Posted in Գրականություն 7

Աշնանը

Աշնանը մեր բակը դառնում է գունեղ, հրաշալի, հեքիաթային։ Ծառերի դեղին, կարմիր, նարնջագույն տերևները ընկնում են գետնին։ Օդը սառը, բայց հաճելի է։ Ես ինձ զգում եմ երջանիկ, ազատ ու կախարդական այդ պահին։ Շատ հաճելի է նստել տաք սենյակում և խմել բուրավետ, քաղցր թեյ։ Այդ պահին ես ինձ զգում եմ իսկապես խաղաղ, հանգիստ ու ուրախ ։ Երբեմն դուրս եմ նայում պատուհանից և տեսնում եմ հաճելի անձրևը։ Անձրևի թեթև, հանգիստ, բայց նաև ուրախ ձայնը կարծես պատմում է իր հրաշալի, կախարդական պատմությունը։

`

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն