Posted in Մաթեմատիկա 7

Մաթեմատիկայի ամառային առաջադրանքներ

  1. Համեմատել հետևյալ թվերը

ա/ -1 3/4  և     -1 4/5              բ/-37  1/15  և     0

գ/ 35,67    և    34,66        դ/ -103,699    և   -102,699

2. Գտեք անհավասարման ամբողջ լուծումները

-47 1/8 <  x < -42  2/3

ա/  -47 ; -46; -45; -44; -43        բ/ -48; -46; -45; -44; -43

գ/-48;  -47; -46; -45; -44; -43;-42       դ/  -47 ; -46; -45; -44; -43  ;-42

3. Գտեք 3/250–ին հավասար տասնորդական կոտորակը

ա/  3/100         բ/   0,003         գ/  0,0012       դ / 0,012

4. Ին՞չ թվանշան է գրված 256,50891 տասնորդական կոտորակի տասհազարերորդական կարգում

ա/  9                      բ/ 8                 գ/   1          դ/  5

5. 3,452708 թիվը կլորացրեք մինչև  հարյուրերորդականը

ա/  3,453            բ/ 3,452            գ/ 3,45             դ/   3,46

6. Գտնել x –ը

304,57 *  x = 3045,7

ա/ 10        բ/    100     գ/  0,1      դ/  1000

7. Նվազման կարգով դասավորել հետևյալ թվերը -2  7/50  ;  -0,5;  37,85;  0; -2,5;  37  1/5

8. Շարունակել լուծումը

2  3/4   —  x = 5/16

9. Գտնել այն թիվը, որը հարյուր անգամ փոքր է 1,7 –ից

10. Կատարել գործողությունը

ա/-38,907+16,7                                                    դ/0,317 0,56

բ/3,245-8,01                                                        ե/47,55:3

գ/3-1,804                                                             զ/14,924:0,41

 11. Անին և Աշոտը գնացին սունկ հավաքելու: Աշոտը Անիից 5 անգամ շատ սունկ հավաքեց: Երկուսը միասին հավաքեցին 144 սունկ: Քանի՞ սունկ հավաքեց Աշոտը:

12․  Թարմ բանանը մի քանի օր խանութում մնալուց հետո մի քիչ սևացավ, ինչի արդյունքում գինը իջավ 10 տոկոսով։ Գինն իջեցնելուց մի քանի օր հետո այն չվաճառվեց, ինչի արդյունքում գինն իջավ 10 տոկոսով և դարձավ 405 դրամ։ Գտնել թարմ բանանի արժեքը։

13․  5 ընկերներով գնացին կինոթատրոն և նստեցին 1,2,3,4,5 համարների նստարաններին։ Պարզվում է, որ
1) Լևոնի նստարանի համարը ավելի մեծ է, քան Ալեքսինը և Եվայինը,
2) Պավլեն նստել է Քրիստինեի և Ալեքսի միջև,
3) Եվան ծայրում չի նստել,
4) Քրիստինեի նստարանի համարը կենտ է փոքր է Ալեքսի նստարանի համարից։
Գտնել նրանցից յուրաքանչյուրի համարները։

14․ Գտնել այն թիվը, որը 40%-ով փոքրացնելու դեպքում ստացվում է 120:

15․ Մրջյունն ու մեղուն միասին հավաքեցին 54գ բերք։ Ընդ որում, մեղուն հավաքեց 2 անգամ ավելի շատ, քան մրջյունը։ Որքա՞ն հավաքեց մեղուն։

16․ Պարզեք, թե ո՞րն է մեծ, 30-ի 40%-ը, թե՞ 40-ի 30%-ը։

17․ Զամբյուղներում եղած խնձորների քանակները հարաբերում են ինչպես ​ 4 : 7​: Երբ մի զամբյուղից մյուսը տեղափոխեցին ​6​ խնձոր, զամբյուղների խնձորների քանակները հավասարվեց։ Գտե՛ք խնձորների ընդհանուր քանակը։

18․ Կատարի՛ր գործողությունները

13,74 + 9,286 — 4,19

25,008 — (13,67 + 7,325)

(18,5 — 4,26) + (9,41 — 3,02)

0,004 + 7,83 — 0,4092

123,456 + 0,544 — 23,5

3,75 × 0,4

12,6 × 1,25 × 0,5

(5,03 + 2,17) × 0,6

7,004 × (3,2 — 1,05)

(4,12 + 1,88) × (2,5 — 0,9)

18,72 ÷ 0,4

9,6 ÷ (2,4 + 1,2)

(14,28 — 3,08) ÷ 2,6

(25,5 + 4,5) ÷ (3 × 1,5)

(0,96 + 1,44) ÷ 0,6

(3,8 + 1,2) × (2,5 — 0,5) + 4,4

6,3 + 4,7 × (2,1 — 0,6)

(15,2 ÷ 2,5) + (3,6 × 1,5) — 1,2

(7,25 + 2,75) ÷ (1,5 + 1,25)

((3,6 + 2,4) × 0,5) + ((1,8 — 0,6) ÷ 0,6)