Միանդամի և բազմանդամի արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի բոլոր անդամների արտադրյալները:
Օրինակ՝ բազմապատկենք a միանդամը և a+b բազմանդամը: Ստանում ենք՝ a⋅(a+b)=a2+ab:
Հիշենք, որ միանդամը բազմանդամով բազմապատկելիս ստանում ենք բազմանդամ:
Եթե վերևի օրինակի հավասարությունը գրենք հակառակ կարգով, ապա նկատում ենք, որ a2+ab բազմանդամը ներկայացվում է a միանդամի և a+b բազմանդամի արտադրյալի տեսքով՝ a2+ab=a(a+b):
Այս գործընթացը անվանում են ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերում: Մեր օրինակում փակագծերից դուրս է բերվել a ընդհանուր արտադրիչը:
Ահա ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերման ևս մեկ օրինակ
՝3x3y−x2y2=x2y(3x−y)
Առաջադրանքներ․
1)Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալին հավասար բազմանդամը․
3 և (a+b)
3a+3b
x և (a-b)
ax-ab
(x+1) և 5
5x+5
(a-b) և x
ax-bx
2)Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալին հավասար բազմանդամը
․(-2)(x+y)
-2x-2y
(7+3y-x2y)(-2xy)
-14xy-6y+2x³y²
(-abc)(ab+ac+bc)
-a²b²c-a²bc²-ab²c²
-ac(a+2c)
-a²c-2ac²
3)Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․
2(a+b)+4(a+b)=2ab+4ab
4(x-y)+7(x-y)=
4-2(x+1)=
2ab(a+2b)-3ab2 (a-4)=