Կյանքը նման է խաղի՝ երբեմն մենք հաղթում ենք, երբեմն՝ պարտվում։ Բայց ամենակարևորը ոչ թե միայն հաղթանակն է, այլ այն, ինչ սովորում ենք պարտությունից հետո։ Պարտությունը երբեմն մեզ սովորեցնում է լինել համբերատար, աշխատասեր և չվախենալ դժվարություններից։Հաղթանակը միշտ չի գալիս հեշտությամբ․ այն պահանջում է ջանք, հավատ և համառություն։ Երբ մենք ընկնում ենք ու նորից բարձրանում, այդ պահին ենք դառնում իսկական հաղթող։ Որովհետև հաղթանակը միայն մրցույթի արդյունքը չէ, այլ ներքին ուժն է՝ չհանձնվելը։Ուստի եթե կա պարտություն, ապա անպայման կա նաև հաղթանակ, որովհետև յուրաքանչյուր պարտություն ճանապարհ է դեպի հաջորդ հաղթանակը։