Փոքրիկ ձկնորսը ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ1Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։2Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։ Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատԷս կյանքի համար, ամենքի համար․Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատԷս կյանքի համար, ամենքի համար։Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,Ի՜նչ անուշ է հոսում կյանքըԼիքը սիրով, ծաղկով, երգով։«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․— Մենք տեր ու ծառա չգիտենք։— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։— Գոհար թագուհին։— Շատ զորեղ թագուհի է երևի։— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։ 7Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։— Իսկ երջանկությո՞ւնը․․․— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։— Է՞դ է երջանկությունը։— Ուրիշ ոչինչ։— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։ — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։— Ո՞ւմ նման է։― Նրա․․․— Ո՞վ է նա։— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․— Բայց ո՞վ է Քանաքարան։— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,Երջանկության հայրենիքիցԳնում է նա, գնում կըրկին։Գնում է նա վերածնվածՄաքուր սիրով, բարի սրտով,Դեպի երկիրն իր նախահարց,Ցավերի տուն, արցունքի ծով։Տանում է նա ուժը ոգու,Անվերջ սերը, անհատ բարին,Երջանկությունն ամեն մարդու,Խաղաղություն ողջ աշխարհին։9Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատԷս կյանքի համար, ամենքի համար․Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատԷս կյանքի համար, ամենքի համար։Ի՜նչ ազնիվ է աշխատանքըԱռողջ ձեռքով, խաղաղ հոգով,Ի՜նչ թեթև է անցնում կյանքըԼիքը սիրով, ուրախ երգով
Day: 02.04.2026
Երբ փակում եմ աչքերս
Երբ փակում եմ աչքերս, աշխարհը փոխվում է։ Աղմուկը կամաց-կամաց լռում է, և ես մնում եմ մենակ իմ մտքերի հետ։ Այդ պահին թվում է, թե ամեն ինչ ավելի պարզ է դառնում։Օրվա ընթացքում մարդիկ շտապում են, խոսում բարձր, երբեմն նույնիսկ բղավում։ Բայց երբ ես փակում եմ աչքերս, այդ ամենը հեռանում է։ Ես սկսում եմ լսել այն, ինչ սովորաբար չեմ նկատում՝ իմ սիրտը, իմ մտքերը, իմ զգացմունքները։Երբեմն մարդիկ բղավում են, որովհետև չեն հասկանում իրար։ Գուցե նրանք չեն կարողանում հանգիստ խոսել կամ լսել մյուսին։ Բայց երբ լռություն է լինում, ամեն ինչ ավելի հեշտ է հասկանալ։Փակ աչքերով ես պատկերացնում եմ մի աշխարհ, որտեղ մարդիկ խոսում են հանգիստ, ժպտում են և լսում միմյանց։ Այդ աշխարհը թվում է ավելի բարի ու խաղաղ։Երբ բացում եմ աչքերս, իրական աշխարհը նույնն է մնում։ Բայց ես արդեն գիտեմ, որ կարող եմ իմ մեջ գտնել այդ խաղաղությունը։ Եվ գուցե, եթե մենք բոլորս մի պահ «փակենք մեր աչքերը», աշխարհը կդառնա ավելի լավ
Գործնական քերականություն
📌 Առաջադրանք 1
Հարց․ Գտի՛ր գոյականները, նշի՛ր տեսակը, դարձրո՛ւ հոգնակի և նշի՛ր հոլովը։
Պատասխան․
ա) Արև, լեռների, գագաթներըԱրև — հասարակ, իր ցույց տվող → արևներ → ուղղական
լեռների — հասարակ, իր ցույց տվող →
լեռներ → սեռական
գագաթները — հասարակ, իր ցույց տվող →
գագաթներ → ուղղական
բ) Երեխաների, երազանքները, աչքերում
երեխաների — հասարակ, անձ ցույց տվող → երեխաներ → սեռական
երազանքները — վերացական → երազանքներ → ուղղական
աչքերում — իր ցույց տվող → աչքեր → ներգոյական
գ) Գիրքը, գիտելիքի, աղբյուր
գիրքը — իր ցույց տվող → գրքեր → ուղղական
գիտելիքի — վերացական → գիտելիքներ → սեռական
աղբյուր — իր ցույց տվող → աղբյուրներ → ուղղական
📌 Առաջադրանք 2
Հարց․ Տրված գոյականների համար գրի՛ր մեկ համապատասխան ածական և նշի՛ր տեսակը։
Պատասխան․
աշուն → ոսկեգույն (որակական)
քաղաք → մեծ (որակական)
ընկեր → հավատարիմ (որակական)
📌 Առաջադրանք 3
Հարց․ Գտի՛ր թվականները և նշի՛ր տեսակը։
Պատասխան․
ա) քսան — քանակական
բ) երրորդ — դասական
գ) մեկ երկրորդ — կոտորակային
դ) երկուական — բաժանարար
📌 Առաջադրանք 4
Հարց․ Թվերը գրի՛ր տառերով։
Պատասխան․
ա) 1289 → հազար երկու հարյուր ութսունինը
բ) 25356 → քսանհինգ հազար երեք հարյուր հիսունվեց
գ) IV → չորս
դ) 2/3 → երկու երրորդ
📌 Առաջադրանք 5
Հարց․ Նշի՛ր դասական թվականը։
Պատասխան․
գ) երկրորդ
📌 Առաջադրանք 6
Հարց․ Նշի՛ր ածականների տեսակը։
Պատասխան
․ա) գեղեցիկ — որակական
բ) մայրական — հարաբերական
դ) ձմեռային — հարաբերական
ե) խելացի — որակական
📌 Առաջադրանք 7
Հարց․ Ո՞ր շարքում են միայն որակական ածականներ։
Պատասխան․
ա) մեծ, գեղեցիկ, խելացի
📌 Առաջադրանք 8
Հարց․ Գտի՛ր ենթական և ստորոգյալը։
Պատասխան․
ա) Աշակերտը ուշադիր լսում էր ուսուցչին
ենթակա — աշակերտը
ստորոգյալ — լսում էր
բ) Թռչունները թռչում են երկնքում
ենթակա — թռչունները
ստորոգյալ — թռչում են
գ) Գիրքը ընկած էր սեղանի վր
ենթակա — գիրքը
ստորոգյալ — ընկած էր
📌 Առաջադրանք 9
Հարց․ Ո՞ր բառն է ենթակա։
Պատասխան․
գ) երեխաները
📌 Առաջադրանք 10
Հարց․ Լրացրո՛ւ նախադասությունները։
Պատասխան․
ա) Աշակերտը սովորում է դպրոցում։
բ) Թռչունները նստած են ծառի վրա։
գ) Աշունը գունավորում է բնությունը։
Անսահմանություն
Անսահմանությունը նշանակում է մի բան, որը վերջ չունի։ Երբ ես նայում եմ երկնքին, մտածում եմ, որ այն անսահման է։ Այնքան մեծ է, որ կարծես երբեք չի վերջանում։Մարդու երազանքներն էլ կարող են անսահման լինել։ Մենք կարող ենք շատ բան ցանկանալ և հավատալ, որ մի օր դրանք կկատարվեն։ Երբ մարդը հավատում է, նա ուժ է գտնում առաջ գնալու։Իհարկե, միշտ չէ, որ մեր բոլոր ցանկությունները կատարվում են։ Երբեմն մենք հիասթափվում ենք, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարենք երազել։ Պետք է շարունակենք հավատալ և փորձել։Այսպիսով, անսահմանությունը միայն երկինքը չէ։ Այն նաև մեր երազանքներն են, մեր հույսերը և մեր հավատը։ Քանի դեռ մարդը հավատում է, նրա հնարավորությունները նույնպես անսահման
Բան ունեմ ասելու. Վիլյամ Սարոյան
Հայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական» այս պիեսը, որ «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համար, ունի իր «պատմությունը»: Վ. Սարոյանի դուստրը` Լյուսին, պատմում է. «Նա (Սարոյանը) գտնվելիս է եղել որբանոցում` երեք տարեկան. որբանոցի ամենափոքրիկ երեխան: Ս. Ծնունդն է մոտենում, առաջին Ս. Ծնունդը, որ մնալու էր նրա հիշողության մեջ, որովհետև իր ընտանիքում, տիկին Թագուհու հետ անցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջ: Ներս են բերում Կաղանդ պապիկին, որպեսզի խոսի երեխաների հետ, իմանա նրանց ցանկությունը, թե ով ինչ նվեր է ուզում ստանալ: Հերթը հասնում է հորս: …Պապիկը հարցնում է. «Ասա´, ի՞նչ ես ուզում, Ուիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանը: Նա ասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավ, տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում է, որ Ս. Ծննդյան օրը հայրը կհայտնվի: Անընդհատ մտածում է, թե դա ինչպես է լինելու: Երկար է մտածում: Վերջապես գալիս է Ս. Ծնունդը, բոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթ: Մի տուփ էլ մեկնում են հորս և ասում. «Սա քո նվերն է, Ուիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանում, որ հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցից: Նա պատրանքաթափ էր եղել: Այլևս չէր հավատում Ս. Ծննդյան տոնական արարողություններին: …Այս հիշողությունը քարուքանդ էր անում նրա հոգին»:«Ամենազոր» Կաղանդ պապի «անզորությունը» սպիավոր հիշողություն թողեց Սարոյանի մեջ, իսկ 1940թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին նման իսկական մի դեպք առիթ տվեց 32-ամյա դրամատուրգին գրելու «Բան ունեմ ասելու» կարճ պիեսը: Ռադիոյով հեռարձակում են աղքատ երեխաների համար կազմակերպած Ս. Ծննդյան երեկոն: Սարոյանը, ով ինչ-որ բան էր գրում, ակամա գցում է գրիչը և սկսում է ունկնդրել: «Այն, ինչ լսեցի…, գրում է նա, – հիվանդացրեց ինձ… Ինձ բան չէր մնում անելու, քան գրել. այդպես էլ արեցի: Սկսեցի գրել հենց այն րոպեից, երբ ավարտվեց հաղորդումը, գրել ճիշտ այնպես, ինչպես լսել էի: …Մնացած մասն էլ այն է, ինչ ես հույս ունեի լսել, բայց չլսեցի»:«Մնացած մասը» ասելով` Սարոյանը նկատի ուներ այն, ինչ ասվում է պիեսը եզրափակող Երիտասարդի մենախոսության մեջ: 1941թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին այս թատերախաղը հեռարձակվեց CBS-ով:Այս դրամայի կապակցությամբ «Razzle-Dazzle» գրքում Սարոյանը գրում է. «Մարդիկ աշխարհ են գալիս բազմաթիվ ուժեղ ու լավ կողմերով, սակայն ամենուժեղը սպասումն է, որը լույս աշխարհ է գալիս ամեն մի նոր մարդու հետ: Այս ակնկալիքը չափազանց հզոր է մարդու մեջ, երբ նա դեռ ջահել է, թեև դա երբեք ամբողջովին չի լքում իրեն»:Երբ խոչընդոտում են փոքրիկ, անմեղ մարդու` երեխայի սպասումների իրականացումը, խաբելով դառնացնում սիրտը, անլուրջ վերաբերվում, անտես ու լուռ ցնցվում է նրա հոգին, իսկ Գեղեցիկը հետզհետե սկսում է որբացած թվալ նրան, կյանքը դիտում է միայն աբսուրդի սև պատուհանից, ինքն էլ դառնում իր իսկ հակապատկերը` ասենք, ինքնագոհ, «ժպտադեմ սրիկա», որով հետաքրքիր, բայց, ավա՜ղ, հարուստ է մարդկության պատկերասրահը: Ու ինչ-որ բան, մեծ բան խաթարվում է աշխարհում, երբ մարդկային ցեղի գրեթե ամեն մի մասնիկ, ով մանկուց խաբկանքներով է սնվել, չարանում է իր նմանի դեմ, աշխարհի դեմ, և այդպես ստեղծում ենք յուրահատուկ մի դժոխք մեր սիրելի երկրի վրա…
Վերլուծություն
Տեքստը պատմում է գրող Վիլյամ Սարոյան-ի մանկության մասին։ Որբանոցում Սուրբ Ծննդյան օրը նա ասում է, որ ուզում է իր հորը, բայց այդ ցանկությունը չի կատարվում, և նա մեծ հիասթափություն է ապրում։Այս դեպքը երկար մնում է նրա հիշողության մեջ և դառնում է պիես գրելու պատճառ։ Հեղինակը ցույց է տալիս, որ մարդու մեջ ամենաուժեղը սպասումն է, իսկ երբ այն կոտրվում է, մարդը կարող է տխրել և կորցնել հավատը։Տեքստի հիմնական միտքն է՝ երեխաներին չպետք է խաբել, քանի որ դա կարող է վնասել նրանց հոգին։