը, ընկերությունը և զգացմունքները։ Պեսախզոնը՝ ճենապակե խոզուկը, վերածվում է սիմվոլիկ կերպարի՝ ցուցադրելով, որ ամեն ինչ չի կարելի զոհաբերել «դաստիարակչական» նպատակներին։ Երեխան հասունանում է ոչ թե վախից կամ մուրճով, այլ սիրո և ներքին գիտակցության միջոցով։


3. 5–6 գոյական՝ տեսակը, թիվը, հոլովը

ԳոյականըՏեսակըԹիվըՀոլովը
հայրիկըսովորականեզակիուղիղ
խաղալիքըսովորականեզակիսեռական
կակաոսովորականեզակիսեռական
ժպիտըաբստրակտեզակիսեռական
խոզուկինսովորականեզակիտրական
դաշտերումսովորականբազմակատարվայրի (բազմ․ տեղ.)